Անտոն Չեխովի անվան թիվ 55 դպրոց
Երևանի դպրոց
Անտոն Չեխովի անվան թիվ 55 դպրոց, հանրակրթական դպրոց Երևանի Կենտրոն վարչական շրջանում։
Անտոն Չեխովի անվան թիվ 55 դպրոց | |
---|---|
![]() | |
![]() | |
![]() | |
Տեսակ | դպրոց |
Կարգախոս | «Մարդը, ով էլ որ նա լինի, պիտի քրտնաջան աշխատի, և դա է նրա կյանքի իմաստն ու նպատակը, նրա երջանկությունը, նրա բերկրանքը» Անտոն Չեխով |
Հիմնադրված է | 1947 |
Անվանված է | Անտոն Չեխով |
Տնօրեն | Գայանե Սարուխանյան |
Աշակերտներ | 1642 |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Երևան |
Հասցե | Երևան, Կենտրոն վարչական շրջան, Բաղրամյան 16 |
Կայք | chekhov.am(հայ.) |
Պատմություն խմբագրել
Անտոն Պավլովիչ Չեխովի անվան համար 55 դպրոցը հիմնադրվել է 1947 թվականի փետրվարին ժողկրթության բաժնի որոշմամբ։ Դպրոցի ստեղծման որոշմանը հաջորդել է նոր շենքի կառուցման մասին որոշումը՝ Բաղրամյան 16 հասցեում։
1956 թվականին դպրոցի բակում տեղադրվել է Անտոն Չեխովի կիսանդրին (քանդակագործ՝ Գրիգոր Ահարոնյան, Ճարտարապետ՝ Էդուարդ Սարապյան)։ 1992 թվականից դպրոցը դարձել է հայկական[1][2]։
Նվաճումներ խմբագրել
2015 թվականին Չեխովի անվան դպրոցի շախմատի թիմը (Արթուր Դավթյան, Դավիթ Միրզոյան, Սամվել Խաչատրյան, Արփինե Գրիգորյան) դարձել է «Սպիտակ նավակ» միջազգային մրցաշարի հաղթող[3]։
Տնօրեններ խմբագրել
- Շիրուկաշվիլի Մարիա (1947-1956)
- Այդինյան Գեորգի (1956-1963)
- Հայրապետյան Շահեն (1963-1967)
- Ալեքսանդրյան Մերի (1967-1992)
- Կակոսյան Աշոտ (1992-1994)
- Սարուխանյան Գայանե (1994)
Շրջանավարտներ խմբագրել
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներ
- ↑ «Երևանի Ա. Չեխովի անվան հ. 55 հիմնական դպրոց»։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-19-ին։ Վերցված է 2015-03-27
- ↑ «Պատանի շախմատիստների հաղթանակը ռուսաստանյան «Սպիտակ նավակ» հեղինակավոր մրցույթում»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2015-06-16