Բացել գլխավոր ցանկը
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հիվանդասենյակ № 6 (այլ կիրառումներ)

Հիվանդասենյակ № 6, Անտոն Պավլովիչ Չեխովի պատմվածքը: Առաջին անգամ տպագրվել է 1892 թվականին «Ռուսական միտք» ամսագրում[1]:

Հիվանդասենյակ № 6
Палата № 6
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվիպակ
ՀեղինակԱնտոն Պավլովիչ Չեխով
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1892 թվական
Հրատարակություն1892 թվական
Թվային տարբերակru.wikisource.org/wiki/Палата_№_6_(Чехов)

Գործող անձիքԽմբագրել

  • Անդրեյ Եֆիմիչ Ռագին՝ քաղաքային հիվանդանոցի գլխավոր բժիշկը,
  • Իվան Դմիտրիչ Գրոմով՝ հիվանդ, 33 տարեկան նախկին դատական կատարածու և գավառական քարտուղար, տառապում է հետապնդման զառանցանքով:
  • Եվգենի Ֆյոդորիչ Խորոտով՝ գավառական բժիշկ, երիտասարդ ում տեղական խորհրդը ուղարկել է հիվանդանոց աշխատելու համար
  • Միխայիլ Ավերյանիչ՝ փոստի պետ, սնանկ նախկին կալվածատեր
  • Սերգեյ Սերգեյիչ՝ բուժակ
  • Նիկիտա՝ պահակ, ծեր, պաշտոնաթող զինվոր
  • Սեմյոն Լազարիչ՝ վարսավիր, կտրում է հիվանդների մազերը
  • Մոյսեյկա՝ հրեա խելացնոր, խելագարվել է, երբ այրվել նրա գլխարկների արտադրամասը
  • Դարյուշկա՝ Անդրեյ Եֆիմիչի խոհարարուհին

ՊատմությունԽմբագրել

Հիվանդանոցի մի մոքր կողաշենքում գտնվում է №6 հիվանդասենյակը, նախատեսված հոգեկան հիվանդների համար[2]: Հիվանդասենյակում բնակվում են հինգ մարդ, որոնց թվում է հիմար Մոյսեյկան և նախկին դատական կատարածու Իվան Դմիտրիչ Գրոմովը: Հիվանդներին նկարագրելուց հետո հեղինակը ծանոթացնում է մեզ բժիշկ Անդրեյ Եֆիմիչ Ռագինի հետ: Երբ նա աշխատանքի անցավ, հիվանդանոցը գտնվում էր սոսկալի վիճակում: Սարսափելի աղքատություն, հակասանիտարական պայմաններ: Ռագինը անտարբեր էր, այս ամենի նկատմամբ[3]: Նա բարի և ազնիվ մարդ է, բայց նա հավատ և կամք չունի կյանքը ավելի լավ դարձնելու համար: Սկզբում նա աշխատում էր ջանասիրությամբ, սակայն շուտով սկսում է ձանձրանալ և հասկանում է, որ նման պայմաններում հիվանդներին բուժելը անիմաստ է: Այսպիսի պատճառաբանություններով Ռագինը թողնում է իր աշխատանքը և հազվադեպ է գնում հիվանդանոց: Փոքր-ինչ աշխատելուց հետո, գնում է տուն և կարդում[4]: Յուրաքանչյուր ժամը մեկ անգամ, նա իր համար մի բաժակ օղի է լցնում ու խմում, հետո վերցնում է վարունգը և մի կտոր կծում։ Այնուհետև ճաշում և գարեջուր խմում: Երեկոյան դեմ սովորաբար գալիս է փոստի պետը՝ Միխայիլ Ավերյանիչը: Բժիշկը և փոստի պետը անիմաստ զրուցում և բողոքում են կյանքից: Երբ հյուրը գնում է, Ռեգինը շարունակում է կարդալ: Նա կարդում է ամեն ինչ, գրքերի համար վճարելով աշխատավարձի կեսը, ամենից շատ սիրում է փիլիսոփայություն և պատմություն: Կարդալով իրեն երջանիկ է զգում[5]:

Մի գարնանային երեկո Ռեգինը պատահական այցելում է հիվանդասենյակ № 6: Այնտեղ նա Գրոմովի կողմից մեղադրվում է գողության մեջ և ներքաշվում է երկարատև զրույցի մեջ: Բժշկի այցելությունները կողաշենք հաճախակի բնույթ են ստանում, Գրոմովի հետ զրույցները Անդրեյ Եֆիմիչի վրա խորը ազդեցությու են թողնում: Նրանք վիճում են: Բժիշկը հունական ստոիցիզի կողմնակից է և արհամարհանք է քարոզում կյանքի տառապանքների նկատմամբ, իսկ Գրոմովը երազում է վերջ դնել տառապանքներին, բժշկի փիլիսոփայությունը անվանելով ծուլություն: Հիվանդանոցում լուրեր են տարածվում № 6 հիվանդասենյակ բժշկի այցելությունների մասին: Հունիսի կեսին այդ մասին տեղեկանում է բժիշկ Խոբոտով, ով ակնհայտորեն ցանկանում է զբաղեցնել Ռագինի գլխավոր բժշկի պաշտոնը: Օգոստոսին Անդրեյ Եֆիմիչը նամակ է ստանում քաղաքագլխից, կարևոր գործով քաղաքապետարան ներկայանալու խնդրանքով: Կայացած խոսակցությունը դառնում է հանձնաժողով նրա մտավոր ունակությունները ստուգելու համար:

Նույն օրը փոստի պետը առաջարկում է նրան արձակուրդ վերցնել և մեկնել ճամբորդության[6]: Մեկ շաբաթ անց Ռոգինին առաջարկում են հանգստանալ, այսինքն հրաժարական տալ: Նա դա անտարբերությամբ է ընդունում և Միխայիլ Ավերյանիչի հետ մեկնում է Մոսկվա, այնուհետև Պետերբուրգ և վերջապես Վարշավա: Ճանապարհին փոստի պետը ձանձրացնում է նրան իր խոսակցություններով, ժլատությամբ և շատակերությամբ: Նա պարտվում է թղթախաղ խաղալիս, որպեսզի մարի պարտքը 500 ռուբլի է վերցնում Ռագինից: Դրանից հետո նա վերադառնում է տուն:

Տանը նրան սպասում էին ֆինանսական դժվարություններ և Անդրեյ Եֆիմիչի խելագարության մասին խոսակցություններ: Մի անգամ նա չի դիմանում և բորբոքվելով տնից դուրս է հանում Խոբորովին և փոստի պետին: Նա ամաչում և ցավում է իր վարքագծի համար, առավոտյան բժիշկը գնում է փոստի պետի մոտ ներողություն խնդրելու[7]: Միխայիլ Ավերյանիչը նրան առաջարկում է պառկել հիվանդանոցում: Նույն օրը երեկոյան նրան այցելում է Խոբոտովը և խորհուրդ է հարցնում: Երկու բժիշկները մտնում են թիվ 6 հիվանդասենյակ, իբրև խորհրդակցության, Խոբոտովը գնում է լսափողակի հետևից և չի վերադառնում: Կես ժամ անց հիվանդասենյակ է մտնում Նիկիտան մի գիրկ հագուստով: Ռագինը ամեն ինչ հասկանում է: Սկզբում նա փորձում է դուրս գալ հիվանդասենյակից, բայց Նիկիտան թույլ չի տալիս: Ռեգինը և Գրոմովը խռովություն են բարձրացնում, Նիկիտան հարվածում է Անդրեյ Եֆիմիչի դեմքին: Բժիշկը գիտակցում է, որ այդ հիվանդասենյակից նա երբեք դուրս չի գա: Դա նրան անտարբերության է մատնում և հաջորդ օրը նա մահանում է կաթվածից: Հուղարկավորությանը ներկա էին Միխալ Ավերյանիչը և Դարյուշկան:

Ստեղծման պատմությունԽմբագրել

Պատմվածքի մասին առաջին հիշատակումները հանդիպում են Չեխովի` հրատարակիչ Ա. Ս. Սուվորինին գրած նամակում: 1892 թվական մարտի 31:

  Գլխավորապես բուսական կյանք եմ վարում, ով մշտապես թունավորվում է անվերջ գրելու մտքով: Վիպակ եմ գրում: Մինչև տպագրելը ցանկանում են Ձեզ ուղարկել գրաքննության համար, քանզի Ձեր կարծիքը ինձ համար ոսկի է, բայց պետք է շտապել քանի որ գումար չունեմ: Վիպակում շատ են պատճառաբանությունները, իսկ սիրո տարրը բացառում է: Կա ֆաբուլա, հանգույց և հանգուցալուծում: Ուղղությունը ազատական է: Չափսը՝ երկու տպագիր թերթ: Բայց անհրաժեշտ կլինի խորհրդակցել Ձեզ հետ, քանի որ վախենում եմ չափազանցնել ձանձրույթը և անհեթեթությունը: Դուք հիանալի ճաշակ ունեք և Ձեր առաջին տպավորությանը ես վստանում եմ: Եթե չտպագրեն իմ վիպակը և մեկ երկու ամիս ժամանակ տան փոփոխություններ կատարելու համար, թույլ տվեք Ձեզ ուղարկել սրբագրությունը:
- Նամակ հղված Ա. Ս. Սուվորինին 1892 թվական, մարտի 31:
 


Ապրիլի 16-ին Չեխովը գրում է Ի. Ի Յսինսկոմին, որ ձեռագիրը բերել է Մոսկվա, որպեսզի հանձնի «Ռուսական ակնարկ» խմբագրությանը: Ապրիլի 29-ին Չեխովը գրում է Լ. Ա. Ավիլովոյին, որ շարունակում է աշխատել «Հիվանդասենյակ № 6»-ի վրա:

 

Վիպակը ավարտում եմ շատ ձանձրալի, քանի որ նրա մեջ բացակայում է կինը և սիրո տարրը: Տանել չեմ կարողանում այդպիսի վիպակները, գրել եմ պատահաբար, անկշրադատորեն: Կարող եմ Ձեզ ուղարկել արտատիպը, եթե իմանամ Ձեր հասցեն հունիսից հետո: Նամակ հղված Լ. Ա. Ավիլովոյին 1892 թվական, ապրիլի 29

 

Մայիսի 15-ին Ա. Ս. Սուվորինին հասցեագրված նամակում նա գրում է, որ ուղարկել է վիպակի վերջաբանը և սկսել է գրել նորը (հավանաբար նկատի է ունեցել «Հարևանները»):

ԷկրանացումԽմբագրել

Հետաքրքիր փաստերԽմբագրել

  • «Հիվանդասենյակ № 6» արտահայտությունը հասարակ անուն է դարձել ռուսերեն լեզվում: Այդպես անվանում են որևէ աննորմալ բան:
  • Իվասի դուետը 1996 թվականին գրել է «Ума палата номер шесть» երգը:
  • Բանաստեղծ և երաժիշտ Ալեքսանդր Բաշլաչեվան ունի «Палата № 6» երգ:
  • «Հիվանդասենյակ № 6» անվանումն է կրել Ուժգորոդի ՈՒՀԱ-ի խումբը, որտեղ իր ստեղծագործական գործունեությունն սկսել ապագա երգչուհի Յոլկան

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ирина Левонтина «Какого рода слово кофе — интересный вопрос» // Афиша Daily, 12 января 2016
  2. Антон Чехов Палата № 6 // Русская мысль. —М., 1892. — № 11. — С. 76—123.
  3. Чехов А. П. Письма в 12 томах // Полное собрание сочинений и писем в 30 томах. — М.: Наука, 1977. — Т. 5. Письма, Март 1892—1894.. — С. 41—42.
  4. Чехов А. П. Письма в 12 томах // Полное собрание сочинений и писем в 30 томах. — М.: Наука, 1977. — Т. 5. Письма, Март 1892—1894. — С. 52.
  5. Чехов А. П. Письма в 12 томах // Полное собрание сочинений и писем в 30 томах. — М.: Наука, 1977. — Т. 5. Письма, Март 1892—1894. — С. 58.
  6. Чехов А. П. Письма в 12 томах // Полное собрание сочинений и писем в 30 томах. — М.: Наука, 1977. — Т. 5. Письма, Март 1892—1894. — С. 66—67.
  7. Дуэт Иваси. «Ума палата номер шесть»

ԳրականությունԽմբագրել

  • Чехов А. П. Сочинения в 18 томах // Полное собрание сочинений и писем в 30 томах. — М.: Наука, 1977. — Т. 8. [Рассказы. Повести], 1892—1894. — С. 72—126, 446—464.
  • Скафтымов А. О повестях Чехова «Палата № 6» и «Моя жизнь» // Нравственные искания русских писателей. — М., 1972. — С. 381—386.