Կարմրակատար
Կարմրակատար | ||
---|---|---|
Գիտական դասակարգում | ||
|
||
Լատիներեն անվանում | ||
Carduelis carduelis | ||
Հատուկ պահպանություն | ||
Արեալ | ||
Կարմրակատար, (Carduelis carduelis), ճնճղուկազգիների կարգի սերինոսների ընտանիքի երգող թռչուն։
ԲնադրումԽմբագրել
Բնադրում է ծառերի վրա։ Դնում է սպիտակ, վարդագույն կամ երկնագույն երանգով 4-5 ձու։ Թխսում է էգը (13-14 օր)։ Սնվում է խոտաբույսերի սերմերով, հատապտուղներով, մրգերով։ Տնային պայմաններում պահում են որպես դեկորատիվ, երգող թռչուն։
ՏարածվածությունԽմբագրել
Տարածված է Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում։ ՀԽՍՀ-ում տարածված է կովկասյան կարմրակատարը, ձմռանը հանդիպում է նաև սիբիրյան կարմրակատար։ Կովկասյան կարմրակատարը մեր հանրապետության պայմաններում նստակյաց է։
ԾանոթագրություններԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 337)։ |