Բացել գլխավոր ցանկը

Նուրի Բիլգե Ջեյլան (թուրք.՝ Nuri Bilge Ceylan, հունվարի 26, 1959(1959-01-26)[1][2][3], Ստամբուլ, Թուրքիա[4]), թուրք կինոռեժիսոր, կինոօպերատոր և ֆոտոնկարիչ: Կաննի կինոփառատոնի բազմակի դափնեկիր: 2011 թվականին դարձել է Ոսկե ծիրան կինոփառատոնի դափնեկիր:

Նուրի Բիլգե Ջեյլան
Nuribilgeceylan.jpg
Ծննդյան թիվ՝հունվարի 26, 1959(1959-01-26)[1][2][3] (60 տարեկան)
Ծննդավայր՝Ստամբուլ, Թուրքիա[4]
Քաղաքացիություն՝Flag of Turkey.svg Թուրքիա
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, լուսանկարիչ, սցենարիստ, օպերատոր-բեմադրիչ, կինոպրոդյուսեր, մոնտաժող և դերասան
Պարգևներ՝Q12808473?, Q12808473?, Q6104736?, Կաննի կինոփառատոնի գրան-պրի, Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի մրցանակ, Q12808473?, Կաննի մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար, Կաննի կինոփառատոնի գրան-պրի, Ոսկե արմավենի, Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի մրցանակ, Ոսկե կառք, Մշակույթի և արվեստի բնագավառում Թուրքիայի Հանրապետության նախագահի մեծ մրցանակ և Prix France Culture Cinéma?
IMDb։ID 0149196
nuribilgeceylan.com

ԿենսագրությունԽմբագրել

Նուրի Բելգե Ջեյլանը ծնվել է 1959 թվականի հունվարի 26-ին Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասում՝ ագրոինժեներ Մ. Էմին Ջեյլանի ընտանիքում: Մանկությունը անց է կացրել հոր հայրենի Ենիջե բնակավայրում, որը գտնվում է Թուրքիայի հյուսիսարևմտյան մասում:

Ավարտել է Ստամբուլի Բոսֆորի համալսարանի էլեկտրոտեխնիկայի բաժինը, այնուհետև սովորել է կինոարվեստ Միմար Սինանի անվան գեղարվեստի համալսարանում: Զբաղվել է լուսանկարչությամբ, նկարահանել մի քանի կարճամետրաժ ֆիլմեր:

Կաննի կինոփառատոնի բազմակի դափնեկիր է:

2002 թվականին նա «Օտարումը» ֆիլմը ստացել է Կաննի կինոփառատոնի գրան պրի մրցանակ, ինչպես նաև մրցանակ տղամարդու լավագույն դերի համար: Ջեյլանի հաջորդ ֆիլմը՝ «Տարվա եղանակները», որտեղ նկարահանվել է նաև Ջեյլանը իր կնոջ հետ, արժանացել է FIPRESCI մրցանակի:

2008 թվականին Նուրի Բիլգե Ջեյլանը Կաննում ստացել է լավագույն ռեժիսոր մրցանակը «Երեք կապիկներ» ֆիլմի համար, իսկ 2011 թվականին ստացել է իր երկրորդ գրան պրին Կաննում «Մի անգամ Անատոլիայում» ֆիլմի համար:

ՖիլմագրությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել