Նովոչերկասկ
Նովոչերկասկ, քաղաք Ռոտովի մարզում, Դոնի կազակության մայրաքաղաքը։ Նովոչերկասկը քաղաքային շրջան է համարվում։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Նովոչերկասկ | |||||
Новочеркасск | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Մարզ | Ռոստովի մարզ | ||||
Քաղաքային շրջան | Նովոչերկասկ | ||||
Քաղաքապետ | Իգոր Յուրևիչ Զյունին[1] | ||||
Հիմնադրված է | 1805 թ. | ||||
Տվյալ կարգավիճակում | 1805 թվականից | ||||
Մակերես | 128[2] կմ² | ||||
ԲԾՄ | 101 մ | ||||
Կլիմայի տեսակ | մեղմ ցամաքային | ||||
Բնակչություն | 168 766 մարդ (2017) | ||||
Խտություն | 1318,48 մարդ/կմ² մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | 8635 | ||||
Փոստային ինդեքս | 3464xx | ||||
Փոստային դասիչ | 346400–346499 | ||||
60427 | |||||
Պաշտոնական կայք | novochgrad.ru | ||||
| |||||
Ըստ 2017 թվականի տվյալների՝ քաղաքում բնակվում է 168 766 մարդ։ Այն զբաղեցնում է 13,500 հեկտար տարածք։
Նովոչերկասկն ունի պաշտոնապես հաստատված զինանշան, դրոշ և հիմն։
1944-1963 թվականներին Նովոչերկասկը համարվել է համանուն շրջանի վարչական կենտրոն։
1962 թվականի հունիսի 2-ին Նովոչերկասկում դաժանորեն ճնշվել են աշխատավորների ցույցերը գների թանկացման դեմ։
Տարբեր ժամանակահատվածներում քաղաքի մեջ են ներառվել Դոնսկի, Օկտյաբրսկի և Խոտունոկ միկրոշրջանները։
ԱշխարհագրությունԽմբագրել
Աշխարհագրական դիրքԽմբագրել
Քաղաքի կենտրոնական մասը գտնվում է բարձրավանդակի վրա։ Նովոչերկասկը շրջապատված է Ակսայ գետով և նրա մեջ թափվող Տուզլով գետով։ Բարձրավանդակի հիմքում առկա է ավազաքար, թերթաքար և կրաքար[3]։
Տուզլով գետը քաղաքը բաժանում է երկու մասի։ Քաղաքից արևելք գտնվում է Դոնսկի բնակավայրը։ Նովոչերկասկը սահմանակցում է Օկտյաբրսկի և Ակսայսկի գյուղական համայնքների հետ։
Աշխարհագրական դիրքի դրական կողմերից է մարզի խոշոր արդյունաբերական և առևտրական կենտրոններին մոտ լինելը։ Այն գտնվում է Դոնի Ռոստովից 25 կիլոմետր, Շախտիից 25 կիլոմետր, Ակսայից 23 կիլոմետր, Նովոշախտինսկից 47 կիլոմետր և Բատայսկից 53 կիլոմետր հեռավորության վրա։
Քաղաքը զբաղեցնում է 13412,1 հեկտար տարածք։
ԿլիմաԽմբագրել
Նովոչերկասկը գտնվում է մեղմ մայրցամաքային բնական գոտում։ Ամռանը նկատվում է տաք և չոր եղանակ, իսկ ձմռանը` ցուրտ և ձնառատ։
Քույր քաղաքներԽմբագրել
Հայտնի անձիքԽմբագրել
- Արտուր Ակավով (ծնվ. 1985)` ռուս բռնցքամարտիկ,
- Յուլիա Վիսոցկայա (ծնվ. 1973)` դերասանուհի, հաղորդավար,
- Պյոտր Գրաբովսկի (ծնվ. 1941)` խորհրդային և ուկրաինացի գիտնական,
- Իվան Կիզիմով (ծնվ. 1928)` խորհրդային մարզիկ,
- Ալեքսեյ Լոսև (1893—1988)` ռուս փիլիսոփա, հնէաբան, գրող։
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Администрация г. Новочеркасск»։ Արխիվացված է օրիգինալից 2018-03-25-ին։ Վերցված է 2018-03-25
- ↑ Указана площадь муниципального образования «Город Новочеркасск» по данным БД ПМО Archived 2012-11-06 at the Wayback Machine.
- ↑ Е. В. Пьявченко. Культовое зодчество Подонья. «Булат», 2004
- ↑ Города — побратимы