Կոլոմբո (սինգալերեն՝ Կալամբու, անգլերեն և պորտուգալերեն՝ Colombo), Շրի Լանկայի նախկին մայրաքաղաքը։ Գտնվում է Շրի Լանկա կղզու արևմտյան ափին։ Երկրի տնտեսական և մշակութային գլխավոր կենտրոնն է, նավահանգիստը։ Երկաթուղային և ավտոճանապարհների հանգույց է, օդանավակայան։
Ենթադրում են, որ անվանումն առաջացել է սինհալի լեզվի korumbu ― «նավահանգրվան» բառից։ Անվանման անգլերեն և պորտուգալերեն գրությունն է Colombo։ Սինհալի լեզվի արտասանությամբ քաղաքի անվանումը հնչում է Կալամբու։ Միջին դարերում կոչվել է Կոլոնտոտա[1]։
XVI-XVII դդ. պորտուգալացիները, ապա հոլանդացիները վերածել են ռազմական ամրոցի։ 1796 թվականին զավթել են անգլիացիները և դարձրել Ցեյլոն գաղութի վարչական կենտրոնը։ 1948 թվականից՝ Ցեյլոն պետության, 1972 թվականից՝ Շրի Լանկա Հանրապետության մայրաքաղաքը։
↑Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 515)։