Նիկոլայ Չեխով

ռուս նկարիչ

Նիկոլայ Պավլովիչ Չեխով (ռուս.՝ Николай Павлович Чехов, մայիսի 6 (18), 1858, Տագանրոգ, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն - հունիսի 17 (29), 1889, Sumsky Uyezd, Խարկովի նահանգ, Ռուսական կայսրություն[1]), ռուս նկարիչ։

Նիկոլայ Չեխով
Ծնվել էմայիսի 6 (18), 1858
ԾննդավայրՏագանրոգ, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհունիսի 17 (29), 1889 (31 տարեկան)
Մահվան վայրSumsky Uyezd, Խարկովի նահանգ, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՄոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան և Չեխովի գիմնազիա
Մասնագիտություննկարիչ
 Nikolay Chekhov Վիքիպահեստում

Անտոն Չեխովի հարազատ եղբայրը[2]։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1858 թվականի մայիսի 18-ին (մայիսի 6) Տագանրոգում[1]։ Հայրը Պավել Եգորովիչ Չեխովն էր, մայրը՝ Եվգենյան Յակովլևնա Չեխովան (Մորոզովա)։ Սովորել է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում։ Ուսումնարանի բնօրինակային դասարանը այդ տարիներին վարել է Վասիլի Պերովը։ Համագործակցել է «Մոսկվայի տերևիկ» թերթի, «Ականատես», «Ծղրիդ», «Լույս և ստվեր», «Մոսկվա», «Բեկորներ» ամսագրերի հետ (այդ թվում նկարազարդել է եղբոր մի շարք պատմվածքներ և եղել է մի շարք ծաղրանկարների հեղինակ՝ իր ստորագրությամբ։ Ի տարբերություն եղբայրներ Անտոնի և Ալեքսանդրի՝ հումորային մամուլում ստորագրել է իր իսկական ազգանունը)։ Մասնակցել է Մոսկվայի Քրիստոս Փրկիչ տաճարի պատերի նկարազարդմանը։ Սովորել և ընկերացել է նկարիչներ Իսահակ Լևիտանի, Կոնստանտին Կորովինի և Ֆեոդոր Շեխտելի հետ։ Քաղաքացիական ամուսնության մեջ է եղել Ա. Իպատևա-Գոլդենի հետ։

1883 թվականին դարձել է Ռուսաստանի մարմնամարզական միության հիմնադիրներից մեկը։

Անտոն Չեխովը բազմիցս քննադատել է եղբոր վարած կյանքը և նրա վերաբերմունքը տաղանդին. «կորչում է լավ, ուժեղ ռուսական տաղանդը, կորչում է գրոշների համար»։ Նիկոլայ Չեխովը մահացել է տուբերկուլոզից Խարկովի նահանգում գտնվող Չեխովների ընկեր Լինտվարյովների կալվածքում, այդտեղ էլ թաղվել է։

Հավաքածուներում գտնվող աշխատանքներ խմբագրել

Հիշատակ խմբագրել

 
Նիկոլայ Չեխովի գերեզմանը

Նիկոլայ Չեխովի գերեզմանը գտնվում է Լուչանսկի գերեզմանոցում, որը գտնվում է Լուկայում (Սումի քաղաքի շրջան, Ուկրաինա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «СЕМЬЯ А. П. ЧЕХОВА на сайте ДОМ-МУЗЕЙ А. П. ЧЕХОВА». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 21-ին.
  2. Энциклопедия Таганрога. — Таганрог: Антон, 1998. — 624 с. — Կաղապար:Уточнить2
  3. Таганрогский художественный музей. — Таганрог: Омега-Принт, 2009. — 336 с. — Կաղապար:Уточнить2

Գրականություն խմբագրել

  • Чехов М. П. Вокруг Чехова. Встречи и впечатления. М.: Московский рабочий, 1960. — 164 с.
  • Подорольский А. Художник Н. П. Чехов. — Сумы: Университетская книга, 2007.
  • Устюгова Т. Семейный талант // Таганрогская правда. — 2008. — 29 мая.
  • Подорольский А. Н. Художник Николай Чехов. Альбом-каталог. — М.: Планета, МК-периодика, 2008. — 192 с. — ISBN 978-5-903162-04-08.
  • Подорольский А. Н. Чехов и художники. — М., 2013. С. 6— 43.
  • ОР РГБ, ф. 331, к. 31, ед.хр. 1. Письма Ал. П. Чехова П. Е. Чехову. 1874—1896

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Չեխով» հոդվածին։