Ազով
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ազով (այլ կիրառումներ)
Ազով, քաղաք Ռուսաստանի Ռոստովի մարզում, նավահանգիստ Դոն գետի ափին։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Ազով | |||||
Азов | |||||
| |||||
![]() Թանգարան Ազովում | |||||
Երկիր | ![]() | ||||
Հիմնադրված է | 1067 թ. | ||||
Տվյալ կարգավիճակում | 1708 թվականից | ||||
Մակերես | 66,2 կմ² | ||||
ԲԾՄ | 40 մետր | ||||
Բնակչություն | ▲ 83 000 մարդ (2013) | ||||
Ժամային գոտի | UTC+4, ամառը UTC+5 | ||||
Հեռախոսային կոդ | +7 86342 | ||||
Փոստային ինդեքսներ | 346780-346783, 346787, 346789, 346799 | ||||
Ավտոմոբիլային կոդ | 61, 161 | ||||
Պաշտոնական կայք | gorodazov.ru | ||||
| |||||
Հիմնադրվել է հին հունական Տանաիս քաղաքի (մ.թ.ա. 3-րդ դար-մ.թ. 5-րդ դար) տեղում (այդ քաղաքը կոչվել է Տանաիս (այժմ՝ Դոն) գետի անունով)։ 10-րդ դարում մտել է Կիևյան Ռուսիայի կազմի մեջ։ 1067-ին զավթել են պոլիվցիները և անվանել Ազակ, որը ձևավորվելով դարձել է Ազով։ Ենթադրվում է, որ քաղաքը կոչվել է, այն գրավելու ժամանակ սպանված պոլովցի Ազում (Ազուֆ) իշխանի անունով։ 13-րդ դարից եղել է թաթարական, 1471-ին՝ թուրքական ամրոց. 1774-ից Ռուսաստանի կազմում է[1]։
ԱշխարհագրությունԽմբագրել
Ժամանակակից Ազով` մարզայինային ենթակայության քաղաք է, որը գտնվում է Ռոստովի մարզի հարավ-արևմութքում, Դոն գետի ձախ ափին, Տագանրոգի ծոցից 12.5 կիլոմտրի հեռու։ Մարզկենտրոնից` Դոնի Ռոստով քաղաքից 35 կիլոմերտ հեռու։ Քաղաքի տարածքը 66.2 կմ2
ՊատմությունըԽմբագրել
Ազովը գտնվում է Դոնի և նրա վտակ Ազովկի գետի ափին, Ազովի ծովի Տագանրոգի ծոցից 15 կմ վրա։ Դարերից ի վեր քաղաքը ստրատեգիական նշանակություն է ունեցել, որը մեծ ազդեցություն է ունեցել նրա պատմության վրա։ Պատմությունից հայտնի է քաղաքի տարածքում բնակված այնպիսի ժողովրդների մասին ինչպես կիմմերներն են, սկյութները, սարմատները։ Սկյութների ժամանակաշրջանում Հյուսիսային Մերձազովյան շրջաներում առաջացել են բազմաթիվ բնակավայրեր, որոնք հետագայում մեծ դեր են խաղացել շրջանի զարգացման և վերականգնման վրա։ Դրանցից է նաև Տագանրոգի բանկավայրերը, Էլիզաբեթի ամրոցը, հունական Մեծ գաղութը, բոսպորյան Տանաիս քաղաքը և այլք։ 1559 թվակյանին Ազովը պաշարել է Դմիտրի Վիշնեվեցկին։ 1637 թվականի դոնի և զապարոժեի կազակները գրավել են Ազովը և զավթած է եղել մինչև 1642 թվականը(այսպես կոչված Ազովյան պաշարում)։ 1695-1695 թվականներին կազակները մասնակցել են Ազովյան արշավանքներին, որի արդյունքում Ազովն անցել է Ռուսաստանին։ 1709 թվականից Ազովը դարձել է նահանգային քաղաք։ 1711 թվականի պրուտական արշավանքի ժամանակ, շրջափակման արդյունքում հանձնվել է։ Պրուտական խաղաղության կնքման արդյունքում Ռուսաստանը օսմանյան կայսրության է զիջում Ազովը։ 1735-1739 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ 1736 թվականին ամրոցը գրավվում է գեներալ Լասսի կողմից։ 1739 թվականին Բելգրադի պայմանագրի կրկին վերադարձվել է օսմանյան կայսրությանը, սակայն պայամանագրի համաձայն քանդվել է ողջ պաշտպանիչ ամրությունները։ 1769 թվականի մարտին, ռուս-թուրքական պատերազմի սկզբին, քաղաքը կրկին գրավվել է Վոլոգոդյան գնդի և Դոնի կազակների կողմից` դրանից հետո քաղաքը ընդմիշտ մնաց Ռուսաստանի կազմում։ 1775 թվականից Ազովը դարձավ Ազովյան նորաստեղծ վարչական մարզի կենտրոն։ 1782 թվականից երբ վարչական կենտրոնը տղափախվեց Եկատիրինոսլավ, Ազովը կրկին դարձել է ամրոց, 1810 թվականի մարտի 31-ից դարձել է Եկատիրինոսլավի արվարձան, իսկ 1888 թվականից քաղաքը միացվել է Դաոնսկի Շրաջանի Բանակին և անցել է կազակների կառավարմանը։ XIX դարի վերջին գյուղում եղել է չորս արական գիմնազիա, ինչպես նաև կանանց և տղամարդկանց ուսումնարան, առևտուրը զգալիորեն անկում է ապրել։
ԿլիմանԽմբագրել
Կիլման չափավոր ցամաքային է։ Հունվար ամսվա միջին ջերմաստիճանը -4°С է, հուլիսինը` +22°С +24°С՚: Տարեկան միջին տեղումները 400-650 մմ է՚ Բնորոշ է ջերմաստիճանի ավռավելոսւթյամբ, ղոնավության պակասով։
Ազովի կլիմանԽմբագրել
Ցուցանիշ | Հունվ | Փետ | Մարտ | Ապրիլ | Մայ | Հուն | Հուլ | Օգոս | Սեպ | Հոկ | Նոյ | Դեկ | Տարեկան |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Միջին մաքսիմալ °C | -0.9 | 0.3 | 6.2 | 16.3 | 22.8 | 26.5 | 28.7 | 27.9 | 22.5 | 14.6 | 7.5 | 2.5 | 14.6 |
Միջին մինիմում °C | -7.2 | -6.4 | -1.3 | 6.4 | 12.3 | 16.3 | 18.1 | 16.8 | 11.9 | 5.8 | 1.4 | -2.9 | 5.9 |
Տեղումների քանակը մմ | 47 | 37 | 31 | 43 | 53 | 67 | 51 | 37 | 36 | 30 | 46 | 61 | 539 |
Ջրի ջերմաստիճամնը °C | 1 | 0 | 3 | 9 | 19 | 23 | 25 | 24 | 18 | 12 | 5 | 2 | 12 |
Եղբայրական քաղաքներ և համագործակցող քաղաքներԽմբագրել
Երկիր | Եղբայրական քաղաքներ | Կապի հաստատման տարեթիվ |
---|---|---|
Կիպրոս | Ագլանձիա[2] | 1990 |
ԱՄՆ | Չիլլիկոտի[2] | 1993 |
Թուրքիա | Անթալիա[3] | 1995 |
Ռուսաստան | Կիզլյար[2] | 1997 |
/ Ռուսաստան/Ուկրաինա | Թեոդոսիա[2] | 2007 |
Ռուսաստան | Սալեխարդ[2] | 2007 |
Ռուսաստան | Լազարևյան շրջան քաղաք Սոչի [2] | 2008 |
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»։ էջ 11-12
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Международная ассоциация «Породненные города»»։ Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 1-ին։ Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 2
- ↑ О деятельности города Азова в сфере международного и межмуниципального сотрудничества // Официальный сайт Gorodazov.ru
ԱղբյուրներԽմբագրել
- http://meteoinfo.ru/climate/klimatgorod/1672-1246618396
- http://www.svali.ru/catalog/73/34723/index.htm
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 123)։ |