Սախալինսկի Ա. Պ. Չեխովի անվան միջազգային թատերական կենտրոն

Սախալինսկի Ա. Պ. Չեխովի անվան միջազգային թատերական կենտրոն (ռուս.՝ Сахалинский международный театральный центр имени А.П. Чехова), թատրոն Յուժնո-Սախալինսկ քաղաքում։

Սախալինսկի Ա. Պ. Չեխովի անվան միջազգային թատերական կենտրոն
Сахалинский областной драматический театр
Տեսակթատրոն
ԵրկիրՌուսաստան
Գտնվելու վայրըՅուժնո-Սախալինսկ
Հիմնադրման ամսաթիվ1930
Անվանված էԱնտոն Չեխով
Գլխավոր ռեժիսորԱնտոն Կովալենկո
Կայքchekhov-center.ru
 Chekov Center (Yuzhno-Sakhalinsk) Վիքիպահեստում

Թատրոնի պատմություն խմբագրել

1930 թվականին Ալեքսանդրովսկ-Սախալինսկում ստեղծվել է թատրոն, որն անվանվել է Սախալինսկի Տարածաշրջանային Դրամատիկական թատրոն։ Թատրոնի առաջին գեղարվեստական ղեկավարը և գլխավոր տնօրենը եղել է Ե. Բ. Մուրատովը։ Թատերախմբի հիմնական մասնակիցները Մոսկվայի դերասաններն էին[1]։ 1938 թվականին թատրոնի աշխատանքը մամուլում հիմնականում գնահատվում էր անբավարար։ Մի թատերաշրջանի ընթացքում շատ բեմադրություններ էին ներկայացվում, սակայն բոլոր այդ բեմադրությունների գեղարվեստական մակարդակը շատ ցածր էր, վատ էին բեմադրված, իսկ փորձերը հապճեպ էին անցկացվում։ Ընդհանուր առմամբ անտրեպրիզում (թատերական կատարման տեսակ) իրավիճակը վատ էր մինչև Հոկտեմբերյան հեղափոխությունը[2]։ 1941 թվականին թատրոնի կոլեկտիվի աշխատանքը դուրս եկավ շրջանառության Խորհրդային Հավանը (քաղաք է Ռուսաստանի Խաբարովսկի մարզում) հավաքեց 100 հազար ռուբլի և դրանք հանձնեց պաշտպանության հիմնադրամին այն խնդրանքով, որպեզսի կառուցվի ինքնաթիռ, որը կկոչվի «Սախալինսկի արտիստ»[2]։

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ թատրոնում դրված է եղել 50 ներկայացում, որից շուրջ 23-ում ներկայացված էր պայքարի թեման, սովետական ժողովուդի պայքարն ընդդեմ ֆաշիստների[2]։

Փոխանցելուց հետո վարչական կենտրոնի տարածքում` Հարավային-Սախալինսկում 1946 թվականին հիմնադրվեց Յուժնի-Սախալինսկի դրամատիկական թատրոնը։ Թատրոնը կոչվեց Սախալինսկի տարախաշրջանային դրամատիկական թատրոն։ Հարավային-Սախալինսկի գեղարվեստական թատրոնի առաջին ղեկավարն էր Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության վաստակավոր արտիաստ Հ. Ի. Ուրոլովը[1], իսկ թատրոնի ներկայացումների հիմնական ռեժիսորը Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության վվաստակավոր արտիստ Ի. Ս. Իտկինսոնը։ Այդ տարիների ընթացքում թատրոնը խաղաց շուրջ 500 ներկայացում, որոնցից դեռ պետք է ներկայացվեն[3]։

1948 թվականին թատրոնը բեմադրեց «Թմբուկահարը», ըստ Ա.Դ. Սալնասկովի նույնանուն պիեսի[2]։

1954 թվականին թատրոնը անվանակոչվեց ռուս մեծ դրամատուրգ Անտոն Չեխովի անունով[1]։

1957 թվականին թատրոնը առաջին անգամ գնաց շրջագայության դեպի Հոնկոնգ[3], (ըստ այլ աղբյուրների ետ գնաց, 1941 թվականին[2]):

1965 թվականին Մեծ Հաղթանակի 20-րդ տարեդարձի կապակցությամբ թատրոնը ներկայացրել է 3 բեմականացում նվիրված այդ թեմային. դրանք էին «Մեկ տանիքի տակ» պիեսը որի հեղինակն է Զ. Ագրանենկոն, «Բումերանգ», որի հեղինակն է Ա. Տետրասկովոն և «Իմ խեղճ Մարատ», որի հեղինակն է Ա. Արբուզովան[2]։

1980 թվականին թատրոնը ներկայացրել է «Հարություն առած գումարտակը» Բեկ Ալեքսանդր Ալֆրեդովիչ, հերոս-պանֆիլովականների մասին և «Մահապատիժը» Արո Վլադիմր Կոնստանտինովիչ[2]։

1990 թվականին թատրոնը բեմադրեց ներկայացում «Հեռացավ ծերուկը իր պառավից» ըստ Զլոտնիկով Սեմյոն Իսակովիչի պիեսի[2]։

1992 թվականի օգոստոսին նրանց թատրոնի տարածաշրջանային թատերական կենտրոնում տեղի ունեցավ բարեփոխում։ Առաջին տնօրենը և գեղարվեստական ղեկավարը դարձավ Անատոլի Պալյանկինը։ Բարեփոխումների ժամանակ Չեխովի դրամատիկական թատրոնում ստեղծվեց` թատրոն երեխաների համար, երիտասարդական երաժշտական թատրոնի և թատերական ուսումնարան[1]։

2009 թվականի օգոստոս ամսին թատերական կենտրոնի գլխավոր ռեժիսոր դարձավ Նիկիտա Գրինշպունը[4][5]։

Գեղարվեստական ղեկավար 2014 թվականի հոկտեմբերին դարձավ Անտոն Կովալենկոն[6]։

Թատերախումբ խմբագրել

  • Աննա Անտոնովա
  • Անդրեյ Վլադիմիրովիչ Կոշելյով

Ռուսաստանի ժողովրդական արտիստներ՝ Վլադիմիր Վլադիմիրովիչ Աբաշևը և Կլառա Կոնստանտինովիչ Կիսենկովան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 История театра на старой версии сайта театра(չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 «Дальневосточные театры накануне войны, в годы войны и в послевоенное время» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  3. 3,0 3,1 «Т. Егорова. КУЛЬТУРА В ФАРВАТЕРЕ ВРЕМЕНИ. // Губернские ведомости (Южно-Сахалинск).- 23.09.2003». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  4. Никита Гриншпун в Южно-Сахалинске Արխիվացված 2010-08-05 Wayback Machine «Радио Свобода»
  5. Никита Гриншпун назначен художественным руководителем сахалинского Чехов-центра
  6. Марина Ильина (2014 թ․ հոկտեմբերի 23). «Новый худрук сахалинского театра приехал с Камчатки» (ռուսերեն). Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 15-ին.