Նիկիտա Միխալկով

ռուս խորհրդային դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր

Նիկիտա Սերգեևիչ Միխալկով (ռուս.՝ Никита Сергеевич Михалков, հոկտեմբերի 21, 1945(1945-10-21)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ (1984)։

Նիկիտա Միխալկով
Никита Сергеевич Михалков
Ծնվել էհոկտեմբերի 21, 1945(1945-10-21)[1][2] (79 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1971), Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ, Կենտրոնական երաժշտական դպրոց (1959) և GOU CO No. 1239?
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Գործունեության տարիներ1959 - այժմ
Ազգությունռուս
Կրոնուղղափառություն
Մասնագիտացումկինոռեժիսոր, դերասան, սցենարիստ
ԱմուսինԱնաստասիա Վերտինսկայա և Տատյանա Միխալկովա
ՊարգևներՀայրենիքին մատուցած ծառայությունների համար երկրորդ աստիճանի շքանշան
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար երրորդ աստիճանի շքանշան
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար չորրորդ աստիճանի շքանշան
ՌԴ պետական մրցանակ (1995)
ՌԴ պետական մրցանակ (1999)
IMDbID 0586482
trite.ru
Նիկիտա Միխալկով՝ Վիքիպահեստ

Ռուսաստանի կինոգործիչների միության նախագահն է 1998 թվականից[3][4]։ 1994 թվականին նկարահանված «Արևից կիզվածները» ֆիլմի համար արժանացել է «Օսկար» մրցանակի «Օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգում։

Կենսագրություն

խմբագրել

Նիկիտա Միխալկովը ծնվել է 1945 թվականի հոկտեմբերի 21-ին Մոսկվայում, խորհրդային գրող Սերգեյ Միխալկովի և բանաստեղծուհի, գրող ու թարգմանչուհի Նատալյա Պետրովնայի ընտանիքում։ Ավագ եղբայրը՝ Անդրեյ Միխալկով-Կոնչալովսկին է։

1956-1959 թվականներին Նիկիտա Միխալկովը հաճախել է Մոսկվայի կոնսերվատորիայի Կենտրոնական երաժշտական դպրոց՝ սովորելով ֆորտեպիանոյի դասարանում, ինչպես նաև սովորել է Մոսկվայի Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնին կից ստուդիայում։

1963 թվականին ընդունվել է Բորիս Շուկինի անվան թատերական ինստիտուտ, 1966 թվականին, լինելով չորրորդ կուրսի ուսանող, մասնակցել է կինոնկարահանումների, ինչի պատճառով հեռացվել է ինստիտուտից։ Տեղափոխվել է Ս. Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական համալսարանի ռեժիսորական ֆակուլտետի երկրորդ կուրս։

1971 թվականին ավարտել է Ս. Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական համալսարանի ռեժիսորական ֆակուլտետը (Միխայիլ Ռոմիի կուրս)։ Միխալկովի դիպլոմային աշխատանք է դարձել «Խաղաղ օր պատերազմի վերջում» ֆիլմը, որի սցենարը Միխալկովը գրել է Ռուստամ Իբրահիմբեգովի հետ համատեղ։

27 տարեկան հասակում Նիկիտա Միխալկովը զորակոչվում է բանակ և 1972-1973 թվականներին ծառայում Կամչատկայում՝ Ռուսաստանի ռազմածովային զինված ուժերի Խաղաղօվկիանոսյան նավատորմի «Միխայիլ Կուտուզով» հածանավի վիա[5]։ Ծառայակիցների խոսքով՝ Միխալկովը մասնակցել է գեղարվեստական ինքնագործունեությանը, պարբերաբար հանդես է եկել համերգներով՝ հավաքելով լեփ-լեցուն դահլիճներ[6]։

Ստեղծագործական ուղի

խմբագրել

Կինոյում նկարահանվել Նիկիտա Միխալկովն սկսել է 14 տարեկանում։ 1960 թվականին Միխալկովը Վասիլի Օրդինսկու ռուս.՝ «Тучи над Борском» ֆիլմում կատարել է դպրոցականի դեր, որ նմանակում էր հոգևորականի, իսկ 1961 թվականին նկարահանվել է Հենրիխ Հովհաննիսյանի «Կրոշի արկածները» ֆիլմում։ 18 տարեկանում Գեորգի Դանելիայի «Ես քայլում եմ Մոսկվայով» (ռուս.՝ «Я шагаю по Москве») ֆիլմում նկարահանվել է գլխավոր դերում և կատարել համանուն երգը, որից հետո ձեռք է բերել մեծ ժողովրդականություն։

1972 թվականին դարձել է խորհրդային հասարակության համար նախատեսված առաջին գովազդային ֆիլմի՝ «Շոկոլադ» կինոնկարի սցենարի հեղինակ[7][8]։

1974 թվականին 28-ամյա Միխալկովը նկարահանում է իր առաջին ֆիլմը՝ «Օտարների մեջ յուրային, յուրայինների մեջ օտար» (ռուս.՝ «Свой среди чужих, чужой среди своих»)։ 1974-1984 թվականները բեղմնավոր եղան Միխալկովի համար։ Գրեթե ամեն տարի էկրան էին բարձրանում Միխալկովի ֆիլմերը, որոնցից շատերն արժանացան միջազգային ճանաչման, բազմաթիվ մրցանակներ ստացան միջազգային ու համամիութենական փառատոններում։ 1980-ական թվականներին Միխալկովը նաև մեծ հաջողությամբ նկարահանվում էր ֆիլմերում։ Իր ամենահայտնի դերերը նա կատարել է Անդրեյ Կոնչալովկու «Սիբիրիադա» (1979), ինչպես նաև «Կայարան երկուսի համար» (1982) և «Դաժան սիրավեպ» (1984) ֆիլմերում։ 1984 թվականին Նիկիտա Միխալկովն ստացավ ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստի կոչում։

1980-ական թվականների վերջին Միխալկովը հիմնադրել է «ТриТэ» (հայերեն՝ Երեք Տ, Ստեղծագործություն, Ընկերություն, Աշխատանք, ռուս.՝ Творчество, Товарищество, Труд)։ Այդ միության մասնակցությամբ նկարահանված առաջին ֆիլմը դարձավ Միխալկովի «Ուրգա՝ սիրո տարածք» (1991) ֆիլմը, որ պատմում էր մոնղոլական մի ընտանեկան զույգի մասին։ Ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ միջազգային կինափառատոններում և ներկայացվել է Նիկա կինոմրցանակի հինգ անվանակարգերում ու Օսկար մրցանակի՝ «Արտասահմանյան լավագույն ֆիլմ» անվանակարգում։

1992 թվականի հունվարից Նիկիտա Միխալկովը Ռուսաստանի մշակութային ֆոնդի նախագահության անդամ է։ 1993 մայիսին նա ընտրվել է Ռուսաստանի մշակութային ֆոնդի նախագահ (փոխարինելով ակադեմիկոս Դմիտրի Լիխաչյովին)։

1993 թվականին Միխալկովը նկարահանել է «Աննա. 6-ից մինչև 18» ֆիլմը, որ պատմում էր իր դստեր՝ Աննա Միխալկովայի մասին։ 1994 թվականին նկարահանել է «Արևից կիզվածները» ֆիլմը, որ արժանացավ բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ Կաննի կինոփառատոնի գրան-պրի ու «Օսկար» «արտասահմանյան լավագույն ֆիլմ» անվանակարգում։

Ֆիլմագրություն

խմբագրել
Տարի Ֆիլմ Ֆիլմի բնօրինակ անվանում
Ռեժիսոր Սցենարիստ Պրոդյուսեր Դերասան Դեր Նշումներ
1959 Արևը շողում է բոլորի համար Солнце светит всем
 Y
դպրոցական առաջին դերը կինոյում
1960 Тучи над Борском
 Y
Պետյա
1961 Կրոշի արկածները Приключения Кроша
 Y
Վադիմ
1963 Ես քայլում եմ Մոսկվայով Я шагаю по Москве
 Y
Կոլյա
1965 Տարին՝ ինչպես կյանք Год как жизнь
 Y
Ժյուլ
1966 Կատակ Шуточка
 Y
փեսացու
1966 Перекличка
 Y
Սերգեյ Բորոդին
1966 Ոչ ամենահաջող օրը Не самый удачный день
 Y
Նիկիտա
1967 Աստղեր ու զինվորներ Звёзды и солдаты
 Y
պրապորշիկ Գլազունով
1967 Աղջիկն ու իրերը Девочка и вещи
 Y
 Y
կարճամետրաժ, կուրսային աշխատանք
1967 Եվ այս շուրթերը, և աչքերը կանաչ И эти губы, и глаза зелёные…
 Y
 Y
կուրսային աշխատանք
1968 Իսկ ես մեկնում եմ տուն А я уезжаю домой
 Y
 Y
կուրսային աշխատանք
1969 Дворянское гнездо
 Y
կոմս Նելիդով
1969 Երգ Մանշուկի մասին Песнь о Маншук
 Y
Եժով
1969 Կարմիր վրան Красная палатка
 Y
Չուխնովսկի
1970 Սպորտ, սպորտ, սպորտ Спорт, спорт, спорт
 Y
Կիրիբեևիչ
1970 Ռիսկ Риск
 Y
1970 Խաղաղ օր պատերազմի վերջում Спокойный день в конце войны
 Y
կարճամետրաժ, դիպլոմային աշխատանք
1971 Держись за облака
 Y
1972 Կայարանի հսկիչը Станционный смотритель
 Y
Մինսկի
1972 Շոկոլադ Шоколад
 Y
1974 Յուրայինների մեջ օտար, օտարների մեջ յուրային Свой среди чужих, чужой среди своих
 Y
 Y
 Y
Բրիլով ռեժիսորական դեբյուտ
1975 Սիրո ստրուկը Раба любви
 Y
 Y
Իվան
1977 Անավարտ պիես մեխանիկական դաշնամուրի համար Неоконченная пьеса для механического пианино
 Y
 Y
Նիկոլայ Տրիլեցկի
1977 Տրանսսիբիրյան էքսպրես Транссибирский экспресс
 Y
1977 Ատելություն Ненависть
 Y
1978 Սիբիրիադա Сибириада
 Y
Ալեքսեյ Ուստյուժանին
1979 Հինգ երեկո Пять вечеров
 Y
 Y
1979 Մի քանի օր Ի. Ի. Օբլոմովի կյանքից Несколько дней из жизни И. И. Обломова
 Y
 Y
1981 Հարազատություն Родня
 Y
 Y
մատուցող
1981 Երկու ձայն Два голоса
 Y
Սերգեյ Բակլաժանով
1981 Նկարչի կնոջ դիմանկարը Портрет жены художника
 Y
Բորիս Պետրովիչ
1981 Շերլոկ Հոլմսի ու դոկտոր Վաթսոնի արկածները. Բասկերվիլների շունը Приключения Шерлока Холмса и доктора Ватсона։ Собака Баскервилей
 Y
Հենրի Բասկերվիլ
1982 Կայարան երկուսի համար Вокзал для двоих
 Y
ուղեկցորդ Անդրեյ
1982 Ճանապարհային ոստիկանության տեսուչը Инспектор ГАИ
 Y
Վալենտին Տրունով
1982 Թռիչքներ երազում ու իրականում Полёты во сне и наяву
 Y
կինոռեժիսոր
1983 Առանց վկաների Без свидетелей
 Y
 Y
1984 Դաժան սիրավեպ Жестокий романс
 Y
Սերգեյ Պարատով
1986 Իմ սիրելի ծաղրածուն Мой любимый клоун
 Y
1987 Սև աչեր Очи чёрные
 Y
 Y
1989 Միայնակ որսորդը Одинокий охотник
 Y
1990 Автостоп
 Y
 Y
 Y
1990 Հյուսիսափայլի ներքո Под северным сиянием
 Y
Ռեգինև
1991 Ստորացվածներն ու անպատվվածները Униженные и оскорблённые
 Y
կոմս Վալկովսկի
1991 Ուրգա՝ սիրո տարածք Урга — территория любви
 Y
 Y
 Y
հեծանվորդ
1992 Հմայիչ անծանոթուհին Прекрасная незнакомка
 Y
գնդապետ
1993 Հիշելով Չեխովին Вспоминая Чехова
 Y
1993 Աննա. 6-ից մինչև 18 Анна։ от 6 до 18
 Y
 Y
 Y
 Y
կամեո
1994 Արևից կիզվածները Утомлённые солнцем
 Y
 Y
 Y
 Y
Սերգեյ Կոտով
1995 Սենտիմենտալ ճանապարհորդություն դեպի իմ հայրենիք. Ռուսական գեղանկարչության երաժշտությունը Сентиментальное путешествие на мою Родину. Музыка русской живописи
 Y
 Y
 Y
1996 Ռևիզոր Ревизор
 Y
Անտոն Անտոնովիչ
1998 Սիբիրցի վարսավիրը Сибирский цирюльник
 Y
 Y
 Y
 Y
Ալեքսանդր III
2000 Հավատ, հույս, արյուն Вера, надежда, кровь
 Y
2000 Նուրբ տարիք Нежный возраст
 Y
2003 Ռուսներն առանց Ռուսաստանի Русские без России
 Y
2003 Հայր Отец[9]
 Y
 Y
 Y
2003 Մայրիկ Мама[10]
 Y
 Y
 Y
2004 72 մետր 72 метра
 Y
2005 Жмурки
 Y
քրեական հեղինակություն Սերգեյ Միխալիչ («Միխալիչ»)
2005 Պերսոնա նոն գրատա Персона нон грата
 Y
Օլեգ
2005 Պետական խորհրդականը Статский советник
 Y
 Y
գեներալ Գլեբ Պոժարսկի
2006 Ցավալի չէ Мне не больно
 Y
Սերգեյ Սերգեևիչ
2007 Հիմար ճարպոտ նապաստակը Тупой жирный заяц
 Y
Նիկիտա Սերգեևիչ
2007 55 55
 Y
 Y
 Y
2007 12 12
 Y
 Y
 Y
2010 Արևից կիզվածները - 2 Утомлённые солнцем 2։ Предстояние
 Y
 Y
 Y
 Y
Սերգեյ Կոտով
2011 Արևից կիզվածները - 2. Ցիտադել Утомлённые солнцем 2։ Цитадель
 Y
 Y
 Y
 Y
Սերգեյ Կոտով
2013 Օտար հողը Чужая земля
 Y
2014 Իր հողը Своя земля[11]
 Y
2013 Լեգենդ № 17 Легенда № 17
 Y
2014 Արևային հարված Солнечный удар
 Y
 Y
2016 На веки вечные
 Y
Սանին
2016 Անձնակազմ Экипаж
 Y
2017 Շարժում դեպի վեր Движение вверх
 Y
2018 Մարզիչ Тренер
 Y
2018 Շոկոլադե ռևոլվեր Шоколадный револьвер
 Y
 Y

Գրականություն

խմբագրել
  • Эдуард Володарский, Никита Михалков Свой среди чужих, чужой среди своих. — М.: Военное издательство Министерства Обороны СССР, 1979. — С. 120.
  • Рустам Ибрагимбеков, Никита Михалков Сибирский цирюльник. — М.: Эксмо, 2004. — С. 272. — ISBN 5-699-06425-7
  • Ф. Раззаков Никита Михалков: чужой среди своих. — М.: Эксмо, 2005. — С. 576. — ISBN 5-699-13228-7
  • Н. Б. Гореславская «Михалковы и Кончаловские: гнездо элиты» место М.։ АЛГОРИТМ-2008, С. 240 978-5-9265-0309-5
  • Н. С. Михалков «Прямая речь» — М։ Сибирский цирюльник, 2011. — с.824

Արտաքին հղումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. «Суд признал VII съезд Союза кинематографистов незаконным. Кинорежиссёр Хуциев обжалует решение» Newsru.com կայքում
  4. Նիկիտա Միխալկովն ընտրվել է Կինոգործիչների միության նախագահ vesti.ru կայքում
  5. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 23-ին.
  6. Никита Михалков: «Я служил на флоте на Тихом океане».
  7. ЦГАЛИ Санкт-Петербурга. Ф. 356, О. 1, Д. 854а, Л. 17.
  8. Тёмное рекламное прошлое // МК в Питере. — 6 мая 2009. — № 19 (848).
  9. ««Отец» (2003)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 23-ին.
  10. ««Мама» (2003)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 23-ին.
  11. «Своя земля - Фильм Никиты Михалкова. Новости Вести.Ру». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 23-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկիտա Միխալկով» հոդվածին։