Մահվան հաղթարշավ (նկար)

Պիտեր Բրեյգել Ավագի նկար

Մահվան հաղթարշավ (հոլ.՝ De triomf van de dood), Պիտեր Բրեյգել Ավագի նկարներից: Ստեղծվել է 1562 թվականին:

Picto infobox artiste.png
Մահվան հաղթարշավ
The Triumph of Death by Pieter Bruegel the Elder.jpg
տեսակգեղանկար
նկարիչՊիտեր Բրեյգել Ավագ[1]
տարի1562[2] և 1562[1]
բարձրություն117 սանտիմետր[2]
լայնություն162 սանտիմետր[2]
ուղղությունհյուսիսային Վերածնունդ[1]
ժանրկենցաղային ժանր
նյություղաներկ և գեղանկարչության տախտակ
գտնվում էՊրադո թանգարան, Ֆլանդրիա[1] և Բելգիա[1]
հավաքածուՊրադո թանգարան
հիմնական թեմաdanse macabre?
https://www.wga.hu/html/b/bruegel/pieter_e/05/11death.html, https://www.wga.hu/html/b/bruegel/pieter_e/05/04death.html, https://www.wga.hu/html/b/bruegel/pieter_e/05/01death.html, https://www.wga.hu/html/b/bruegel/pieter_e/05/02death.html, https://www.wga.hu/html/b/bruegel/pieter_e/05/03death.html, https://www.wga.hu/html/b/bruegel/pieter_e/05/05death.html, https://www.wga.hu/html/b/bruegel/pieter_e/05/06death.html, https://www.wga.hu/html/b/bruegel/pieter_e/05/07death.html, https://www.wga.hu/html/b/bruegel/pieter_e/05/08death.html, https://www.wga.hu/html/b/bruegel/pieter_e/05/09death.html, https://www.wga.hu/html/b/bruegel/pieter_e/05/10death.html կայք
The Triumph of Death by Peter Bruegel Վիքիպահեստում

ՆկարագրությունԽմբագրել

Կտավը ներկայացնում է ամայացած, անպտուղ հող, ուր կմախքների բանակը ցանում է սարսափ, քաոս և մահ` հնարավոր ամեն տանջանքի ենթարկելով խաղաղ բնակիչներին: Նրանք սարսափահար այս ու այն կողմ են փախչում. որոշ մարդիկ փորձում են հակահարված տալ, մյուսներն ուղղակի լյուտնյա են նվագում` գերադասելով չնկատելու տալ կարարվող իրադարձությունները: Նկարի կենտրոնում գտնվող ձի հեծած կմախքը մեծ մանգաղով կատաղաբար հնձում է մարդկանց, ովքեր խառնիխուռն բազմությամբ փախչում են ապաստարան` չգիտակցելով, որ այն հսկա ծուղակ է` դագաղի տեսքով: Բոլորն առանց բացառության` գյուղացիներից մինչև թագավոր, մահվան հաղթարշավի զոհերն են[3]: Աշխարհը կործանվում է զանգերի տագնապալի հնչյունների ներքո, որ հնչեցնում են վերին ձախ անկյունի կմախքները:

Կտավում առանձին տարրերի առատությունը ներկայացնում է 16-րդ դարի առօրյա կյանքի բազմաթիվ կողմերը` հագուստից մինչև ժամանցի տարբեր ձևեր` թղթախաղ, նարդի: Բրելգելը պատկերել է երաժշտական տարբեր գործիքներ, մեխանիկական հին ժամացույցներ, որսորդության դրվագներ, թաղման արարողություն, ինչպես նաև մահապատժի տարատեսակներ` գլխատում, կախաղան և նույնիսկ պարանոցին ջարաղացքարեր կապելով խեղդամահ անելը:

«Մահվան հաղթարշավ» կտավում Բրեյգելը միավորել է պատկերավորման երկու տարբեր ավանդույթներ` Հյուսիսային վերածննդի` իր համար սովորական փորագրությունը` «մահվան պար» թեմայով, և մահվան հաղթարշավի իտալական տեսակետը, որ նա կարող էր տեսած լինել Պալերմոյի Պալացո Սկլաֆանիի ֆրեսկոներում և Պիզայի Կամպո Սանտո գերեզմանոցում[4]:

Արվեստագետների մեծ մասը համակարծիք է այն տեսակետին, որ «Մահվան հաղթարշավում», ինչպես նկարչի նույն թեմայով այլ գործերում` «Անմիտ Գրետան», «Խռովահույզ հրեշտակների անկումը», նկարիչն արտահայտել է հասարակության տագնապալից և անորոշ տրամադրությունները, որոնք իշխում էին Իսպանական Նիդերլանդներում Նիդերլանդական հեղափոխության (1568) նախընթաց ժամանակաշրջանում:

Կտավի պատմությունը ստույգ է ինչև 1614 թվականը, երբ այն հիշատակվել է Անտվերպենի բնակիչ Ֆիլիպս վան Վալկենիսեի ունեցվածքում: 1745 թվականին, փոխելով մի քանի տերերի, կտավը դառնում է Իսպանիայի արքա Ֆիլիպ V-ի կնոջ` Իզաբել Ֆարնեզեի սեփականությունը: Մինչև 1827 թվականը նկարը մնացել է Լա Գրանխա պալատում, որից հետո փոխանցվել է Պրադո թանգարանին, որտեղ էլ պահվում է մինչ օրս:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://beckchris.wordpress.com/visual-arts/art-history-101-part-one-30000-bce-1599/ — 2013.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 https://www.museodelprado.es/en/the-collection/art-work/the-triumph-of-death/d3d82b0b-9bf2-4082-ab04-66ed53196ccc
  3. Woodward Richard B. (փետրվարի 14, 2009)։ «Death Takes No Holiday»։ The Wall Street Journal։ Վերցված է դեկտեմբերի 22, 2011 
  4. P. Thon, "Bruegel's Triumph of Death Reconsidered", Renaissance Quarterly Vol. 21, No. 3, Autumn, 1968.

ԳրականությունԽմբագրել

  • Friedländer, M.J., Early Netherlandish Painting. Volume XIV: Pieter Bruegel, (Engl. transl.) Leyden (1976).
  • Gibson W.S. (1977)։ Bruegel։ London 
  • Grossman F. (1973)։ Pieter Bruegel: Complete Edition of the Paintings (3rd ed.)։ London 
  • Stechow W. (1969)։ Pieter Bruegel։ New York 

Արտաքին հղումներԽմբագրել