Դմիտրի Գրիգորովիչ
Դմիտրի Վասիլևիչ Գրիգորովիչ (ռուս.՝ Дми́трий Васи́льевич Григоро́вич, մարտի 19 (31), 1822[1], Ուլյանովսկ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 22 1899 (հունվարի 3 1900), Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2]), ռուս գրող։
Դմիտրի Գրիգորովիչ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 19 (31), 1822[1] |
Ծննդավայր | Ուլյանովսկ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | դեկտեմբերի 22 1899 (հունվարի 3 1900) (77 տարեկան) |
Վախճանի վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] |
Գերեզման | Լիտերատորսկիե մոստկի |
Մասնագիտություն | գրող և ճարտարագետ |
Լեզու | ռուսերեն[1] |
Ազգություն | ռուս |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Նիկոլայան ճարտարագիտական ուսումնարան |
Ժանրեր | պատմվածք, վիպակ և վեպ |
Ուշագրավ աշխատանքներ | The Village? |
Dmitry Grigorovich Վիքիպահեստում |
Սովորել է Պետերբուրգի ինժեներական ուսումնարանում և Գեղարվեստի ակադեմիայում (1836-1840 թվականներ)։ Որպես գրող ճանաչվել է «Գյուղ» (1846 թվական) և «Անտոն-Գորեմիկա» (1847 թվական) վիպակներով։ 1840-1850-ական թվականներին լույս են տեսել Գրիգորևիչի «Կապելմեյստեր Սուսլիկով», «Նակատովի արկածները» և «Սվիստուլկին» վեպերը։ 1850-ական թվականներին Գրիգորովիչի աշխարհայացքում հակասական հակումներ են դրսևորվել, հակադրվել է Ն․ Չեռնիշնսկուն («Հյուրընկալության դպրոցը», 1855 թվական), դուրս եկել «Սովրեմեննիկ»-ից (1860 թվական)։ 1860-ական թվականների սկզբներին թողել է գրական գործունեությունը և միայն 1883 թվականին լույս ընծայել «Գուտապերչե տղան» վիպակը (հայերեն հրտ․ 1945 թվական)։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Григорович Дмитрий Васильевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 228)։ |