Բացել գլխավոր ցանկը

Ռեալիզմ, գեղարվեստական մեթոդ, որ հետևում է կյանքն իր իրական բովանդակությամբ վերարտադրելու սկզբունքին։ Պատմականորեն հաջորդում է ռոմանտիզմին ու նախորդում սիմվոլիզմին[1]։

Ռեալիստ գրողի մտածողությունը ելնում է կյանքից ու հանգում է կյանքին։ Ինչքան էլ գրողը դժգոհ լինի իրականությունից, քննադատի այն, նա իր իդեալը չի որոնում անհող երևակայության մեջ։ Ռեալիստ արվեստագետներին հատուկ է իդեալի իրական բնույթը, այն կյանքի բնական զարգացումից բխեցնելու ձգտումը[1]։

Ռեալիստական արվեստի շարժման մի մասն է կազմել՝ սկսելով 19-րդ դարի կեսի ֆրանսիական (Ստենդալ) և ռուսական գրականության մեջ (Ալեքսանդր Պուշկին) ու ձգվելով մինչև 19-րդ դարի վերջ ու 20-րդ դարի սկիզբ[2]: Գրական ռեալիզմը փորձում է ներկայացնել սովորական բաներն այնպես, ինչպես որ կան: Իրապաշտ հեղինակները նախընտրեցին ներկայացնել առօրյա կյանքը և փորձառությունը՝ ռոմանտիկացված կամ համանման ոճավորված ներկայացման փոխարեն:

Բովանդակություն

ՆախապատմությունԽմբագրել

Ռեալիզմը, որը ընդհանրապես ընդունված է սահմանել որպես «իրականության ներկայացում»[3], արվեստի բնագավառում իրականությունը ճշգրտորեն ներկայացնելու փորձ է՝ առանց արհեստականության, խուսափելով գեղարվեստական ​​կոնվենցիաներից, ինչպես նաև անհիմն, էկզոտիկ և գերբնական տարրերից:

Ռեալիզմը  տարբեր փուլերում ներկա է եղել արվեստի մեջ, և մեծ մասամբ նրա խնդիրը ոճավորումից խուսափումն է եղել : Վիզուալ արվեստում պատրանքային ռեալիզմը կյանքի ձևերի,  հեռանկարի և լույսի և գույնի մանրամասների ճշգրիտ նկարագրությունն է: Արվեստի իրապաշտական գործերը կարող են ընդգծել տգեղը կամ ստորը, ինչպես, օրինակ՝  հասարակական ռեալիզմի,  ռեգիոնալիզմի կամ խոհանոցային լվացքի (կամ խոհանոցային լվացքի դրամատուրգիայի) ռեալիզմի ստեղծագործությունները:

Արվեստում եղել են տարբեր ռեալիստական շարժումներ, օրինակ՝ վերիսիմո օպերային ոճը, գրական ռեալիզմը, թատերական ռեալիզմը և իտալական նորռեալիստական ​​կինոն: Գեղանկարչական ռեալիզմի շարժումը սկսվեց Ֆրանսիայում, 1850-ականներին՝ 1848 թվականի Հեղափոխությունից հետո[4]: Ռեալիստ նկարիչները մերժեցին ռոմանտիզմը, որը գերիշխում էր ֆրանսիական գրականությունում ու արվեստում՝ դեռևս սկսած 18-րդ դարի վերջից։

Ռեալիզմը, որպես գրական շարժում, հետ-1848-ական երևույթ էր՝ ըստ այդ շարժման առաջին տեսաբան Ժյուլ-Ֆրանսիս Շամֆլեուրի: Դրա նպատակն է վերարտադրել «օբյեկտիվ իրականությունը» և ցույց տալ առաջին հերթին միջին կամ ցածր հասարակական խավերի առօրյա գործունեությունն ու կյանքը՝  առանց ռոմանտիկ իդեալիզացիայի կամ դրամատիզացման[5]: Այն կարող է դիտվել որպես առարկաների պատկերման ընդհանուր փորձ, այնպես, ինչպես դրանք գոյություն ունեն երրորդ անձի օբյեկտիվ իրականության մեջ` առանց զարդարման կամ մեկնաբանման, համաձայն «աշխարհիկ, էմպիրիկ կանոնների»[6]: Այսպիսով, այդ մոտեցումը ենթադրում է, որ նման իրականությունը գոյաբանորեն անկախ է մարդու հայեցակարգային սխեմաներից, լեզվական պրակտիկայից և համոզմունքներից, և այդպիսով այն կարող է հայտնի լինել նկարիչին, ով, իր հերթին, կարող է անկեղծորեն ներկայացնել այդ «իրականությունը»: Ինչպես նշում է գրականագետ-քննադատ Յան Ուոթը «Վեպի ծագումը» գրքում․ «Ժամանակակից ռեալիզմը սկսվում է այնտեղից, որտեղից ճշմարտությունը կարող է հայտնաբերվել անհատի կողմից զգայարանների միջոցով» և «այն ծնունդ է առել Դեկարտի և Լոկի ստեղծագործություններում և ստացել  իր առաջին ամբողջական ձևակերպումը Թոմաս Ռիդի կողմից տասնութերորդ դարի կեսերին»[7]:

18-րդ դարի վերջին ի հայտ եկած ռոմանտիզմը  ապստամբություն էր նախորդ դարի ​​սոցիալական և քաղաքական արիստոկրատ նորմերի դեմ և ընդվզում էր 18-րդ դարում փիլիսոփայության մեջ գերիշխող  բնության գիտական ​​ռացիոնալիզացման[8], ինչպես նաև Արդյունաբերական հեղափոխության դեմ: Այն առավել ուժգնությամբ մարմնավորվեց կերպարվեստի, երաժշտության և գրականության մեջ, սակայն մեծ ազդեցություն ունեցավ նաև պատմագիտության[9], կրթության[10] և բնական գիտությունների[11] վրա:

19-րդ դարի ռեալիզմը, իր հերթին, արձագանք էր ռոմանտիզմին և այդ պատճառով էլ, այն սովորաբար անվանում են  ավանդական կամ «բուրժուական ռեալիզմ»[12]: Սակայն, Վիկտորական գրականության ոչ բոլոր գրողներն ունեին ռեալիստական աշխատանքներ[13]: Վիկտորիական ռեալիզմի խիստ կանոնները, պայմաններն ու այլ սահմանափակումները, իրենց հերթին, առաջացրին արդիականության ապստամբությունը: 1900-ական թվականներից սկսած՝ արդիական գրականության շարժիչ ուժը 19-րդ դարի բուրժուական հասարակական կարգի և աշխարհայացքի քննադատությունն էր, որին մոդեռնիստները հակադրվում էին հակառացիոնալիստական, հակառեալիստական և հակաբուրժուական ծրագրերով[14][15][16]: Ռեալականությունը որոշակիորեն հատուկ էր նաև անտիկ արվեստին, սակայն ռեալիզմի՝ որպես գրական մեթոդի պատմությունը պիտի սկսել 19-րդ դարի, մասնավորապես նրա երկրորդ քառորդից, երբ ռեալիզմը դառնում է արվեստի և գրականության գերիշխող, հստակորեն ձևավորված ուղղություն։ 19-րդ դարի կեսերին է առաջացել նաև բուն «գեղարվեստական ռեալիզմ» տերմինը։ Այնուամենայնիվ, ռեալիզմի պատմությունը սահմանափակել միայն 19-20-րդ դարերով, ճիշտ չէ։ Կյանքի ռեալիստական արտացոլման սկզբունքները երևան են եկել ավելի վաղ։ 19-րդ դարի ռեալիզմը նախապատրաստված էր մեթոդի նախընթաց բավական երկարատև զարգացմամբ, որն սկսվում է եվրոպական Վերածնության շրջանից (15-16-րդ դարեր) և ընդմիջումներով շարունակվում է հետագա դարերում՝ անցնելով զարգացման մի քանի փուլ՝

  • Վերածնության դարաշրջանի ռեալիզմ,
  • Լուսավորության դարաշրջանի ռեալիզմ,
  • Քննադատական ռեալիզմ,
  • Նեոռեալիզմ[1]։

Հիմնական սկզբունքներԽմբագրել

Ռեալիզմի ամենակարևոր դրույթը կերպարի սոցիալ-պատմական պայմանավորվածության սկզբունքը։ Ռեալիստ գրողը կերպարի էությունը, նրա սոցիալական և անձնական մղումները պատճառաբանում է նախ և առաջ կյանքի իրադրությամբ, շրջապատի ազդեցությամբ։ Կերպարները և դեպքերը կապելով կյանքի օրինաչափությունների հետ, բացահայտելով նրանց իսկական տեղը երևույթների շղթայի մեջ՝ ռեալիստ գրողը դրանով իսկ կարողանում է նույնիսկ բացառիկ փաստը ներկայացնել իրական և արժանահավատ գծերով[17]։

Ռեալիստական ստեղծագործության կարևոր առանձնահատկություններից է նաև այն, որ գաղափարական միտումը նրա մեջ ոչ թե ուղղակի հռչակվում է գրողի կողմից, այլ բխում է գործողությունից ու կերպարների էությունից, դառնում է կյանքի ակտիվ ճանաչողության արդյունք[17]։

Ռեալիզմի մյուս առանձնահատկություններից են տիպական բնավորությունները տիպական հանգամանքների մեջ պատկերելու անհրաժեշտությունը, կերպարն իր հատկանիշների բազմազանությամբ և բարդությամբ պատկերելը, կենդանի գործողության մեջ նրա բնական զարգացումը, շարժումը ցուցադրելը և այլն[17]։

Ռեալիստական ստեղծագործության լեզուն և պատկերման բոլոր մյուս միջոցները առավել չափով համապատասխանում են պատկերվող իրականությանը, յուրաքանչյուր դեպքում բխում են նրա լրիվ առանձնահատկություններից։ Ռեալիստը ձգտում է հերոսի լեզվի լրիվ անհատականացման՝ լեզվի միջոցով ևս արտահայտելով նրա մտածողությունը, ազգային ու սոցիալական հատկանիշները[17]։

Սոցիալական ռեալիզմԽմբագրել

Սոցիալական ռեալիզմը միջազգային արվեստի շարժում է, որը ներառում է նկարիչների, փորագրիչների, լուսանկարիչների և կինոգործիչների աշխատանքը, ովքեր ուշադրություն են հրավիրում աշխատավորների դասի և աղքատների առօրյա պայմաններին, և ովքեր քննադատում են այդ պայմանները պահպանող սոցիալական կառույցները: Մինչ շարժման գեղարվեստական ​​ոճերը տարբերվում  են ազգից ազգ, գրեթե ամենուր այն օգտագործում է նկարագրական կամ քննադատական ​​ռեալիզմի ձևը[18]:

Խոհանոցային լվացքի ռեալիզմ (կամ խոհանոցային լվացքի դրամատուրգիա) տերմինը նկարագրում է բրիտանական մշակութային շարժումը, որը զարգացել է 1950-ականների վերջին և 1960-ականների սկզբին՝ թատրոնում, արվեստում, վեպերում, ֆիլմերում և հեռուստատեսային պիեսներում, որը օգտագործում էր սոցիալական ռեալիզմի ոճը: Դրա գլխավոր դերակատարները սովորաբար կարող են հանդես գալ որպես զայրացած երիտասարդներ, որհաճախ նկարագրում են բրիտանացի աշխատավոր դասի ներքին վիճակը․ նրանք ապրում են վարձակալված նեղլիկ բնակարաններում և վատնում են իրենց ժամանակը՝ խմելով կեղտոտ պանդոկներում ու քննարկելով սոցիալական խնդիրները ու քաղաքական հակասությունները:

Այս ոճը օգտագործող ֆիլմերը, պիեսները և վեպերը հաճախ ներկայացնում են Անգլիայի հյուսիսի աղքատ արդյունաբերական վայրերը և օգտագործում են կոպիտ բառեր ու արտահայտություններ՝ այդ շրջաններին հատուկ խոսվածքով ու հնչերանգով: «Ետ նայիր զայրացած» -ի  սիրային եռանկյունին, օրինակ, տեղի է ունենում Անգլիայի Միդլենդսում՝ նեղ, մեկ սենյականոց բնակարանում: Ժանրի կոնվենցիաները շարունակվում են 2000-ականներին՝ ի հայտ գալով հեռուստատեսային շոուներում, ինչպիսիք են  Քորոնեյշն Սթրիթը և Իսթէնդերսը[19]:

Արվեստի մեջ «Խոհանոցային լվացքի դպրոց» տերմինը օգտագործվել է քննադատ Դեյվիդ Սիլվեստրի կողմից՝ նկարագրելու նկարիչներին, որոնք պատկերում էին առտնին կյանքի սոցիալ-ռեալիստական ​​տեսարաններ[20]:

Սոցիալիստական ​​ռեալիզմԽմբագրել

Սոցիալիստական ​​ռեալիզմը խորհրդային արվեստի ձև է, որը ինստիտուցիոնալացվել է 1934 թվականի Իոսիֆ Ստալինի կողմից, իսկ հետագայում ընդունվել է ամբողջ աշխարհում՝ դաշնակից կոմունիստական ​​կուսակցությունների կողմից[21]: Ռեալիզմի այս ձևը պնդում էր, որ հաջող արվեստը պատկերում և փառավորում է պրոլետարիատի պայքարը՝ հանուն սոցիալիստական ​​առաջընթացի: 1934 թ. Խորհրդային գրողների միության կանոնադրությունը հայտարարեց, որ սոցիալիստական ​​ռեալիզմը խորհրդային գրականության և գրական քննադատության հիմնական մեթոդն է:

Այն պահանջում է արվեստագետից իրականության՝ ճշմարտացի, պատմականորեն կոնկրետ ներկայացումը՝ իր հեղափոխական զարգացման մեջ: Ավելին՝ իրականության գեղարվեստական ​​ներկայացման ճշմարտացիությունն ու պատմական կոնկրետությունը պետք է կապված լինեն, աշխատավորների գաղափարական փոփոխությունների և սոցիալիզմի ոգով կրթության խնդրադրման հետ[22]:

Այնուամենայնիվ, վերոհիշյալ դրույթների խիստ հետևողականությունը սկսեց քանդվել Ստալինի մահից հետո, երբ գրողները սկսեցին հնարավորինս ընդլայնել սահմանները: Սակայն, փոփոխությունները աստիճանաբար էին կատարվում, քանի որ սոցիալական ռեալիզմի ավանդույթը այնքան էր ներթափանցել խորհրդային գրականության հոգեբանության մեջ, որ նույնիսկ ընդդիմացողներն (դիսիդենտները) էին հետևում այս սովորություններին՝ հազվադեպ անջատվելով պաշտոնական և գաղափարախոսական կաղապարներից[23]: Խորհրդային սոցիալիստական ​​ռեալիզմը չի ստեղծվել հենց 1932 թ․-ի այն օրը, երբ մի հրամանով Խորհրդային Միությունում վերացվեցինանկախ գրողների կազմակերպությունները: Այս շարժումը գոյություն ուներ առնվազն տասնհինգ տարի և առաջին անգամ տեսանելի դարձավ Բոլշևիկյան հեղափոխության ժամանակ: 1934 թվականի հռչակագիրը հեղափոխական Մաքսիմ Գորկու և Կուսակցության Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Անդրեա Ժդանովի ելույթների միջոցովով միայն կանոնիկ ձևակերպումը տվեց արդեն գոյություն ունեցող շարժման։

Սոցիալիստական ռեալիզմի պաշտոնական սահմանումը քննադատման է ենթարկվել իր հակասական լինելու պատճառով: Չնայած գաղափարը պարզ է, բայց գիտնականները պայքարում են դրա տարրերի հաշտեցման համար: Պիտեր Քենեզի խոսքերով․ «անհնար էր հաշտեցնել նպատակային (տելեոլոգիական) պահանջները ռեալիստական ներկայացման հետ», այնուհետև ավելացնում է՝ «աշխարհը կարող է նկարագրվել ինչպես որ է, կամ ինչպիսին պետք է լինի՝ ըստ տեսության, բայց այդ երկուսն ակնհայտորեն նույնը չեն»[24]:

ՆատուրալիզմԽմբագրել

Նատուրալիզմը գրական շարժում կամ ուղղություն, է, որ սկսել է 1880-ական թթ.ու տևել մինչև 1930-ական թվականները։ Այն օգտագործում էր ռեալիզմը՝ ենթադրելով, որ սոցիալական պայմանները, ժառանգականությունը և շրջակա միջավայրը մարդկային բնույթի ձևավորելու գործում անխուսափելի ուժ ունեն: Նատուրալիզմը մեծապես չկանոնակարգված գրական շարժում էր, որը ձգտում էր նկարագրել առօրյա հավաստի իրականությունը՝ հակադրվելով այնպիսի շարժումների, ինչպիսիք են ռոմանտիզմը կամ սյուրռեալիզմը, որտեղ առարկաները կարող են ստանալ խիստ խորհրդանշական, իդեալիստական ​​կամ նույնիսկ գերբնական նշանակություն:

Նատուրալիզմը գրական ռեալիզմի արդյունքն էր՝ ոգեշնչված լինելով Չարլզ Դարվինի էվոլյուցիայի տեսությամբ[25]: Մինչ ռեալիզմը ձգտում է միայն բնութագրել առարկաները, ինչպես որ դրանք իրականում կան, նատուրալիզմը նաև փորձում է «գիտականորեն» որոշարկել այն հիմնարար ուժերը (օրինակ, շրջակա միջավայրը կամ ժառանգականությունը), որ ազդում են իր նկարագրելիք սուբյեկտների գործողությունների վրա: [մեջբերման կարիք ունի] Նատուրալիստական գործերը հաճախ պարունակում են զազրելի կամ խայտառակ թեմա, օրինակ, Էմիլ Զոլայի սեքսուալության հանդեպ անկեղծ վերաբերմունքը, ինչպես նաև համատարած հոռետեսությունը: Նատուրալիստական գործերը ձգտում են կենտրոնանալ կյանքի ավելի մութ կողմերի վրա, ներառյալ աղքատությունը, ռասիզմը, բռնությունը, նախապաշարմունքը, հիվանդությունը, կոռուպցիան, մարմնավաճառությունը և գարշանքը: Արդյունքում, նատուրաիստական գրողները հաճախ քննադատվում էին՝ մարդկային արատի, թշվառության և դժբախտության վրա շատ կենտրոնանալու համար[26]:

ՔննադատությունԽմբագրել

Ռեալիզմի քննադատները մատնանշում են, որ պատկերված իրականությունը հաճախ իրատեսական չէ, որոշ ուսումնասիրողներ այն անվանում են «երևակայական» կամ «ծրագրային»[27]: Այս փաստարկը հիմնված է այն գաղափարի վրա, որ մենք հաճախ չենք ստանում այն, ինչը իրականում ճիշտ է: Իրականությունը ներկայացնելու համար, մենք նկարագրում ենք այն, ինչ «իրական» է՝ հիմնվելով նրա վրա, թե ինչպես ենք մենք դա հիշում, կամ ինչպես ենք մենք դա զգում: Այնուամենայնիվ, հիշված կամ փորձառված իրականությունը միշտ չէ, որ համապատասխանում է ճշմարտությանը: Փոխարենը՝ մենք հաճախ ստանում ենք մի խեղաթյուրված տարբերակ, որը քիչ առնչություն ունի իրականության հետ: Ռեալիզմը քննադատվում է այդ մարտահրավերներին դիմակայելու՝ իր ենթադրյալ անկարողության համար, և նման ձախողումը համարվում է մասնակցություն մի գործընթացի ստեղծման մեջ, որտեղ «իրականության գեղարվեստական բնույթը անտեսված կամ նույնիսկ, թաքցված է»[28]:

Գոյություն ունեն նաև քննադատներ, որոնք մեղադրում են ռեալիզմը այն բանի համար, որ դա զուտ հակազդեցությունն է այնպիսի գրական ժանրերի, ինպիսիք են ռոմանտիզմը և Գոթական ժանրը, որոնք կենտրոնանում են էկզոտիկ, զգացմունքային և սենսացիոն պատմությունների վրա[29]: Որոշ գիտնականներ սկսեցին դա անվանել հակադրվելու իմպուլս, ուստի, ի վերջո, այն սահմանը, որ դնում է ռեալիզմն ինքն իր առջև հանգեցնում է «ստուգման ենթակա և օբյեկտիվ ճշմարտության ներկայացմանը, կամ պարզապես հարաբերական, որոշակիորեն մասնավոր, սուբյեկտիվ ճշմարտության, այսինքն՝ ոչ մի ճշմարտության»[30]:

Կան քննադատներ, որոնք մատնանշում են ֆիքսված սահմանման բացակայությունը: Պատճառն այն է, որ ռեալիզմի մաքուր ձև չկա, գրեթե անհնար է գտնել գրականություն, որը փաստացի իրական չէ,  և երբ մեկը որոնում է մաքուր ռեալիզմը, ապա այն անհետանում է[31]: Ջ. Փ. Սթերնը հակադարձեց այս դիրքորոշմանը՝ պնդելով, որ «բացությունը» կամ «քաոսայնությունը» տերմինը հավասարապես անփոխարինելի են դարձնում  թե՛ սովորական, թե՛ գրական դիսկուրսում[32]: Շատերը նաև հերքում են այն՝ ժխտելով ռեալիստական գեղագիտության առկայությունը,  քանի որ այն համարվում է ռեպորտաժ[33], ոչ թե արվեստ, որ հիմնված է պարզունակ մետաֆիզիկայի վրա[34]:

ՎեպԽմբագրել

ԱվստրալիաԽմբագրել

19-րդ դարի սկզբին աճող խթան կար` ավստրալիական մշակույթ ստեղծելու համար, որը անկախ կլիներ իր  անգլիական գաղութային ակունքից[35]: Ավստրալական ռեալիզմի մեջ գեղարվեստական ​​մոտիվները և կերպարները ներկայացնում են Ավստրալական Աութբեքը (ծայրամասը), որը հայտնի է «բուշ» անվանմամբ, իր խիստ ու անկայուն գեղեցկությամբ, բրիտանացի բնակիչներով, բնիկ ավստրալացիներով, հողերի զավթիչներով, թեև նրանց մեծ մասը բնակվում էր միֆական տարածության մեջ, որ մեծ հաշվով կազմում էր ավստրալական գեղարվեստական բեմահարթակը։ Ավստրալիայի վաղ ռեալիզմի զգալի մասը մերժումն էր այն բանի, ինչը ըստ «Սիդնեյի տեղեկագրի» (1881 թ.) կոչվել է երկրի «ռոմանտիկ ինքնություն»[36]:

Ավստրալական գաղութում ամենավաղ գրությունները գրականություն չէին, այլ ամսագրեր ու վավերագրական փաստաթղթեր՝ արշավների և շրջակա միջավայրի մասին, թեև գրական ոճը արդեն մտնում էի ամսագրերի մեջ ևս: Վաղ ավստրալական գրականության մեջ հաճախ ռոմանտիզմը և ռեալիզմը հանդես էին գալիս միասին[37], ինչպես օրինակ, Ջոզեֆ Ֆուրֆիի «Այդպիսին է կյանքը» (1897) ստեղծագործության մեջ, որը ներառում է կեղծ պատմություններ 1880-ականներին, Հարավային Ուելսի և Վիկտորիայի գյուղաբնակների կյանքի մասին, ինչպիսիք են ցլախմբեր քշողները, հողերի զավթիչները, թափառական ճանապարհորդները: Քեթրին Հելեն Սփենսը «Կլարա Մորիսոն» (1854) ստեղծագործությունում, մանրամասն ներկայացնում է շոտլանդացի կնոջ ներգաղթը Հարավային Ավստրալիայի Ադելաիդ նահանգ, այն ժամանակ, երբ շատ մարդիկ դուրս էին գալիս Հարավային Ավստրալիայի նոսր բնակեցված նահանգից` փնտրելով հաջողություն Վիկտորիայի և Նոր Հարավային Ուելսի ոսկե եղեգներում:

20-րդ դարի վերջում Հելեն Գարների «Կապիկների որս» (1977) վեպով ի հայտ եկավ գրական ռեալիզմի նոր տեսակ, որը հեղափոխել է Ավստրալիայի ժամանակակից գեղարվեստական ​​գրականությունը, թեև հետո պարզվեց, որ վեպը օրագրային էր և հիմնված էր Գերների սեփական փորձառութան վրա: Ավստրալիայի գրական ասպարեզում առաջացավ ռեալիզմի մի ենթատեսակ, որը հայտնի է «կեղտոտ ռեալիզմ» անվանմամբ: Այս ոճով սովորաբար ստեղծագործում էին «նոր, երիտասարդ հեղինակները»[38], ովքեր ուսումնասիրում էին փոքր եկամուտ ունեցող երիտասարդների «ծանր, կեղտոտ, իրական» կյանքը[39]: Վերջիններիս կյանքը պտտվում ում է թմրամիջոցների և ալկոհոլի շուրջ, որի պատճառը ձանձրույթից խուսափելն է: Կեղտոտ-ռեալիզմի օրինակներից են՝ Էնդրյու Մըքգեհանի «Գովքը» (1992), Քրիստոս Ցիոլկասի «Բեռնվածությունը» (1995), Ջասթին Էթլերի «Օֆելիա գետը» (1995) և Բրենդան Քոուելի «Ինչպե՞ս է դա» (2010), թեև դրանցից շատերը, այդ թվում, դրանց նախահայրը՝ «Կապիկների որս»-ը, այժմ՝ 1995-ին, պիտակավորված են որպես՝ «Գրանջ գրականություն»[40]:

Միացյալ ԹագավորությունԽմբագրել

Յան Ուոթը «Վեպի ծագումը» (1957 թ.)  գրքի մեջ վեպի ծագումը տեսնում էր 18-րդ դարի սկզբին և պնդում էր, որ վեպի «նորությունը» իր «ֆորմալ ռեալիզմն» է. Գաղափարը այն է, որ «վեպը, մարդկային կյանքի փորձի լիարժեք և հավաստի զեկույցն է»[41]: Նրա օրինակներից են վիպագիրներ Դանիել Դեֆոն, Սամուել Ռիչարդսոնը և Հենրի Ֆիլդինգը: Ուոթը պնդում էր, որ վեպի՝ հասարակ մարդկանց միջև հարաբերությունները իրատեսականորեն նկարագրելու մղումը զուգահեռ էր ընթանումավելի ընդհանուր՝ փիլիսոփայական ռեալիզմի, միջին դասի տնտեսական անհատապաշտության (ինդիվիդուալիզմի) և Պուրիտան անհատապաշտության զարգացման հետ: Նա նաև պնդում է, որ այդ ձևը սիրաշահում է նոր միջին դասի ընթերցող հասարակության հետաքրքրությունները և հնարավորությունները, որի արդյունքում զարգանում է նոր գրքի առևտուրը: Դեֆոն և Ռիչարդսոնը, լինելով վաճառականներ, կարող էին միայն «հաշվի առել իրենց սեփական չափորոշիչները»՝ իմանալու համար, որ իրենց գործը ձեռք կբերի մեծ լսարան[42]։

Ավելի ուշ՝ 19-րդ դարում, Ջորջ Էլիոթի (1819-1880) «Միդլմարչ` Գավառական կյանքի ուսումնասիրությունը»(1871-72) ստեղծագործությունը, վիպագիրներ Մարտին Ամիսի և Ջուլիան Բարնսի կողմից բնութագրվել է, որպես անգլերեն ռեալիզմի լավագույն վեպ[43][44]: Տարբեր հերոսների ձայների ու կարծիքների միջոցով ընթերցողը տեղեկանում է օրվա կարևոր հարցերին, այդ թվում, 1832 թվականի Բարեփոխումների մասին օրենքի, երկաթգծերի բացման և ժամանակակից բժշկական գիտության վիճակի մասին: Միդլմարչը նաև ցույց է տալիս համայնքի խորը ռեակցիոն մտածելակերպը, երբ շատերը, առերեսվելով այնպիսի հեռանկարների, ինչպիսիք են սոցիալական, քաղաքական և տեխնոլոգիական փոփոխությունները, չեն ցանկանում ի կատար ածել դրանք:

Մինչ Ջորջ Գիսսինգը (1857-1903), «Նոր Գրաբ փողոցը»'-ի (1891) և բազմաթիվ այլ գործերի հեղինակը, ավանդաբար դիտարկվում է որպես նատուրալիստ՝ հիմնականում ոգեշնչված Էմիլ Զոլայի աշխատանքներով[45]․ Ըստ Ջեյքոբ Կորգի՝ Ջորջ Էլիոթը նույնպես մեծ ազդեցություն է թողել Գիսսինգի վրա[46]:

Այլ վիպագիրներ, ինչպիսիք են Առնոլդ Բեննեթը (1867-1931) և անգլո-իռլանդացի Ջորջ Մուրը (1852-1933), գիտակցաբար նմանակել են ֆրանսիացի ռեալիստներին[47]։ Բեննեթի ​​ամենահայտնի ստեղծագործություններն են «Քլայհանգեր եռյակը» (1910-18) և «Ծեր կանանց պատմությունը» (1908): Այս գրքերը նկարագրում են իր կյանքի փորձը՝ Սթեֆորդշիր Փոթերիսում, արդյունաբերական տարածք, որը ներառում է 6 քաղաքներ, որոնք այժմ կազմում են Սթոք-Օն-Թրենթը՝ Սթեֆորդշիր, Անգլիա: Ջորջ Մուրը, որի ամենահայտնի աշխատանքը «Էստեր Ուոթերսն» է (1894), նույնպես ոգեշնչված է Զոլայի նատուրալիզմով[48]:

Ամերիկյան ռեալիզմԽմբագրել

Ուիլիամ Դին Հովելլսը (1837-1920) առաջին ամերիկացի հեղինակն էր, որը ԱՄՆ-ի գրականության մեջ ռեալիստական գեղագիտություն բերեց[մեջբերման կարիք ունի]: Միջին եւ վերին խավերի՝ 1880- 1890-ական թվականների կյանքը ներկայացնող նրա պատմվածքները բարձր են գնահատվում ամերիկացի գրականագետների շրջանում: [մեջբերման կարիք ունի]: Նրա ամենահեղինակավոր վեպը, «Շիլաս Լապհեմի փառքը» (1885 թ.), նկարագրում է մի մարդու, ով կորցնում է կարողությունը սեփական սխալների պատճառով: Այլ վաղ ամերիկացի ռեալիստներից են Սամուել Կլեմենսը (1835-1910), ով ավելի հայտնի է իր կեղծանունով՝ Մարկ Թվեն՝ «Հաքլբերի Ֆիննի արկածները»-ի հեղինակը[49] [50](1884), Սթեֆն Քրեյնը (1871-1900) եւ Հորաթիո Ալջեր, Ջր. (1832-1899):

Համաշխարհային գրականությունԽմբագրել

Հայ գրականությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ջրբաշյան Էդուարդ (1980)։ Գրականության տեսություն։ Երևան։ էջեր 415–431 
  2. Daunais Isabelle (2007)։ «Le réalisme de Champfleury ou la distinction des oeuvres»։ Études françaises 43 (2): 31։ ISSN 0014-2085։ doi:10.7202/016471ar 
  3. «Realism in American Literature»։ public.wsu.edu։ Վերցված է 2019-05-22 
  4. www.metmuseum.org https://www.metmuseum.org/toah/hd/rlsm/hd_rlsm.htm։ Վերցված է 2019-05-22 
  5. «Realism» 
  6. Morris Pam (2003)։ Realism (անգլերեն)։ Routledge։ ISBN 9780415229388 
  7. Watt Alex. (1957-05-18)։ «Budgerigars in Wards»։ BMJ 1 (5028): 1182–1182։ ISSN 0959-8138։ doi:10.1136/bmj.1.5028.1182-c 
  8. «Broken Noses and Missing Limbs :: Foundations»։ web.archive.org։ 2009-05-13։ Վերցված է 2019-05-22 
  9. Levin, David, 1924- (1959)։ History as romantic art Bancroft, Prescott, Motley, and Parkman.։ Stanford University Press։ OCLC 557985984 
  10. «Pestalozzi, Johann Heinrich»։ Religion Past and Present։ Վերցված է 2019-05-22 
  11. Sampson F. A. (1909-09-03)։ «LETTERS FROM CHARLES DARWIN»։ Science 30 (766): 303–304։ ISSN 0036-8075։ doi:10.1126/science.30.766.303 
  12. Barth John (2005-06-15)։ Essentials of the Theory of Fiction։ Duke University Press։ էջեր 165–176։ ISBN 9780822386599 
  13. «"Victorian Literature"» 
  14. Barth John (2005-06-15)։ Essentials of the Theory of Fiction։ Duke University Press։ էջեր 165–176։ ISBN 9780822386599 
  15. Franco Dean։ The Cambridge Companion to Postmodern American Fiction։ Cambridge: Cambridge University Press։ էջեր 112–130։ ISBN 9781316216514 
  16. LaHood Marvin J., Bradbury Malcolm (1984)։ «The Modern American Novel»։ World Literature Today 58 (2): 271։ ISSN 0196-3570։ doi:10.2307/40140059 
  17. 17,0 17,1 17,2 17,3 Ջրբաշյան Էդուարդ (1980)։ Գրականության տեսություն։ Երևան։ էջեր 415–431 
  18. «The Collection | MoMA»։ The Museum of Modern Art (անգլերեն)։ Վերցված է 2019-05-22 
  19. Heilpern, John. (2007)։ John Osborne : the many lives of the angry young man։ Alfred A. Knopf։ ISBN 0375403159։ OCLC 70208086 
  20. «Ben Nicholson. Still life. (1947). | art design café»։ www.artdesigncafe.com։ Վերցված է 2019-05-22 
  21. «The Collection | MoMA»։ The Museum of Modern Art (անգլերեն)։ Վերցված է 2019-05-22 
  22. Tert︠s︡, Abram, 1925-1997. (©1960, 1982)։ The trial begins ; and, On socialist realism։ Tert︠s︡, Abram, 1925-1997. ([1st California pbk. ed.] ed.)։ Berkeley: University of California Press։ ISBN 0520046773։ OCLC 9538364 
  23. The Routledge Companion to Russian Literature։ Cornwell, Neil (2002). The Routledge Companion to Russian Literature. London: Routledge. p. 174. ISBN 9781134569076. 
  24. Kenez, Peter. (1992)։ Cinema and Soviet society, 1917-1953։ Cambridge [England]: Cambridge University Press։ ISBN 052141671X։ OCLC 24589739 
  25. Williams, Raymond. (1988, ©1983)։ Keywords : a vocabulary of culture and society (Rev. and expanded ed ed.)։ London: Fontana։ ISBN 0006861504։ OCLC 32043010 
  26. Pavel, Thomas G., 1941-։ Lives of the novel : a history։ Princeton, New Jersey։ ISBN 0691165785։ OCLC 894625466 
  27. Novak, Daniel Akiva, 1973- (2008)։ Realism, photography, and nineteenth-century fiction։ Cambridge, UK: Cambridge University Press։ ISBN 9780521885256։ OCLC 181141115 
  28. Tallis, Raymond. (1998)։ In defence of realism։ Lincoln: University of Nebraska Press։ ISBN 0803294352։ OCLC 38886256 
  29. Kearns, Katherine. (1996)։ Nineteenth-century literary realism : through the looking-glass։ Cambridge [England]: Cambridge University Press։ ISBN 0521496063։ OCLC 32347602 
  30. Byerly, Alison, (1997)։ Realism, representation, and the arts in nineteenth-century literature։ Cambridge: Cambridge University Press։ ISBN 0521581168։ OCLC 36485849 
  31. Yee, Jennifer,։ The colonial comedy : imperialism in the French realist novel (First edition ed.)։ New York։ ISBN 019872263X։ OCLC 928443515 
  32. Novak, Daniel Akiva, 1973- (2008)։ Realism, photography, and nineteenth-century fiction։ Cambridge, UK: Cambridge University Press։ ISBN 9780521885256։ OCLC 181141115 
  33. Carroll, Noël, 1947- (2010)։ Art in three dimensions։ Oxford: Oxford University Press։ ISBN 9780191573088։ OCLC 655295860 
  34. Documents of modern literary realism։ Becker, George Joseph,։ Princeton, New Jersey։ ISBN 9781400874644։ OCLC 927444338 
  35. Rickard, John, 1935-։ Australia : a cultural history (Third edition ed.)։ Clayton, Victoria։ ISBN 9781921867606։ OCLC 870974774 
  36. «"Cultural Transmission and Australian Literature: 1788-1998"» 
  37. «"Cultural Transmission and Australian Literature: 1788-1998"» 
  38. Leishman Kirsty (1999-01-01)։ «Australian grunge literature and the conflict between literary generations»։ Journal of Australian Studies 23 (63): 94–102։ ISSN 1444-3058։ doi:10.1080/14443059909387538 
  39. Leishman Kirsty (1999-01-01)։ «Australian grunge literature and the conflict between literary generations»։ Journal of Australian Studies 23 (63): 94–102։ ISSN 1444-3058։ doi:10.1080/14443059909387538 
  40. «ustralian Council for the Arts. May 2010. p. 56. Retrieved 2 April 2018.» 
  41. McKillop Alan D. (1958-02)։ «The Rise of the Novel: Studies in Defoe, Richardson, and Fielding. Ian Watt»։ Modern Philology 55 (3): 208–210։ ISSN 0026-8232։ doi:10.1086/389221 
  42. McKillop Alan D. (1958-02)։ «The Rise of the Novel: Studies in Defoe, Richardson, and Fielding. Ian Watt»։ Modern Philology 55 (3): 208–210։ ISSN 0026-8232։ doi:10.1086/389221 
  43. «Home Page – The TLS»։ TheTLS (en-GB)։ Վերցված է 2019-05-23 
  44. Guppy Interviewed by Shusha (2000)։ «Julian Barnes, The Art of Fiction No. 165» (անգլերեն)։ Winter 2000 (157)։ ISSN 0031-2037։ Վերցված է 2019-05-23 
  45. Korg Jacob (1996-06)։ «: The Collected Letters of George Gissing. Vol. 3, 1886-1888. . George Gissing, Paul F. Mattheisen, Arthur C. Young, Pierre Coustillas. ; The Collected Letters of George Gissing. Vol. 4, 1889-1891. . George Gissing, Paul F. Mattheisen, Arthur C. Young, Pierre Coustillas. ; The Collected Letters of George Gissing. Vol. 5, 1892-1895. . George Gissing, Paul F. Mattheisen, Arthur C. Young, Pierre Coustillas. ; The Collected Letters of George Gissing. Vol. 6, 1895-1897. . George Gissing, Paul F. Mattheisen, Arthur C. Young, Pierre Coustillas.»։ Nineteenth-Century Literature 51 (1): 126–129։ ISSN 0891-9356։ doi:10.1525/ncl.1996.51.1.99p0212v 
  46. Bader A. L. (1963)։ Korg Jacob, Young Arthur C., Gissing George, Bertz Eduard, Gettmann Royal A., eds.։ «New Looks at Gissing»։ The Antioch Review 23 (3): 392–400։ ISSN 0003-5769։ doi:10.2307/4610542 
  47. Drabble Margaret, Stringer Jenny, Hahn Daniel, eds. (2007-01-01)։ «The Concise Oxford Companion to English Literature»։ doi:10.1093/acref/9780199214921.001.0001 
  48. Moran, Maureen (Maureen Frances) (2006)։ Victorian literature and culture։ London: Continuum։ ISBN 9780826488848։ OCLC 71239257 
  49. «Protected Blog › Log in»։ matthewasprey.wordpress.com։ Վերցված է 2019-05-23 
  50. Jungman Robert E., Tabor Carole (2003)։ «Henry James on Safari in Ernest Hemingway's Green Hills of Africa»։ The Hemingway Review 22 (2): 82–86։ ISSN 1548-4815։ doi:10.1353/hem.2003.0012