Վերա Մորոզովա

ռուս քանդակագործ

Վերա Մորոզովա (ռուս.՝ Вера Георгиевна Морозова, սեպտեմբերի 13 (26), 1903, Բաբուշկին, Սելենգինսկի գավառ, Transbaikal Oblast, Ռուսական կայսրություն - ապրիլի 10, 1991(1991-04-10), Ուֆա, ՌԽՖՍՀ, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ԽՍՀՄ), ռուս քանդակագործ, Բաշկորտոստանում առաջին կին քանդակագործը[1]։

Վերա Մորոզովա
Ծնվել էսեպտեմբերի 13 (26), 1903
ԾննդավայրԲաբուշկին, Սելենգինսկի գավառ, Transbaikal Oblast, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 10, 1991(1991-04-10) (87 տարեկան)
Վախճանի վայրըՈւֆա, ՌԽՖՍՀ, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունքանդակագործ
ԱմուսինԱլեքսանդր Մորիսոն
Ծնողներհայր՝ Գեորգի Մորոզով
ԵրեխաներՆելլի Մորոզովա

Կենսագրություն խմբագրել

Վերա Մորոզովան ծնվել է 1903 թվականին Միսովկս (այժմ՝ Բաբուշկին) քաղաքում։ Մանկությունն անցել է Իրկուտսկում։ Ավարտել է գիմնազիայի 6-րդ դասարանը։ Եղել է ինքնուս քանդակագործ. քանդակագործության բնագավառում հատուկ կրթություն չի ստացել[1]։

1931 թվականին ամուսնու՝ Ալեքսանդր Մորիսոնի հետ տեղափոխվել է Տագանրոգ, որը նշանակվել էր «Таганрогская правда» թերթի խմբագիր։ Տագանրոգում Վերա Մորոզովան ակտիվորեն մասնակցել է քաղաքի հասարակական և գեղարվեստական կյանքին, ամուսնու հետ միասին ակտիվ մասնակցություն է ունեցել Անտոն Չեխովի անվան թանգարանի ստեղծման գործում[2], մասնակցել տեղացի նկարիչների ցուցահանդեսներին[3]։

1936 թվականի հունիսին Տագանրոգում տեղի ունեցած արվեստի ցուցահանդեսում ներկայացվել է Մորոզովայի Մաքսիմ Գորկու կիսանդրու էսքիզային քանդակը[3]։

1936 թվականի նոյեմբերին Մորոզովայի ամուսինը ձերբակալվել է։ 1937 թվականի ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե փետրվար-մարտյան պլենումում հայտարարվեց, որ Ազով-Սևծովյան տարածաշրջանում մշակվել է Ստալինի մահափորձի ծրագիր։ Ալեքսանդր Մորիսոնը կապված էր եղել օտարերկրյա հետաքննության ծառայությունների հետ[4]։

1937 թվականին Վերա Մորոզովային, որպես «ժողովրդի թշնամու» կնոջ, դատապարտված 10 տարվա ազատազրկման՝ առանց նամակագրության իրավունքի, փոքրիկ դստեր հետ աքսորեցին Բաշկիրական ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետության Բակալի գյուղ (Ալեքսանդր Մորիսոնի գնդակահարման մասին Մորոզովան իմացել է շատ տարիներ անց)։ Աքսորում գտնվելու տարիներին եղել է «Կուլտիզդելիա» արտելի ասեղնագորուհին, այնուհետև աշխատել է ՌՍՖՍՍ-ի գեղարվեստի ֆոնդի (1944-1960) բաշկիրյան արվեստանոցներում։ Տամարա Նեչաևայի հետ միասին մասնակցել է բաշկիրական քանդակագործների դպրոցի ստեղծմանը։

1934 թվականին տեղադրվել են Մորոզովայի ստեղծած Մաքսիմ Գորկու և Գեորգի Դիմիտրովի հուշարձանները, 1935 թվականին Տագանրոգում՝ Չեխովի տան մոտ, տեղադրվել է Անտոն Չեխովի կիսանդրին, որը ԽՍՀՄ-ում տեղադրված գրողի առաջին հուշարձանն էր։ Բաշկիրիայում ստեղծվել են «Բաշկիրյան պար», «Լենինգրադկա», Գիմալետդին Մինգաժևի, Ալեքսանդր Մատրոսովի և Մաժիտ Ղաֆուրիի կիսանդրիները։ Վերա Մորոզովայի ստեղծագործությունների բնօրինակով ստեղծվել են «Հանքագործներ» հուշարձանները Քումերտուում, Սիբայում, Կորկոնոյում, Կարագանդայում (Տամարա Նեչաևայի հետ միասին)։ Մորոզովայի ստեղծագործությունները հիմք են հանդիսացել Ուֆայում Բաշկորտոստանի Մ. Վ. Նեստերովի անվան գեղարվեստի պետական թանգարանի քանդակի հիմնադրամի ստեղծման համար։

Վերա Մորոզովան մահացել է 1990 թվականի նոյեմբերի 20-ին Ուֆայում։

Հավաքածուներում ընդգրկված ստեղծագործություններ խմբագրել

Առավել հայտնի աշխատանքներ խմբագրել

Ընտանիք խմբագրել

  • Հայր՝ Գեորգի Գեորգիևիչ Մորոզով (1880-1934), պետական-կուսակցական աշխատող
  • Ամուսին՝ Ալեքսանդր Պլատոնովիչ Մորիսոն (1902-1937), լրագրող, «Таганрогская правда» թերթի խմբագիր
  • Դուստր՝ Նելլի Ալեքսանդրովնա Մորոզովա (1924-2015), խմբագիր, սցենարիստ
  • Փեսա՝ Վլադլեն Եֆիմովիչ Բախնով (1924-1994), բանաստեղծ, լրագրող, դրամատուրգ, սցենարիստ
  • Թոռ՝ Լեոնիդ Վլադիմիրովիչ Բախնով (1948), ռուս բանասեր, արձակագիր, քննադատ[6]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Шкурко Э. А. «Непокоренная воля» художника Արխիվացված 2014-11-07 Wayback Machine // Молодёжная газета. - 2009. - 13 авг.
  2. Морозова Н. А. Мое пристрастие к Диккенсу. Семейная хроника XX век. - М.: Новый хронограф, 2011. - С. 27. - ISBN 978-5-94881-170-3.
  3. 3,0 3,1 3,2 Моррисон, Александр Платонович Выставка живописи // Таганрогская правда. - 1936. - 30 июня.
  4. Морозова Н. А. Мое пристрастие к Диккенсу. Семейная хроника XX век. - М.: Новый хронограф, 2011. - С. 178. - ISBN 978-5-94881-170-3.
  5. Морозова Н. Мое пристрастие к Диккенсу. Семейная хроника XX век. - М.: Новый хронограф, 2011. - С. 289.
  6. Обуховская Л. Леонид Бахнов: Юмор - спасительная соломинка // Крымская правда. - 2013. - 6 окт.

Արտաքին հղումներ խմբագրել