Բացել գլխավոր ցանկը

Անձրևային երեք օր (անգլ.՝ Three Days of Rain), ռեժիսոր Մայքլ Մերեդիտի կողմից 2002 թվականին նկարահանված դրամատիկ ֆիլմ: Սյուժեն հիմնված է Անտոն Պավլովիչ Չեխովի վեց պատմվածքների վրա, որոնց գործողությունները տեղափոխված են ժամանակակից Քլիվլենդ: Ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է 2002 թվականի մայիսի 12-ին Թրայբեկի կինոփառատոնում: 2003 թվականին ֆիլմը ցուցադրվել է նաև Կաննի և Մոսկվայի կինոփառատոների շրջանակներում:

Picto infobox cinema.png
Անձրևային երեք օր
Three Days of Rain
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրդրամա
Թվական2002
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄայքլ Մերեդիտ[1]
Սցենարի հեղինակՄայքլ Մերեդիտ
ԴերակատարներՓիթեր Ֆալկ, Էրիկ Ավարի, Ալիմի Բալլարդ, Չակ Կուպեր, Բլայթ Դաններ, Մարկ Ֆոյերստին, Ջորջ Կուչեր, Լայլ Լովետ և Ջոն Քերոլ Լինչ

ՍյուժեԽմբագրել

Մի սովորական երեքշաբթի Քլիվլենդում ամպրոպ սկսվեց, որը տևեց երեք օր: Տարբեր մարդկանց վեց պատմությունների մասին է պատմվում ֆիլմում, որը միավորում է այս ամպամած եղանակը: Դրանցից են թմրամոլը, որը զրկվել է դստեր նկատմամբ խնամակալությունից իր կործանարար սովորության պատճառով, որդուն կորցրած տաքսու վարորդը, բիզնեսմենը, որի ընկերությունը սալիկներ է արտադրում, իր աշխատանքը կորցրած մտավոր հետամնաց դռնապանը, տեղացի դիջեյը և քաղաքի մյուս բնակիչները:

ԴերերումԽմբագրել

  • Պենելոպա Ալլեն - Հելլեն
  • Էրիկ Ավարի - Ալեքս
  • Ալիմի Բալլարդ - Դերրիկ
  • Ջոուի Բիլոու - Դենիս
  • Բրյուս Բոն - Կրենստոն
  • Ռոբետ Կասսերլի - Ռէյ
  • Փիթեր Ֆալկ - Վալդո
  • Բլայթ Դաններ - կեբեով կինը
  • Մարկ Ֆոյերստին - մեքենա գնողը
  • Լայլ Լովետ - դիջեյ
  • Ջոն Քերոլ Լինչ - հյուր
  • Ուեյն Ռոջերս - բիզնեսմեն
  • Ռոբերտ Կերադայն - վարորդ
  • Կիր Դուլլի - կամեո
  • Ջեյսոն Պատրիկ - կամեո


Պարգևներ, անվանակարգերԽմբագրել

Տարի Պարգև Անվանակարգեր Թեկնածուներ Արդյունք
2002 Թրայբեկի կինոփառատոն Լավագույն խաղարկային ֆիլմ Մայքլ Մերեդիտ Առաջադրված
2003 Method Fest Լավագույն ֆիլմ Մայքլ Մերեդիտ Հաղթանակ
Երկրորդ պլանի լավագույն դերասան Էրիկ Ավարի Հաղթանակ

ԿարծիքներԽմբագրել

Ֆիլմն արժանացել է կինոքննադատների տարբեր գնահատականների[2][3]: Rotten Tomatoes կայքում 10%-ի հիման վրա ֆիլմն ունի 40% դրական ակնարկ, Metacritic կայքում` 100-ից 52 միավոր 12 ակնարկներից: Ամերիկացի կինոքննադատ Ռոջեր Էբերթը 4 աստղից ֆիլմին տվել է 2,5 աստղ[4]:

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել