Կաշտանկա (պատմվածք)
Կաշտանկա (ռուս.՝ Каштанка), ռուս գրող Անտոն Չեխովի պատմվածքներից։ Հրատարակվել է 1887 թվականին «Նոր ժամանակներ» թերթում Սուրբ Ծննդին՝ «Ուսումնական հասարակություն» վերնագրով[1]։
Կաշտանկա ռուս.՝ Каштанка | |
---|---|
![]() | |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | պատմվածք |
Ձև | պատմվածք և նովել |
Հեղինակ | Անտոն Չեխով |
Երկիր | Ռուսաստան |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Գրվել է | 1887 |
Տեսարան | Ռուսական կայսրություն |
Կերպարներ | Luka Aleksandrovich?, Mr. Georges? և Q105195544? |
Նկարազարդող | Դմիտրի Կադրովսկի |
Հրատարակվել է | դեկտեմբերի 25 1887 (հունվարի 6 1888) |
![]() |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կաշտանկա (այլ կիրառումներ)
Սյուժե
խմբագրելԿաշտանկա անունով երիտասարդ շիկակարմիր շուն, մռութով շատ նման աղվեսին, կորցրել էր իր տիրոջը՝ ատաղծագործ Լուկա Ալեքսանդրիչին։ Նա փորձում է գտնել նրա հետքը, սակայն անօգուտ։ Ուշ գիշերով ուժերը կորցրած, Կաշտանկան քնում է շքամուտքի դռների մոտ, որտեղ նրան պատահմամբ գտնում է ոմն խորհրդավոր անծանոթը, հետագայում պարզվում է, որ նա ծաղրածու էր։ Նա շոյում է կենդանուն և տանում է իր հետ կրկես։ Կաշտանկան ստանում է նոր մականուն՝ Տյոտկա։ Շունը հայտնվում է անծանոթ միջավայրում, հանդիպում է այլ կենդանիների՝ սագ Իվան Իվանովիչին, կատու Ֆյոդր Տիմոֆեիչին և խոզուկ Խավռոնյա Իվանովիչին։ Պարոն Ժորժը Կաշտանկային սովորեցնում է տարատեսակ հնարքներ և փորձում է հանդես գալ նոր համարով։ Սակայն սագը մահանում է (ըստ նկարագրի նրան պատահմամբ սպանել էր ձին՝ կանգնելով նրա վրա), Կաշտանկայի դեբյուտը դեռ չէր ավարտվել, երբ նա ներկայացման ժամանակ ճանաչեց իր նախկին տերերին՝ Լուկա Ալեքսանդրիչին և նրա որդի Ֆեդյային, որից հետո ուրախ հաչոցով նետվում է նրանց մոտ։ Տյոտկան գտնում է իր նախկին տերերին։
Կերպարներ
խմբագրելԳլխավոր հերոսներ
խմբագրել- Կաշտանկա
- Լուկա Ալեքսանդրիչ՝ ատաղծագործ, Կաշտանկայի նախկին տերը
- Պարոն Ժորժ՝ ծաղրածու, Կաշտանկայի նոր տերը
- Ֆեդյուշկա՝ Լուկա Ալեքսանդրիչի որդին
- Ֆյոդր Տիմոֆեիչ ՝ վարժեցրած կատու
- Իվան Իվանովիչ՝ սագ
- Խավռոնյա Իվանովիչ՝ խոզուկ
Էկրանավորում
խմբագրել- Կաշտանկա՝ ռեժիսոր Օլգա Պրեոբրաժենսկայի սովետական, գեղարվեստական սև-սպիտակ համր ֆիլմ (1926)
- Կաշտանկա՝ 1952 թվականի սովետական մուլտֆիլմ
- Կաշտանկա՝ ռեժիսոր Ռոման Բալայանի սովետական, գեղարվեստական ֆիլմ (1975)
- Կաշտանկա՝ ռուսական սովետական ֆիլմ (1994)
- Կաշտանկա՝ 2004 թվականի ռուսական մուլտֆիլմ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ № 4248, 25 декабря, стр. 1—2.
Արտաքին հղումներ
խմբագրել- Текст произведения в виртуальной библиотеке ФЭБ
- «Կաշտանկա» Տեսանյութը ՅուԹյուբում
- http://rudocs.exdat.com/docs/index-79274.html Արխիվացված 2014-02-19 Wayback Machine — информация о реальной основе повести.
- http://mp3sort.biz/topic25990-620.html — аудиоверсия мюзикла «Страсти по Каштанке».
- http://old.russ.ru/culture/99-04-07/zorina.htm Արխիվացված 2014-01-23 archive.today — рецензия на мюзикл «Страсти по Каштанке».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաշտանկա (պատմվածք)» հոդվածին։ |