Գյուստավ Ֆլոբեր (ֆր.՝ Gustave Flaubert, դեկտեմբերի 12, 1821(1821-12-12)[1][2][3][…], Ռուան[4][5] - մայիսի 8, 1880(1880-05-08)[1][2][3][…], Croisset, Կանտելյո[5]), ֆրանսիացի գրող, 19-րդ դարի եվրոպական գրականության խոշորագույն ներկայացուցիչներից մեկը։

Գյուստավ Ֆլոբեր
ֆր.՝ Gustave Flaubert
Ծնվել էդեկտեմբերի 12, 1821(1821-12-12)[1][2][3][…]
ԾննդավայրՌուան[4][5]
Վախճանվել էմայիսի 8, 1880(1880-05-08)[1][2][3][…] (58 տարեկան)
Վախճանի վայրCroisset, Կանտելյո[5]
ԳերեզմանCimetière monumental de Rouen
Մասնագիտությունվիպասան և գրող
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունInternational lycée François-Ier?, Paris Law Faculty? և Պիեռ Կոռնելի դպրոց
Գրական ուղղություններռեալիզմ
Ուշագրավ աշխատանքներՏիկին Բովարի, Սալամբո, Բուվար և Պեկյուշե, Զգացմունքների դաստիարակություն, The Temptation of Saint Anthony?, Three Tales?, Dictionary of Received Ideas? և Q19150097?
Պարգևներ
Համատեղ ապրողLouise Colet?
Изображение автографа
Գյուստավ Ֆլոբեր Վիքիքաղվածքում
Գյուստավ Ֆլոբեր Վիքիդարանում
 Gustave Flaubert Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Գյուստավ Ֆլոբերը ծնվել է 1821 թվականի դեկտեմբերի 12-ին Ֆրանսիայի Ռուան քաղաքում՝ մանր բուրժուական ընտանիքում։ Նրա հայրը մասնագիտությամբ բժիշկ էր, իսկ մայրը բժշկի դուստր էր։ Գյուստավն ընտանիքի կրտսեր զավակն էր՝ նա ուներ ավագ քույր և եղբայր։ 1832 թվականից սովորել է Թագավորական քոլեջում և Ռուանի լիցեյում, որտեղ իր ընկերոջ՝ Էռնեստ Շևալյե հետ 1834 թվականին հրատարակել է ձեռագիր «Արվեստ և առաջընթաց» հանդեսը։ Այս հանդեսում էլ նա կատարում է իր առաջին գրական փորձերը։ 1836 թվականին նա ծանոթանում է Էլիզա Շլեզինգերի հետ, ով մեծ ազդեցություն է թողնում գրողի վրա։ Այս ծանոթության տպավորություններն իրենց արտացոլումն են գտել «Զգացմունքների դաստիարակություն» վեպում։ 1840 թվականին Ֆլոբերն ընդունվում է Փարիզի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։ Այս տարիներին նա վարում է բոհեմային կյանք։ 1843 թվականին թողնում է համալսարանը և բնակություն հաստատում Սենայի ափին՝ ոչ հեռու Ռուան քաղաքից։ Նա վարում է առանձնացած կյանք և իրեն ամբողջությամբ նվիրում գրական գործունեության։ 1846 թվականին վախճանվում է Ֆլոբերի հայրը, իսկ կարճ ժամանակ անց՝ քույրը։ Նա հորից ժառանգում է բավականին դրամական միջոցներ, որը թույլ է տալիս նրան վարել անհոգ կյանք։ 1848-1852 թվականներին գրողը կատարում է ճանապարհորդություններ դեպի Եգիպտոս և Երուսաղեմ։ Հետագայում այս ճանապարհորդությունների տպավորությունները նա օգտագործում է իր վեպերում։

Մատենագիտություն

խմբագրել

«Տիկին Բովարի»

խմբագրել

Ֆլոբերի «Տիկին Բովարի» վեպն առաջին անգամ տպագրվել է 1856 թ.։ Համարվում է համաշխարհային գրականության գլուխգործոցներից մեկը։ Վեպի գլխավոր հերոսուհին՝ Էմմա Բովարին, մի բժշկի կին է, որը հաստատում է արտաամուսնական կապեր՝ հույս ունենալով ազատվելու պրովինցիալ կյանքի ունայնությունից։ Թեև վեպի սյուժեն բավական պարզ է, վեպի իրական արժեքը սյուժեի մանրուքների և մատուցման ձևի մեջ է։ Որպես գրող՝ Ֆլոբերը ցանկանում է ամեն գործ հասցնել կատարելության՝ ձգտելով ճիշտ ընտրել բառուբանը։

Վեպը 1856 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին տպագրվել է Փարիզի «Ռեվյու դը Պաղի» գրական ամսագրում։ Վեպի հրապարակումից հետո հեղինակին ու հրատարակիչներին մեղադրեցին բարոյականությունը վիրավորելու մեջ և անգամ դատական գործ հարուցեցին հեղինակի և թերթի խմբագրի դեմ 1857 թ. հունվարին։ Ստեղծագործության շուրջ առաջացած սկանդալն այն հայտնի դարձրեց, իսկ 1857 թ. փետրվարի 7-ին կայացված արդարացման դատավճիռը հնարավոր դարձրեց նույն տարում վեպն առանձին գրքով տպագրելը։ Այսօր այն համարվում է ոչ միայն ռեալիզմի կարևորագույն գործերից մեկը, այլև գրականության վրա խոշոր ազդեցություն թողած ստեղծագործություն։

Ըստ սյուժեի՝ Շառլ Բովարին, ավարտելով քոլեջը, մոր որոշմամբ սկսում է բժշկությամբ զբաղվել։ Սակայն նա անընդունակ է սովորելու, և միայն մոր ջանքերով ու օգնությամբ է նա ձևակերպվում նորմանդական Տոստ քաղաքի բժիշկ։ Մոր ջանքերով նա ամուսնանում է տեղացի ոչ այդքան հրապուրիչ մի այրու հետ, որը, սակայն, ապահովված է և 40-ն անց։ Մի անգամ, կանչով գնալով մի ֆերմերի մոտ, Շառլը ծանոթանում է ֆերմերի աղջկան՝ Էմմային՝ մի հրապուրիչ աղջկա, ում հետ կապվում է։ Կնոջ մահից հետո Շառլն սկսում է ակտիվորեն շփվել Էմմայի հետ և որոշ ժամանակ անց որոշում է խնդրել նրա ձեռքը։ Էմմայի մայրը վաղուց մահացել է, հայրը համաձայնում է և կազմակերպում ճոխ հարսանիք։ Բայց երբ սկսվում է ամուսնական համատեղ կյանքը, Էմման շատ արագ հասկանում է, որ չի սիրում Շառլին։ Շառլը սիրում է Էմմային և երջանիկ է նրա հետ։ Էմման ուզում է դուրս պրծնել խուլ գավառից և պնդում է տեղափոխվել այլ քաղաք։ Դա չի օգնում, և անգամ աղջկա ծնունդը չի փոխում կյանքի նկատմամբ նրա վերաբերմունքը։

Բայց ահա նոր վայրում նա հանդիպում է մի երկրպագուի՝ Լեոն Դյուպյուին, ում հետ առաջանում են նախ պլատոնական սիրային կապեր։ Բայց Լեոնը երազում է մայրաքաղաքային կյանքի մասին և շուտով մեկնում է Փարիզ։ Որոշ ժամանակ անց Էմման ծանոթանում է Ռոդոլֆ Բուլանժեի՝ բավական հարուստ մի մարդու հետ։ Ռոդոլֆն սկսում է հոգ տանել նրան, և նրանք դառնում են սիրեկաններ։ Շուտով Էմման խրվում է պարտքերի մեջ և ծախսում փողերն առանց ամուսնու համաձայնության։ Հարաբերություններն ավարտվում են, երբ Էմման սկսում է երազել և պատրաստվել փախուստի ամուսնուց՝ սիրեկանի և դստեր հետ։ Ռոդոլֆը չի ուզում նման զարգացում, և նա հեռանում է Էմմայից, ինչը վերջինս շատ ծանր է տանում։

Հուսահատությունից փոքր-ինչ Էմման դուրս է գալիս, երբ հանդիպում է Փարիզից վերադարձած Լեոնին, ով վերսկսում է իր սիրախաղը։ Էմման փորձում է մերժել նրան, բայց չի կարող։ Էմման և Լեոնն առաջին անգամ սիրով զբաղվում են իրենց վարձած կառքում։ Նոր սիրեկանի հետ հարաբերություններն ստիպում են նրան խաբել ամուսնուն՝ ավելի ու ավելի շատ ստով լցնելով ընտանեկան կյանքը։ Բայց նա թաղված է ոչ միայն ստի, այլև պարոն Լերեին պարտքերի մեջ։ Երբ պարտատերն արդեն չի դիմանում և դիմում է դատարան, Էմման, փորձելով ելք գտնել, դիմում է սիրեկանին, մյուս ծանոթներին, անգամ Ռոդոլֆին, սակայն ապարդյուն։

Հուսահատված՝ նա դեղագործ Օմեյից թաքուն դեղատնից մկնդեղ է վերցնում և ընդունում այն։ Շուտով նա վատանում է. Ոչ ամուսինը, ոչ հրավիրված բժիշկը չեն կարող օգնել նրան, և նա մահանում է։ Մահից հետո Շառլը պարզում է նախ պարտքերի, ապա՝ սիրեկանների մասին իրականությունը։ Նա ցնցվում է և չկարողանակով դիմանալ այդ փորձությանը՝ մահանում։

Վեպը գրելու գաղափարը Ֆլոբերն ունեցել է դեռ 1851-ին։ Վեպը գրել է 5 տարվա ընթացքում՝ առանձին դրվագների վրա ամբողջ շաբաթներ և նույնիսկ ամիսներ անցկացնելով։ Այդ մասին վկայել է հենց Ֆլոբերը։ Նա ինքը կարդում էր այն վեպերը, որոնք սիրում էր իր հերոսուհի Էմման, ուսումնասիրում էր մկնդեղից թունավորման ախտանշանները։ Հայտնի է, որ հերոսուհու թունավորման տեսարանը գրելիս Ֆլոբերն իրեն վատ է զգացել։ Վեպի նախատիպը Դելամարի իրական պատմությունն է։ Բայց Ֆլոբերը կտրականապես հերքում էր այն՝ ասելով, որ տիկին Բովարին նախատիպ չունի։ Մի անգամ էլ նա հայտարարեց՝ Տիկին Բովարին ես եմ։

«Սալամբո»

խմբագրել

«Սալամբոն» Գյուստավ Ֆլոբերի պատմական վեպն է, գրվել է 1857-62 թթ.։ Գործողությունը տեղի է ունենում Կարթագենում մ. թ .ա. 3-րդ դարում։

Կարթագենի թեմայով գիտական ուսումնասիրությունների բացակայության պայմաններում Ֆլոբերն օգտվում էր հին գրողների գործերից։ Սալամբոյի հերոսուհու կերպարը Համիլկարայի անանուն աղջկա կերպարի էվոլյուցիան է, ում հիշատակում է հին գրողներից մեկը։

Վեպի վրա աշխատելու առաջին ամիսներին Ֆլոբերն ուսումնասիրեց հին հեղինակների բոլոր վկայությունները Կարթագենի մասին։ 1858 թ. ամռանը Ֆլոբերը մեկնում է Թունիս՝ ծանոթանալու պատմական Կարթագենին։ Աստիճանաբար ուրվագծվում է վեպի ֆաբուլան։ Մինչև Թունիս ժամանելը վեպի գրառումները Ֆլոբերն այրում է, քանզի այստեղ համոզվում է, որ սխալ էր պատկերացնում փյունիկյան քաղաքակրթությունը։

1862 թ.՝ 5 տարի տքնաջան աշխատելուց և վեպն ավարտելուց հետո, Ֆլոբերը հրատարակչի հետ քննարկում է հեղինակային հոնորարի հարցը։

«Սալամբոն» լիովին արդարացնում է ֆրանսիական հասարակության սպասումները արևելյան էկզոտիկայի նկատմամբ։ Մեծ աղմուկ է հանում երեխաների զոհաբերության տեսարանը. այն համարում են անգամ սադիստական։ Բավական համարձակ է նաև Սալամբոյի և օձի համատեղ տեսարանը։

Վեպի հռչակից փյունիկյան զգեստները նորաձև են դառնում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Gustave Flaubert (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Флобер Гюстав // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Archivio Storico Ricordi — 1808.
  6. https://www.amis-flaubert-maupassant.fr/article-bulletins/055_030/
  7. Les douze meilleurs romans du XIXᵉ siècle ont été désignés aujourd'hui (ֆր.) / J. FenoglioParis: Société éditrice du Monde, 1952. — P. 12. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գյուստավ Ֆլոբեր» հոդվածին։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գյուստավ Ֆլոբեր» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գյուստավ Ֆլոբեր» հոդվածին։