Նիկոլայ Վասիլյևիչ Սկլիֆոսովսկի (ռուս.՝ Николай Васильевич Склифосовский, մարտի 25 (ապրիլի 6), 1836, Dzerjinscoe, Տիրասպոլսկի գավառ, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 30 (դեկտեմբերի 13), 1904, Yakivtsi, Պոլտավա, Ռուսական կայսրություն), ռուս բժիշկ՝ վիրաբույժ և ֆիզիոլոգ, պրոֆեսոր։ Հեղինակել է բազմաթիվ աշխատություններ, որոնք վերաբերում են որովայնի խոռոչի ռազմադաշտային վիրաբուժությանը։ Եղել է Սանկտ-Պետերբուրգի Կայսերական կլինիկական ինստիտուտի տնօրենը։

Նիկոլայ Սկլիֆոսովսկի
Николай Склифосовский
Ծնվել էմարտի 25 (ապրիլի 6), 1836
Dzerjinscoe, Տիրասպոլսկի գավառ, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 30 (դեկտեմբերի 13), 1904 (68 տարեկան)
Yakivtsi, Պոլտավա, Ռուսական կայսրություն
բնական մահով
ԳերեզմանՊոլտավա
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունվիրաբույժ, ֆիզիոլոգ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Սուրբ Վլադիմիրի անվան կայսերական համալսարան, Կայսերական բժշկա-վիրաբուժական ակադեմիա, Մոսկվայի կայսերական համալսարան, Saint Petersburg Medical Academy of Postgraduate Education? և Մոսկվայի պետական համալսարան
Գործունեության ոլորտՎիրաբուժություն
Ալմա մատերՄոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետ և Մոսկվայի Ի. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարան
Գիտական աստիճանգիտությունների դոկտոր (1863)
Հայտնի աշակերտներKonstantin Yankovsky?[1]
Ինչով է հայտնիՌուսական բանակի ականավոր վիրաբույժ
Պարգևներ
Սուրբ Վլադիմիրի 1-ին աստիճանի շքանշան
 Nikolai Sklifosovsky Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Մոլդովայի նամականիշ, 2006

Ծնվել է 1836 թվականի ապրիլի 6-ին Ռուսական կայսրության Խարկովի նահանգում՝ Դուբոսարի քաղաքի մոտ տեղակայված խուտորում (այժմ՝ չճանաչված Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության կազմի մեջ)։ Միջնակարգ կրթությունը ստացել է Օդեսսայում՝ №2 գիմնազիայում, որն ավարտել է արծաթե մեդալով։ 1859 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը և անմիջապես ստանձնել Օդեսսայի քաղաքային հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի ղեկավարի պաշտոնը։

1863 թվականին, Խարկովում, ստացել է բժշկության դոկտորի գիտական աստիճան՝ «Հարարգանդային արյունային ուռուցքի մասին» դիսերտացիայի համար։ 1866-1867 թվականներին աշխատել է Գերմանիայում՝ պրուսական բանակում, ապա Ֆրանսիայում՝ Նելատոնի կլինիկայում, հետո՝ Անգլիայում։ Վերադառնալով Ռուսաստան թողարկել է բազմաթիվ աշխատություններ, ինչի շնորհիվ 1870 թվականի սկզբին հրավիրվել է Կիևի համալսարանի վիրաբուժության ամբիոն։

1878 թվականին տեղափոխվել է Մոսկվա, աշխատել մի քանի վիրաբուժական կլինիկաներում։ 1893-ին հրավիրվել է Սանկտ-Պետերբուրգ՝ զբաղեցնելու Կայսերական կլինիկական ինստիտւտի (այժմ՝ Հետբուհական կրթության բժշկական ակադեմիա) տնօրենի պաշտոնը։

Կյանքի վերջին տարիները ապրել է Յակովցիի իր կալվածքում (Պոլտավայի մոտ)։ Մահացել է 1904-ին՝ ինսուլտից։

Նշանակություն խմբագրել

Սկլիֆոսովսկին իր ռազմաբժշկական գործունեության ընթացքում մասնակցել է մի շարք պատերազմների․ ավստրո-պրուսական (1866-68), ֆրանս-պրուսական (1870-1871), Բալկանյան (1876) և ռուս-թուրքական (1877-1878)։ Ռազմական գործողությունների ժամանակ նա աշխատել է վիրակապական կետերում՝ որպես ռազմադաշտային վիրաբույժ, վիրաբույժ-կոնսուլտանտ, ռուսական բանակի առաջատար վիրաբույժ։

Օգտագործելով իր բժշկական մեծ հեղինակությունը՝ նա նախաձեռնել է կլինիկական ավանի ստեղծումը Դեվիչյե Պոլեում, որը բավականին մեծ ներդրում է ունեցել Ռուսաստանում վիրաբուժության զարգացման գործում։

Շարունակելով Ն․ Պիրոգովի գործը՝ Սկլիֆոսովսկին նպաստել է անտիսեպտիկայի զարգացմանն ու տարածմանը սկզբում Մոսկվայում, ապա՝ ողջ Ռուսաստանում։

Հեղինակ է ավելի քան 70 բժշկական աշխատությունների, որոնք հիմնականում վերաբերում են ռազմական բժշկությանը՝ հատկապես, ռազմադաշտային վիրաբուժությանը, ռազմասանիտարական գործին։

Հիշատակ խմբագրել

  • Սկլիֆոսովսկու անունն է կրում Մոսկվայի շտապ օգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտը[2]։
  • 2006-ին Մոլդովայում թողարկվել է Նիկոլայ Սկլիֆոսովսկուն նվիրված նամականիշ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Սկլիֆոսովսկի» հոդվածին։