Բացել գլխավոր ցանկը

Իուլիան Ռուկավիշնիկով (ռուս.՝ Иулиа́н Митрофа́нович Рукави́шников, սեպտեմբերի 29, 1922(1922-09-29), Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան - դեկտեմբերի 14, 2000(2000-12-14), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային քանդակագործ: Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս (1997, թղթակից-անդամ՝ 1978): ԽՄԿԿ անդամ (1970):

Իուլիան Ռուկավիշնիկով
Իուլիան Ռուկավիշնիկով.jpg
Ծնվել էսեպտեմբերի 29, 1922(1922-09-29)
ԾննդավայրՄոսկվա, Խորհրդային Ռուսաստան
Մահացել էդեկտեմբերի 14, 2000(2000-12-14) (78 տարեկանում)
Վախճանի վայրըՄոսկվա, Ռուսաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի գեղարվեստական ինստիտուտ
Ստեղծագործություն(ներ)Չեխովի հուշարձանը Տագանրոգում
Մասնագիտությունքանդակագործ
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Ժողովուրդների բարեկամության շքանշան, Պատվո շքանշան, Համամիութենական Լենինյան Կոմերիտմիության Մրցանակներ, ՌՍՖՍՌ ժողովրդական նկարիչ և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
ԱնդամությունԽՍՀՄ նկարիչների միություն

ԿենսագրությունԽմբագրել

Իուլիան Ռուկավիշնիկովը ծնվել է 1922 թվականին Մոսկվայում: Վասիլի Իոսիֆովիչ Ստալինի հետ սովորել է ամառային դպրոցում[1]: 1952 թվականին ավարտել է Սուրկովի անվան Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտի քանդակագործության բաժինը, եղել Ալեքսանդր Մատվեևի, Նիկոլայ Տոմսկու ուսանողը: Որդու՝ Ալեքսանդր Ռուկավիշնիկովի հետ մասնակցել են «М'АРС» պատկերասրահի հիմնադրման աշխատանքներին[2]:

Իուլիան Ռուկավիշնիկովը մահացել է 2000 թվականի դեկտեմբերի 14-ին: Թաղված է Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատանը:

Աշխատանքներից գտնվում են Տրետյակովյան պատկերասրահում:

ԱնդամակցությունԽմբագրել

 
Իուլիան Ռուկավիշնիկովի գերեզմանը Վագանկովյան գերեզմանատանը

ՍտեղծագործություններԽմբագրել

Պարգևներ և մրցանակներԽմբագրել

  • ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1988)
  • Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակ (1999 թ.)՝ «Բնություն (էվոլյուցիա և փոխակերպումներ)» քանդակների շարքի համար
  • Լենինյան կոմսոմոլի մրցանակ (1978)՝ Վլադիմիրի մարզի Կիրժաչսկի շրջանում Յու. Ա. Գագարինի և Վ. Ս. Սերյոգինի մահվան վայրում հուշակոթող ստեղծելու համար

ԸնտանիքԽմբագրել

  • Հայր՝ Միտրոֆան Ռուկավիշնիկով, քանդակագործ
  • Կին` Անգելինա Նիկոլաևնա Ֆիլիպովա, քանդակագործ
  • Որդի՝ Ալեքսանդր Իուլիանովիչ Ռուկավիշնիկով, քանդակագործ
  • Թոռ՝ Ֆիլիպ Ալեքսանդրովիչ Ռուկավիշնիկով, քանդակագործ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Киричек М. С. Рукавишников Иулиан Митрофанович // Таганрог. Энциклопедия. - Таганрог: Антон, 2008. - С. 614. - ISBN 978-5-88040-064-5.
  2. Полевой В. М`АРС интересуется не теорией, а практикой // Коммерсантъ. - 2003. - 5 ноября.
  3. Москва: все улицы, площади, бульвары, переулки / Вострышев, Михаил Иванович. — М.: Алгоритм, Эксмо, 2010. — С. 284. — ISBN 978-5-699-33874-0

Արտաքին հղումներԽմբագրել