Դիմակը (ֆիլմ, 1938)

գեղարվեստական ֆիլմ, 1938

Դիմակը (ռուս.՝ Маска), ռեժիսոր Սերգեյ Սպլոշնովի խորհրդային գեղարվեստական ֆիլմ` նկարահանված Անտոն Չեխովի համանուն պատմվածքի հիման վրա, «Խորհրդային Բելառուս» կինոստուդիայում, 1938 թվականին[1]։

Դիմակը
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկինոկատակերգություն և տրագիկոմեդիա
ՀիմքԴիմակ
Թվական1938
Լեզուռուսերեն
ՌեժիսորՍերգեյ Սպլոշնով
ԴերակատարներՍտեպան Կայուկով, Վիտալի Պոլիցեյմակո, Ալեքսանդր Բենյամինով, Նիկոլայ Լիտվինով, Կոնստանտին Ադաշևսկի և Պյոտր Հոֆման
ՕպերատորԴավիթ Շլյուգլեյտ
Պատմվածքի վայրՌուսական կայսրություն
ԿինոընկերությունԲելառուսֆիլմ
Տևողություն25 րոպե

Սյուժե խմբագրել

Հասարակական ակումբում բարեգործական նպատակներով կազմակերպել էր պարահանդես-դիմակահանդես։ Ուրախության ամենաթունդ պահին կառապանի կոստյումով և սև դիմակով անծանոթը վիճաբանություն էր սարքել։ Նա ընթերցասրահից դուրս էր հրում ազնվազարմ պարոններին և երկու օրիորդների հետ տեղավորվում կահավորված սեղանի շուրջ։ Ակումբային ավագի և ոստիկանի հորդորները ոչ մի ազդեցություն չգործեցին նրա վրա։ Նա ավելի շատ էր հայհոյում և հոխորտում զայրացկոտ հյուրերի վրա։ Երբ անկարգություն հրահրողը հանեց դիմակը, զարմացած հասարակության առջև կանգնեց ճանաչված միլիոնատեր և տեղական բարեգործ Եգոր Իլյիչ Պյատիգորովը։ Հարբած խուլիգանի կոպիտ վերաբերմունքի նկատմամբ համընդհանուր վրդովմունքը փոխվեց քաջալերական ժպիտով։ Յուրաքանչյուրը ցանկանում էր ցույց տալ, որ գնահատում է այդպիսի երևելի կատակասերի արարքը։ Կարգադրիչը ուղեկցում է հարգարժան հյուրին անձնակազմի մոտ և հավաքվածների գոհունակությունը խոսում էր այն մասին, որ Եգոր Իլյիչը գոհ է հեռացել։

Դերերում խմբագրել

  • Ստեպան Կայուկով` Պյատիգորով
  • Վիտալի Պոլիցեյմակո` Եվստրատ Սպիրիդոնովիչ
  • Ալեքսանդր Բենյամինով՝ դիրիժոր
  • Նիկոլայ Լիտվինով` հաստլիկ
  • Կոնստանտին Ադաշևսկի` Բելեբուխին
  • Վլադիմիր Տասկին` Ժեստյակովի բանկի տնօրեն
  • Պյոտր Հոֆման` ակումբի ավագ
  • Իվան Նազարով` սպասավոր

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ և բեմադրող-ռեժիսոր` Սերգեյ Սպլոշնով
  • Բեմադրող-օպերատոր` Դավիդ Շլյուգլեյթ
  • Բեմադրող-նկարիչ` Պավել Բետակի
  • Խորհրդատու-նկարիչ` Ն. Բերեսնյով
  • Կոմպոզիտոր` Վալերի Ժելոբինսկի
  • Ռեժիսորի ասիստենտներ` Լ. Պիվովարով, Ի. Ֆոլբ
  • Օպերատորի ասիստենտներ` Ա. Լավրենտև, Վ. Ելենևսկի
  • Տնօրեն` Մ. Լևիտ

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել