Անտոն Չեխովի տուն (Յալթա)

Անտոն Չեխովի տուն (ռուս.՝ Дом-музей А. П. Чехова, «Սպիտակ ամառանոց»), գտնվում է Յալթայում։ Այստեղ են անցել Անտոն Չեխովի կյանքի վերջին տարիները։ Առողջական խնդիրների պատճառով Չեխովը Մոսկվայից տեղափոխվել է Ղրիմ, 1898 թվականի վերջում Յալթայում գնել է հողատարածք, որտեղ ճարտարապետ Լ. Ն. Շապովալովի նախագծով կառուցվել է տուն։ Շինարարությունը տևել է ընդամենը 10 ամիս։ 1899 թվականի սեպտեմբերի 9-ին Չեխովը Յալթա է տեղափոխվել քրոջ` Մարիա Պավլովնայի և մոր՝ Եվգենիա Յակովլևնայի հետ։ Հենց այստեղ են գրվել այնպիսի հայտնի աշխատանքներ, ինչպիսիք են «Շնիկով տիկինը» պատմվածքը, «Երեք քույր» և «Բալենու այգին» պիեսները, «Ձորակում» վիպակը, «Հովվապետ», «Սուրբ ծննդյանն տոնին» և «Հարսնացուն» պատմվածքները։

Անտոն Չեխովի տուն
Die weisse Datscha, Thechov-Museum,Jalta.jpg
Տեսակպատմական շենք-թանգարան
ԵրկիրFlag of Ukraine.svg Ուկրաինա և Flag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունՅալթա
Հասցեulica Kirova, 112Յալթա
Հիմնադրվել է1898
ՀիմնադիրՄարիա Չեխովա
Կայքyalta.chekhov.com.ua/start_e.php4
Քարտեզ
Քարտեզ

Տան հասցեն՝ ք. Յալթա, Կիրովի փողոց, 112։

ՊատմությունԽմբագրել

Անտոն Պավլովիչ Չեխովն առաջին անգամ Յալթայում եղել է 1888 թվականի հուլիսին, երբ մեկնում էր Թեոդոսիա։ Հաջորդ տարվա հուլիս-օգոստոս ամիսներին Չեխովը երեք շաբաթ է ապրում Յալթայում՝ աշխատելով «Ձանձրալի պատմություն» պատմվածքի վրա։ 5 տարի անց նա կրկին գալիս է Յալթա, այս անգամ բուժվելու համար և ապրում է «Ռոսիա» հյուրանոցում[1]։

Սպիտակ ամառանոց-թանգարանԽմբագրել

1901 թվականի օգոստոսի 3-ին քրոջը գրված նամակում Անտոն Պավլովիչը նրան է կտակել Յալթայի ամառանոցը, դրամատիկական աշխատանքների հրատարակություններից հետմահու ստացված գումարն ու եկամուտը[2]։ Յալթայում Չեխովի տունը այցելուների համար բացվել է նրա մահվից մեկ տարի անց։ Միխայիլ Պավլովիչ Չեխովը գրել է, որ Ռուսաստանը «հարստացել է պոեզիայի լիարժեքությամբ և Չեխովի լիրիկական պոեզիայի մշակութային հաստատությամբ, որն այժմ հայտնի է ամբողջ աշխարհով և կրում է «Չեխովի տունը Յալթայում» անվանումը[1]։ Գրողի մահից հետո մինչև 1917 թվական, Մարիա Չեխովան ձմռանն ապրել է Մոսկվայում, աշխատել եղբոր արխիվային նյութերի վրա, իսկ ամառն անցկացրել է Յալթայում։ Մարիա Պավլովնան տունը պահել է եղբոր պիեսները բեմադրելու և գրողի նամակների ժառանգության շնորհիվ։ 1917 թվականի գարնանը գրողի քույրն ու մայրը Մոսկվայից տեղափոխվել են Յալթա մշտական բնակության համար։ Եվգենիա Յակովլևնա Չեխովան մահացել է 1919 թվականի հունվարի 3-ին և թաղվել Յալթայում[2]։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել