Անտոն Մեծ
Անտոն Մեծ (Սուրբ Անտոն) (251[1][2], Herakleopolis Magna, Բենի Սուեյֆ, Եգիպտոս - հունվարի 17, 357, Թեբե, Լուքսոր, Եգիպտոս), ճգնավոր-կրոնավոր, Հայ Առաքելական Եկեղեցու տոնելի սուրբ։ Գրիգոր Ա Լուսավորիչը, 302 թ-ին Կեսարիայից Մեծ Հայք գալով, ձեռնադրել և իր հետ բերել է նաև ազգությամբ հույն Անտոն և Կրոնիդես ճգնավորներին։ Անտոնը և Կրոնիդեսը գործել են Տարոնի Իննակընյան բարձունքի Գիսանեի մեհյանի տեղում Գրիգոր Լուսավորչի հիմնած Մշո Սուրբ Կարապետ վանքում։ Այստեղ հաստատել են միաբանական ուխտ, վանահայր նշանակել իրենց աշակերտներից Եպիփանին, որը միաժամանակ Տարոն գավառի առաջնորդ Զենոբ Գլակի տեղապահն էր։ Անտոնը և Կրոնիդեսը շուրջ 15 տարի գործել են Մշո Սուրբ Կարապետի վանքում, ապա մոտ 40 տարի ճգնել շրջակա անտառներում։
Անտոն Մեծ | |
---|---|
![]() | |
Ժամանակաշրջան | Հռոմեական կայսրություն |
Ծնունդ | 251[1][2] |
Ծննդավայր | Herakleopolis Magna, Բենի Սուեյֆ, Եգիպտոս |
Վախճան | հունվարի 17, 357 |
Վախճան վայր | Թեբե, Լուքսոր, Եգիպտոս |
Եկեղեցի | Արևելյան Ուղղափառություն, Հայ Առաքելական Եկեղեցի, Ղպտի Ուղղափառ Եկեղեցի, Կաթոլիկություն, Բողոքականություն |
Սրբացված կարգ | Venerable? և կաթոլիկ սուրբ |
Պաշտամունքի վայր | Սուրբ Անտոնի վանք, Եգիպտոս |
Հիշատակության օր | հունվարի 30 (Արևելյան Ուղղափառություն) հունվարի 17 (Արևմտյան Քրիստոնեություն) |
Աշխատանք | քրիստոնյա վանական, anchorite և գրող |
Ազգություն | ղպտի |
Երկիր | Հին Հռոմ |
Անտոնի գերեզմանը մատնանշվում է Մշո Սուրբ Կարապետ վանքին մերձ մի մատուռում։ Հայ եկեղեցին սուրբ Անտոնի և սուրբ Կրոնիդեսի հիշատակը նշում է Խաչվերացի 5-րդ կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը, տոնելի մյուս հայ ճգնավորների հետ։ Թեև չկա նրանց նվիրված առանձին շարական, բայց Յոթը խոտաճարակներին նվիրված շարականում հիշատակվում են նաև նրանք․
![]() |
Սուրբ երջանիկ երկնահանդես, |
![]() |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Universalis (ֆր.) — Encyclopædia Britannica.
- ↑ 2,0 2,1 CONOR.BG
ԳրականությունԽմբագրել
- Գալուստյան Շ․, Հայազգի սուրբեր, 3 հրտ․, Ե․, 1997։
Արտաքին հղումներԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: |