Նովոդևիչի վանք (ռուս.՝ Новоде́вичий монасты́рь կամ Новоде́вичий Богородице-Смоленский монасты́рь), Ռուս ուղղափառ եկեղեցու իգական վանք Մոսկվայում։ Վանքը հիմնադրել է մեծ իշխան Վասիլի Գ-ն 1524 թվականին ի պատիվ «Օդիգիտրիա» Սմոլենսկի Աստվածամոր սրբապատկերի, որը հանդիսանում է որպես Սմոլենսկի գլխավոր սրբություն, որպես շնորհակալություն Սմոլենսկը 1514 թվականին գրավելու համար։

Նովոդևիչի վանք
Ensemble of the Novodevichy Convent*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Երկիր Ռուսաստան Ռուսաստան
Տիպ մշակութային
Չափանիշներ i, iv, vi
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Կոորդինատներ 55°43′34″ հս․ լ. 37°33′22″ ավ. ե.HGЯO
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 2004  (28-րդ նստաշրջան)
Համար 1097
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 1097
ռուս..անգլ..ֆր.

Նովոդևիչի վանքը գտնվում է Դևիչյե պոլե կոչվող վայրում, Մոսկվա գետի գալարում, Լուժնիկիի մոտ, պատմական Պրեչիստենկա փողոցի (այժմ՝ Բոլշայա Պիրոգովսակայա փողոցի) ամենավերջում։ Վանքը միաժամանակ Ռուսաստանի պետական պատմական թանգարանի գործող վանք և մասնաճյուղ է, իսկ 2010 թվականից՝ ՌՈւԵ Մոսկվայի թեմի եկեղեցական թանգարան։

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նովոդևիչի վանք» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 345