Վլադիմիր Ալեքսեևիչ Գիլյասովսկի (ռուս.՝ Владимир Алексеевич Гиляровский, նոյեմբերի 26 (դեկտեմբերի 8), 1855, Վոլոգդայի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 1, 1935(1935-10-01)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս գրող, պատմագիր, լրագրող։ Ավելի հայտնի է իր նախահեղափոխական Մոսկվան (Մոսկվան և մոսկվացիները) հիշողությունների մեջ, որը նա առաջին անգամ 1926 թվականին հրապարակեց որպես գիրք։

Վլադիմիր Գիլյարովսկի
ռուս.՝ Владимир Гиляровский
Ծնվել էնոյեմբերի 26 (դեկտեմբերի 8), 1855
ԾննդավայրՎոլոգդայի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհոկտեմբերի 1, 1935(1935-10-01)[1][2] (79 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Մասնագիտությունգրող, լրագրող, պատմաբան, բանաստեղծ, ռազմական գործիչ և վիպասան
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ժանրերակնարկ և պատմվածք
Գրական ուղղություններռեալիզմ
Պարգևներ
4-րդ աստիճանի Գեորգիևյան խաչ Medal in memory of Russo-Turkish War 1877–78 և «Ի հիշատակ Ռոմանովների արքայատոհմի գահակալման 300-ամյակի» մեդալ
Изображение автографа
 Vladimir Gilyarovsky Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Վլադիմիր Գիլյարովսկին ծնվել է 1855 թվականի նոյեմբերի 26-ին, Ռուսաստանի Վոլոգդա քաղաքում։

Երկար ժամանակ համարում էին, որ Գիլյասովսկին ծնվել է 1853 թվականին, սակայն 2005 թվականին հայտնի է դարձել, որ հենց 1855 թվականն է նշված Սյամա գյուղի եկեղեցական չափողական գրքում, որտեղ կնքել են Վլադիմիրին, ով ծնվել է նոյեմբերի 26-ին և կնքվել նոյեմբերի 29-ին։ Արխիվային տվյալների համաձայն՝ տեղեկատուների և հանրագիտարանների սխալը կարող է պայմանավորված լինել Գիլյարովսկու հրապարակած հոդվածով 1928 թվականին, ինչպես ինքն է ասում, նվիրված իր 75- ամյակին։

1860 թվականին Գիլյարովսկու հայրը կառավարչի պաշտոն է ստացել Վոլոգդայում։ Նրա հայրը ծառայել է ոստիկանությունում[3][4]։

1915 թվականին Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին գրել է, «Սիբիրյան հրաձիգներ»-ի քայլերթի տեքստը[5]։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Գիլյարովսկին գրել է «Իզվեստիա», «Вечерняя Москва թերթերի, «Прожектор», «Огонёк» ամսագրերի համար։ Լույս են տեսնում նրա, Անգլիական ակումբից՝ «Հեղափոխության թանգարան» (1926 թվական), «Մոսկվան և Մոսկվացիները» (1931 թվական), «Մոսկվացու գրառումներ» (1931 թվական), «Ընկերներ և հանդիպումներ» (1934 թվական) գրքերը։ «Թատրոնի մարդիկ» գիրքը հրատարակվել է միայն Վլադիմիր Գիլյարովսկիի մահից հետո՝ 1941 թվականին։ Ծերունական հասակում Վլադիմիր Գիլյարովսկին համարյա կուրացել էր, բայց շարունակում էր ինքնուրույն գրել։

Հետաքրքիր փաստեր

խմբագրել

2003 թվականին Ռուսաստանի կենտրոնական բանկը թողարկել է տասը հազար արծաթե մետաղադրամներ՝ նորմայում երկու ռուբլի՝ նվիրված Վլադիմիր Գիլյարովսկու ծննդյան 150-ամյակին։ Մետաղադրամի վրա ներկայացված էր նրա կյանքի տարիները՝ 1853-1935:

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն Գիլյարովսկու մասին

խմբագրել
  • Гура В. В. Жизнь и книги «дяди Гиляя». — Вологда, 1959.
  • Морозов Н. И. Сорок лет с Гиляровским. — М., 1963.
  • Киселёва Е. Г. В. А. Гиляровский и художники. 2-е изд. — Л., 1965.
  • Лобанов В. М. Столешники дяди Гиляя. — М., 1972.
  • Киселева Е. Рассказы о дяде Гиляе. — М., 1983.
  • Есин Б. И. Репортажи В. А. Гиляровского. — М., 1985.
  • Митрофанов А. Гиляровский. — М.: Молодая гвардия, 2008. — (Серия «ЖЗЛ») — С. 336. — ISBN 978-5-235-03076-3
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Գիլյարովսկի» հոդվածին։