Բացել գլխավոր ցանկը
Խորաքանդակ Անգկոր Վատի պատին

Խորաքանդակ (ֆր.՝ bas-relief — ցածր ռելիեֆ), քանդակագործության տեսակ։ Հարթությունից (կամ մակերեսից) խոր ընկած քանդակապատկեր։ Խորաքանդակը (այսպես կոչված՝ կոյլանոգլիֆ կամ «en creux» ռելիեֆը, այսինքն՝ հարթության վրա փորագրված ուրվապատկեր) կիրառվել է Հին Եգիպտոսի քանդակագործության մեջ, հին արևելյան և անտիկ գլիպտիկայում։

Խորաքանդակը ճարտարապետական կառույցների զարդարման տարածված ձև և բոլոր ժամանակների դեկորատիվ եղանակ, որն հայտնի է պալեոլիթի ժամանակներից. առաջին խորաքանդակները ժայռափոր պատկերներն էին[1]: Խորաքանդակները նաև հաճախ տեղ են գտնում հուշարձանների պատվանդաններին, կոթողների, հուշատախտակներին, մետաղադրամներին, շքանշաններին և գեմմաներին:

Որպես ճարտարապետական դեկորի մի մաս խորաքանդակը կարող է զարդարել հենասյունները, ճակտոնները, եզրազարդերը, կամարները, խոյակները:

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ա. Ի. Սոմով (1890–1907)։ «Ваяние»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ 

ԳրականությունԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 87