Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բալի այգին (այլ կիրառումներ)

Բալի այգին (ռուս.՝ Вишнёвый сад), չորս գլուխներից բաղկացած քնարական պիես, որը գրել է Անտոն Չեխովը։ Ստեղծագործության ժանրը հեղինակը ներկայացրել է որպես կատակերգություն։

Բալի այգին
ռուս.՝ Вишнёвый сад
ՀեղինակԱնտոն Չեխով
Անվանվել էպտղատու այգի
Տեսակդրամատիկական ստեղծագործություն
Ժանրտրագիկոմեդիա
Բնօրինակ լեզուռուսերեն
Կերպար(ներ)Lyubov Andreievna Ranevskaya?, Անյա, Varya?, Leonid Andreieveitch Gayev?, Lopakhin Yermolai Alexeievitch?, Trofimov?, Boris Borisovich Simeonov -Pishchik?, Yepikhodov?, Dunyasha?, Firs?, Yasha? և Charlotta Ivanovna?
Ստեղծման տարեթիվ1903
Երկիր Ռուսական կայսրություն
Հրատարակման տարեթիվ1904
Առաջնախաղի տարեթիվհունվարի 17, 1904
Թվային տարբերակprojekt-gutenberg.org/cechov/kirschga/kirschga.html
 The Cherry Orchard (Chekhov) Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

1903 թվականին գրված պիեսն առաջին անգամ բեմադրվել է 1904 թվականին Մոսկվայի գեղարվեստական թատրոնում։ Այն համարվում է Չեխովի և ռուս գրականության ամենահայտնի ստեղծագործություններց մեկը։ «Բալի այգին» Չեխովի վերջին ստեղծագործությունն է, որը ավարտել է ռուսական հեղափոխության սկզբին` իր վաղաժամ մահից մեկ տարի առաջ։ Պիեսի գաղափարը Չեխովի մոտ ծնվել է 1901 թվականի սկզբին։ Պիեսը ավարտվել է 1903 թվականի սեպտեմբերի 26-ին։ Կ. Ս. Ստանիսլավսկին իր հիշողություններում գրում է[1]. «Լսեք, ես գտել եմ հրաշալի անվանում պիեսի համար`հրաշալի,- ավելացրեց նա ինձ ակնդետ նայելով։ Ինչպիսի՞,- անհանգստացա ես։ Բալենու այգին- և նա ուրախ ծիծաղեց։ Ես չհասկացա իր ուրախության պատճառը և ոչ մի յուրահատուկ բան չգտա անվան մեջ։ Միայն, որպեսզի չհիասթափեցնեմ Անտոն Պավլովիչին, պետք եղավ այնպես ցույց տալ, որ իր բացահայտումը ինձ վրա տպավորություն թողեց։ Բացատրելու փոխարեն Անտոն Պավլովիչը սկսեց կրկնել տարբեր ձայներով և հնչերանգներով։ «Բալի այգի», լսեք սա հրաշալի անվանում է։ Բալենու այգի, բալենու… Այդ հանդիպումից անցավ մի քանի օր կամ շաբաթ։ Մի անգամ ներկայացման ժամանակ նա մտավ ինձ մոտ հանդերձարան` տոնական ծիծաղով նստելով իմ սեղանին։ Չեխովը սիրում էր նայել, թե մենք ինչպես ենք պատրաստվում ներկայացմանը։ Նա այնքան ուշադիր էր հետևում մեր դիմահարդարմանը, որ նրա դեմքից կարելի էր կռահել` բարեհաջող, թե անհաջող էինք քսել մեր դեմքին ներկը։ Լսե′ք, «Բալի այգի» (տալիս է ռուսերենի շեշտադրմանը հատուկ բացատրություն),- ավելացրեց նա և ծիծաղեց։ Սկզբի րոպեին ես նույնիսկ չհասկացա` ինչի մասին է խոսքը, բայց Անտոն Պավլովիչը շարունակում էր արտաբերել պիեսի անվանումը շեշտը դնելով ё քնքուշ հնչյունի վրա, իսկապես փորձելով ցույց տալ նախկին գեղեցիկ, բայց հիմա անպետք կյանքը, որը նա արցունքներով ավերում էր պիեսում։ Բայց այս անգամ ես հասկացա նրբությունը։ «Բալի այգին» կոմերցիոն այգի է, որը բերում է եկամուտ։ Այդպիսի այգի հիմա էլ էր պետք։ Բայց «Բալի այգին» եկամուտ չի բերում, այն իր և իր ծաղկած ճերմակության մեջ է պահում երբեմնի ազնվական կյանքի պոեզիան։ Այդպիսի այգին աճում և ծաղկում է էսթետների երես առած աչքերի համար։ Ափսոս է այն ոչնչացնելը, սակայն պե′տք է, քանի որ երկրի տնտեսական զարգացումն է պահանջում դա։

Գործող անձիք խմբագրել

  • Լյուբով Անդրեևնա Ռանեվսկայա-կալվածատեր
  • Անյա - նրա աղջիկը, 17 տարեկան
  • Վարյա - իր որդեգրած աղջիկը, 24 տարեկան
  • Լեոնիդ Անդրեևիչ Գաև - Ռանևսկոյի եղբայրը
  • Եռմոլայ Ալեքսեևիչ Լոպախին- առևտրական
  • Պյոտր Սերգեևիչ Տրոֆիմով - ուսանող
  • Բորիս Բորիսևիչ Սիմյոնովա -Պիշիկ - կալվածատեր
  • Շառլոտա Իվանովնա - աշխատակցուհի
  • Սեմյոն Պանտելեևիչ Էպիխոդով - գործակատար
  • Դունյաշա - աղախին
  • Ֆիրս - սպասավոր, 87 տարեկան ծերուկ
  • Յաշա - երիտասարդ սպասավոր
  • Հարբած անցորդ
  • Փոստային աշխատակից
  • Հյուրերը
  • Աղախին

Սյուժե խմբագրել

Գործողություններն սկսվում են գարնանը, Լյուբով Անդրեևնա Ռանևսկայայի մասնակցությամբ, ով Ֆրանսիայում մի քանի տարի ապրելուց հետո վերադառնում էր Ռուսաստան իր աղջկա` 17 տարեկան Անյայի մոտ։ Կայարանում նրան արդեն սպասում էր իր եղբայր Գաևը` իր որդեգրած աղջկա` Վարյայի հետ։ Ռանևսկսկայայի մոտ տեսականորեն փող արդեն չէր մնացել,իսկ կալվածքը, հրաշալի բալենու այգով, շուտով պետք է տրվեր պարտքի դիմաց։ Ծանոթ առևտրական Լոպախինը կալվածատիրուհուն ներկայացնում է խնդիրը լուծելու իր տարբերակը։ Նա առաջարկում է բաժանել հողը փոքր հողատարածքների և այն վարձույթով տալ զբոսաշրջիներին։ Լյուբով Անդրեևնանան շատ զարմացած էր նման առաջարկից։ Նա չէր կարողանում պատկերացնել, թե ինչպե՞ս կարելի է կտրել բալենու այգին և տալ զբոսաշրջիկներին այն կալվածքը, որտեղ նա մեծացել էր, որտեղ անցել էին նրա երիտասարդ կյանքի տարիները և վերջապես որտեղ մահացել էր իր որդի Գրիշան։ Գաևը և Վարյան նույնպես ելք էին փնտրում այդ դժվար իրավիճակից դուրս գալու համար։ Գաևը բոլորին հույս էր տալիս` ասելով և երդվելով, որ ինքը ամեն ինչ կանի, որպեսզի այդ տարածքը չվաճառվի։ Նրա պլանների մեջ մտնում էր մի հարուստ յառոսլավյան տիկինից պարտքով փող վերցնել, ով այդքան էլ չէր սիրում Ռանևսկայային։

Երկրորդ արարում ամբողջ գործողությունները տեղափոխվում են փողոց։ Լապոխինը շարունակում է պնդել, որ իր պլանը միակ ճշմարիտն է, բայց նրան նույնիսկ չէին լսում։ Հենց այդ ժամանակ պիեսում հայտնվում է փիլիսոփայական թեմա, որը ամբողջությամբ բացահայտում է ուսուցիչ Տրոֆիմովի կերպարը։ Հայտնվելով Ռանևսկայայի և Գաևի խոսակցության ժամանակ, Տրոֆիմովը խոսում է Ռուսաստանի ապագայի, երջանկության, նոր մարդու մասին։ Երազող Տրոֆիմովը կռվի մեջ է մտնում նյութապաշտ Լապոխինի հետ, ով ընդունակ չէր գնահատելու նրա մտքերը։ Մի օր մենակ մնալով Անյայի հետ, ով բոլորից լավ էր նրան հասկանում, Տրոֆիմովը ասում է նրան, որ պետք է «սիրուց վեր լինել»։

Երրորդ արարում Գաևը և Լոպախինը գնում են քաղաք, որտեղ պետք է կայանար հաշտությունը։ Այդ ժամանակ հաղատարածքում պարահանդես է կազմակերպվում։ Աշխատակցուհի Շառլոտա Իվանովնանա զբաղեցնում էր մարդկանց իր հնարքներով։ Հերոսներից յուրաքանչյուրը զբաղված էր իր խնդիրներով։ Լյուբով Անդրեևնային անհանգստացնում էր այն միտքը, թե ինչու եղբայրը այսքան երկար ժամանակ չի վերադառնում։ Ամեն դեպքում, երբ Գաևը հայտնվում է, նա ասում է քրոջը, որ իր հույսերը ամբողջությամբ զուր են, որ հողատարածքը վաճառվել է և դրա գնորդը Լոպախինն է։ Լոպախինը երջանիկ էր, նա իրեն համարում էր հաղթած և այդ պատճառով խնդրում էր, որպեսզի նվագեն ինչ որ ուրախ երաժշտություն։ Նա ոչ մի գործ չուներ տխրության և հուսահատված Ռանևսկայայի և Գաևի հետ։ Վերջին արարը նվիրված է Ռանևսկայայի, նրա եղբոր, աղջկա և աղախնի` հողատարածքից հեռանալուն։ Նրանք բաժանվում են այն տարածքից, որը մեծ նշանակություն ուներ նրանց համար և սկսում են նոր կյանք։ Լոպախինի ծրագիրը կատարվեց, հիմա նա` ինչպես ինքն էր ուզում, այգին կկտրեր և վարձույթով տարածքը կտար զբոսաշրջիկներին։ Բոլորը հեռանում են, և միայն բոլորի կողմից մոռացված ծեր սպասավոր Ֆիրսը արտասանում է վերջին մենախոսությունը,որից հետո լսվում է կացնի հարվածի ձայնը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. К. С. Станиславский: А. П. Чехов в Художественном театре. «А. П. Чехов в воспоминаниях современников»,գրքում, Гос.изд-во худ лит-ры, 1960, стр.411