Օլգա Կնիպպեր-Չեխովա
Օլգա Լեոնարդովնա Կնիպպեր-Չեխովա (ռուս.՝ Ольга Леонардовна Книппер-Чехова, սեպտեմբերի 9 (21), 1868[1], Գլազով, Վյատկայի գավառ, Ռուսական կայսրություն[2] - մարտի 22, 1959[2][3][4], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), ռուս խորհրդային դերասանուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (1937 թ.)։ Անտոն Չեխովի կինը։
Օլգա Կնիպպեր-Չեխովա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 9 (21), 1868[1] |
Ծննդավայր | Գլազով, Վյատկայի գավառ, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | մարտի 22, 1959[2][3][4] (90 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[2] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ծնողներ | մայր՝ Աննա Կնիպպեր |
Ամուսին(ներ) | Անտոն Չեխով[5] |
Պարգևներ և մրցանակներ | |
1898 թ. ընդունվել է Մոսկվայի գեղարվեստական թատրոն։ Առաջին ներկայացման մեջ (Ա. Կ. Տոլստոյի «Ֆեոդոր Իոհանովիչ արքան») խաղացել է Իրինա թագուհու դերը։
Առաջինն է մարմնավորել չեխովյան կանանց կերպարները՝ Արկադինա («Ճայ», 1898 թ.), Ելենա Անդրեևնա («Քեռի Վանյա», 1899 թ.), Մաշա («Երեք քույր»), Ռանևսկայա («Բալենու այգին»), Սառա («Իվանով», երեքն էլ՝ 1901 թ.)։ Լավագույն դերերից են նաև Նաստյան, Ելենան (Մաքսիմ Գորկու «Հատակում», «Քաղքենիներ», 1902 թ.), Աննա Մաարը (Հաուպտմանի «Միայնակ մարդիկ», 1899 թ.)։ Սովետական շրջանում խաղացել է՝ կոմսուհի Չարսկայա («Հարություն», ըստ Լև Տոլստոյի, 1930 թ.), Պոլինա Բարդինա (Գորկու «Թշնամիներ», 1935 թ.) և այլն։ Արժանացել է ՍՍՀՄ պետական մրցանակի (1943 թվական)։ Օլգա Լեոնարդովնա Կնիպպեր-Չեխովան Ռտնեսկայայի դերում (Ա. Չեխովի «Բալենու այգին », 1901 թվական)։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Ռուսական մեծ հանրագիտարան (ռուս.) — Большая российская энциклопедия, 2004. — ISBN 978-5-85270-320-0
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Книппер-Чехова Ольга Леонардовна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах, Görkəmli qadınlar haqqında məlumat bankı
- ↑ http://chehov-lit.ru/chehov/bio/hronologiya-zhizni.htm
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 495)։ |