Միխայիլ Պավլովիչ Չեխով (ռուս.՝ Михаил Павлович Чехов, հոկտեմբերի 6, 1865(1865-10-06), Տագանրոգ, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 14, 1936(1936-11-14), Յալթա, ԽՍՀՄ), ռուս գրող, թատրոնի քննադատ։

Միխայիլ Չեխով
ռուս.՝ Михаил Павлович Чехов
Ծնվել էհոկտեմբերի 6, 1865(1865-10-06)
ԾննդավայրՏագանրոգ, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էնոյեմբերի 14, 1936(1936-11-14) (71 տարեկան)
Վախճանի վայրՅալթա, ԽՍՀՄ
ԳերեզմանPolikur cemetery
Գրական անունМ. Богемский[1] և K. Treplev[2]
Մասնագիտությունմանկագիր, թատերական քննադատ, թարգմանիչ, կենսագիր, գրող և դրամատուրգ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ՌԽՖՍՀ և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ (1890), Չեխովի գիմնազիա և Մոսկվայի 2-րդ գիմնազիա
ԱնդամակցությունՌուս գրողների համառուսական ասոցացիա
ԶավակներSergej Mihajlovič Čehov?
 Michail Pavlovich Chekhov Վիքիպահեստում

Անտոն Պավլովիչ Չեխովի կրտսեր եղբայրը և կենսագիրը։

Կենսագրություն

խմբագրել

Վաղ տարիներ և ծառայություն

խմբագրել
 
Միխայիլ Չեխովն ուսանող, 1888 թվական

Միխայիլ Չեխովը ծնվել է 1865 թվականին, Տագանրոգում։ Ավարտել է Տագանրոգի արական գիմնազիան։ 11 տարեկանում տեղափոխվել է մոսկովյան 2-րդ գիմնազիա։ Արտագրել է եղբոր գործերը, գնացել հումորային ամսագրերի և թերթերի խմբագրություններ։ 1885-1890 թվականներին ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի կուրսը, կուրսային աշխատանքի թեման՝ «О договорах Олега, Игоря и Святослава с греками» («Օլեգի, Իգորի և Սվյատոսլավի հույների հետ պայմանավորվածության մասին», 1889)։

Ծառայել է որպես հարկային տեսուչ Եֆրեմովում և Ալեքսինում (1890-1892), Սերպուխովում (1892-1894), Ուգլիչում (1894-1898)։

1891 թվականին «Ինոստրաննայա լիտերատուրա» տեղեկագրում հրատարակել է Ույդայի «Անձրևոտ հունիս» վիպակի թարգմանությունը։ Միխայիլ Չեխովի առաջին գիրքը «Ամբար» բառարանն էր գյուղացիների համար, որը լույս է տեսել 1894 թվականին (երկրորդ հրատարակությունը ՝ «Լիքը գավաթ», լույս է տեսել 1907 թվականին)։ Ուգլիչում Միխայիլ Պավլովիչը եղել է սիրողական թատրոնի թատերախմբի ռեժիսոր, սցենարիստ, դերասան և դեկորատոր։ 1896 թվականին նա ծանոթացավ Օլգա Գերմանովնա Վլադիկինային, ով աշխատում էր տեղացի գործարանատիրոջ մոտ որպես տնային դաստիարակչուհի։ Նրանք շուտով ամուսնացան և երեխաներ ունեցան, դուստրը՝ Եվգենիան (1898) երգչուհի էր, որդին՝ Սերգեյը (1901), նկարիչ։ 1898 թվականին Միխայիլ Չեխովը նշանակվեց Յարոսլավլի արքունական պալատի բաժամունքի վարիչ[3]։ Նա հաճախ էր այցելում թատրոն, նրա հոդվածներն ու թատերական ակնարկները տպագրվում էին տեղական մամուլում, այնուհետև՝ մայրաքաղաքային «Թատրոն և արվեստ» ամսագրում։ Նրան դուր չի եկել Ծառայությունը, նա էլ դուր չէր գալիս իր ծառայակից գործընկերներին և 1901 թվականին նրան առաջարկեցին պաշտոնաթող լինել կամ տեղափոխվել այլ քաղաք։

1900-1920-ականներ

խմբագրել
 
Չեխովների ընտանիքն ու ընկերները, Միխայիլը՝ ներևում ձախից առաջինը, 1890 թվական

Միխայիլ Չեխովը տեղափոխվեց Սանկտ Պետերբուրգ, նշանակվեց երկաթուղու գրքերի առևտրի բաժնի ղեկավար։ 1900-ականների սկզբին նա հրատարակեց մի շարք պատմվածքներ «Նոր ժամանակ» թերթում, սակայն, նրան դուր չէր գալիս իր խմբագրակազմի քաղաքականությունը, և 1903 թվականից սկսած նա սկսեց հրատարակել իր սեփական ամսագիրը «Եվրոպական գրադարան», բայց գումարը բավարարեց մի քանի համարների համար։ Նրա հոդվածները, պատմվածքները, հումորային գործերը և էսսեները, ընդհանուր հարցերի վերաբերյալ ակնարկները լույս էին տեսնում «Լույս և ստվերներ», «Օրվա լուր», «Զարթուցիչ», «Ռուսական երգիծական թերթիկ» և այլ հանդեսներում, որոնք ստորագրվում էին Մ. Բ-սկիյ, Մ. Չ., Մաքսիմ Հոլյավա, Կապիտան Կուկ։ Նա գրել է մի քանի դրամատիկ ստեղծագործություններ («Կապույտ ժապավեն», «Хоть ложись, да умирай», «Զանգից 20 րոպե առաջ» և այլն)։

1904 թվականին լույս տեսավ «Ակնարկներ և պատմվածքներ» ժողովածուն, առանձին հրատարակությամբ «Կապույտ գուլպա» վիպակը, իսկ 1905 թվականին ՝ «Որբեր» վիպակը։

1910 թվականին լույս տեսավ «Սրինգ» պատմվածքների ժողովածուն, պատվավոր ակադեմիկոս Անատոլի Կոնիի ներկայացմամբ «Ակնարկներ և պատմվածքներ» ժողովածուի երկրորդ հրատարակությունն արժանացավ Գիտությունների ակադեմիայի Պուշկինի մրցանակի։

1907-1917 թվականներին նա հրատարակեց և խմբագրեց «Ոսկե մանկություն» մանկական ամսագիրը, որը լույս էր տեսնում ամսական երկու անգամ, ամսագրում նշանակալի տեղ էին գրավում բնության և կենդանիների մասին պատմվածքները։

1914 թվականից ամսագրի խմբագրությունը տեղակայված էր «Բենուայի տանը», որտեղ այդ տարիներին ապրում էր Միխայիլ Չեխովը։ 1913 թվականին «Ոսկե մանկություն» ամսագրում «Անգլիական հեքիաթներ» ժողովածուի կազմում լույս տեսավ անանուն թարգմանությունը՝ Լուիս Քերոլի «Ալիսան Հրաշքների աշխարհում» հեքիաթի անանուն թարգմանությունը, որի թարգմանիչը հավանաբար հենց Չեխովն էր[4]։ Նա ակտիվորեն համագործակցում էր «Մանկական ընթերցանություն», «Մանկական հանգիստ», «Երեխաների ընկերը» հանդեսների հետ՝ Մ. Բոհեմսկի կեղծանունով։

1920-ական թվականներին լույս տեսան երեխաների համար նրա պատմվածքների մի քանի գրքեր (Կ. Տրեպլև և Ս. Վերշինին կեղծանուններով)։ 1920-ականներին հրատարակեց ֆրանսերենից և անգլերենից թարգմանությունների ավելի քան տասը հատոր (դ'Էսմայի, Քերվուդի, Քենեդիի, Ջեկ Լոնդոնի ստեղծագործություններ)։

«Իր եղբոր եղբայրը»[5]

խմբագրել
 
Անտոն և Միխայիլ Չեխովները, 1895 թվական

Իր հայտնի եղբոր առաջին կենսագիրը։ 1905 թվականին, Անտոն Չեխովի մահվան տարելիցին, «Ամենամսյա ամսագիր բոլորի համար» ամսագրում տպագրվեցին Միխայիլ Պավլովիչի հուշերը, իսկ նոր մասերը տպագրվեցին 1906 թվականին և 1907 թվականին («Նոր խոսք»)։ 1911-1916 թվականներին քրոջ՝ Մարիա Պավլովնայի հետ միասին, նա աշխատել է Անտոն Չեխովի նամակների վեց հատորանոց ժողովածուի հրատարակման վրա, գրել է նրա կենսագրական ակնարկները։ 1923 թվականին լույս տեսավ Միխայիլ Չեխովի «Անտոն Չեխովն ու նրա սյուժեները» գիրքը։ 1924 թվականին լույս տեսավ «Անտոն Չեխով, թատրոն, դերասաններ և Տատյանա Ռեպինա» գիրքը։ Նա մասնակցել է նաև Մոսկվայի Չեխովի թանգարանի աշխատանքներին։ 1930 թվականին լույս տեսավ «Անտոն Չեխովն արձակուրդում» հուշագրությունները։ 1930 թվականին մասնակցել է եղբոր կողմից չհրապարակված նամակների հատորի հրապարակման նախապատրաստմանը։ 1926 թվականին նա հիվանդացավ կրծքի հեղձուկով և վերջապես տեղափոխվեց Յալթա, որտեղ մինչև իր մահը քրոջ հետ աշխատեց Անտոն Չեխովի տուն-թանգարանում։ Կատարում էր հաշվառման աշխատանքներ, աշխատում էր որպես հետազոտող, խորհրդատու, ցուցակագրում էր եղբոր անձնական գրադարանը։ Անտոն Չեխովի վեպի հիման վրա նա գրել է «Մենամարտ» պիեսը և «Պետրաշևսկու գործը» կինոսցենարը։ 1929 թվականին դարձել է Գրողների համառուսաստանյան միության անդամ։

1929 թվականին Միխայիլ Չեխովը գրել է «Չեխովի շուրջը» գիրքը, որը տպագրվել է 1933 թվականին և կոչվել է «Չեխովյան հանրագիտարան»։ 1932 թվականին նրան նշանակվել է անհատական կենսաթոշակ։ 1935 թվականին Միխայիլ Պավլովիչը տպագրեց «Անտոն Չեխովի նախնիները մոր կողմից» հոդվածը։ Նրա վերջին աշխատանքը թանգարանի հուշամատյանն էր` յուրաքանչյուր ցուցանմուշի մանրամասն պատմությամբ (տպագրվել է 1937)։

Միխայիլ Չեխովը մահացել է Յալթայում, 1936 թվականի նոյեմբերի 14-ին` ծանր հիվանդությունից հետո։ Թաղված է Յալթայի Աուտկինյան գերեզմանատանը՝ մոր կողքին[6]։

Որոշ հրապարակումներ

խմբագրել
  • Закром. Словарь для сельских хозяев. — М.: Издание редакции журнала «Русская мысль», 1895. — 235 с.
  • Антон Чехов на каникулах
  • Антон Чехов и его сюжеты. М., 1924
  • Вокруг Чехова. М., 1935.
  • Вокруг Чехова. Встречи и впечатления. — М.: Московский рабочий, 1960. — 352 с. — 75 000 экз.
  • Свирель. Повести, рассказы, очерки. — М.: Московский рабочий, 1969. — 398 с. — 100 000 экз.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Чехов, Михаил Павлович (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1903. — Т. XXXVIIIа. — С. 781.
  2. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. Жил по адресу Некрасова, дом 20: Козлов П. И., Маров В. Ф. Ярославль (путеводитель-справочник). — Ярославль: Верхне-Волжское книжное издательство, 1988. — 240 с. — 100 000 экз.
  4. А.М.Рушайло. «Юбилей "Алисы в стране чудес"». Киевская городская библиотека (ռուսերեն). Lib.misto.kiev.ua. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 6-ին.
  5. Так назвал его сам А. П. Чехов
  6. Дом-музей А. П. Чехова в Ялте («Белая дача»)

Աղբյուրներ

խմբագրել
  • Балабанович Е. З. Книга «Вокруг Чехова» и её автор // Чехов М. П. Вокруг Чехова. Встречи и впечатления. — М.: Московский рабочий, 1960. — 352 с. — 75 000 экз.
  • Кони А. Ф. «Очерки и рассказы» М. П. Чехова. — Санкт-Петербург, 1908.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Չեխով (գրող)» հոդվածին։