Միշել դը Մոնտեն
Միշել դը Մոնտեն (ֆր.՝ Michel Eyquem de Montaigne) (miʃɛl ekɛm də mõtɛɲ) (փետրվարի 28, 1533[1][2], Saint-Michel-de-Montaigne, Guyenne, Ֆրանսիայի թագավորություն - սեպտեմբերի 13, 1592[3][4][5][…], Saint-Michel-de-Montaigne, Guyenne, Ֆրանսիայի թագավորություն), ֆրանսիացի քաղաքական գործիչ, փիլիսոփա, և էսսեիզմի հիմնադիր։ Իր մտքերն ամփոփել է «Փորձեր» երկում (Les Essais, 1-ին հատոր՝ 1580 թ., 2-րդ հատոր՝ 1582 թ., աշխարհաբար հայերեն թարգմանությունը Ա. Խոցանյանի[10])։
Միշել դը Մոնտեն | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 28, 1533[1][2] |
Ծննդավայր | Saint-Michel-de-Montaigne, Guyenne, Ֆրանսիայի թագավորություն |
Մահացել է | սեպտեմբերի 13, 1592[3][4][5][…] (59 տարեկան) |
Մահվան վայր | Saint-Michel-de-Montaigne, Guyenne, Ֆրանսիայի թագավորություն |
Քաղաքացիություն | Ֆրանսիայի թագավորություն |
Մայրենի լեզու | լատիներեն[6][7][8] |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Կրթություն | College of Guienne? և Թուլուզի համալսարան |
Երկեր | Փորձեր |
Մասնագիտություն | փիլիսոփա, թարգմանիչ, իրավաբան, ակնարկագիր, ինքնակենսագիր, քաղաքական գործիչ, բանաստեղծ-փաստաբան, ֆրանսիացի բարոյախոս և գրող |
Ամուսին | Françoise de La Chassaigne?[9] |
Ծնողներ | հայր՝ Պիեր Էյկեմ դը Մոնտեն |
Զբաղեցրած պաշտոններ | Բորդոյի քաղաքապետ |
Ստորագրություն | |
Michel de Montaigne Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՄիշել դը Մոնտենը ծնվել է 1533 թվականին Սեն Միշել դը Մոնտեն քաղաքում (Դորդոն), Բորդոյի մոտակայքում գտնվող իրենց տոհմական կալվածքում, Էյքեմների վաճառականական ընտանիքում, որն ազնվականի կոչում էր ստացել 15-րդ դարի վերջին[11]։ Հայրը՝ Պիեր Էյքեմը, եղել է Բորդոյի քաղաքագլուխը։ Մայրը՝ Անտուանետտա դը Լոպեզը, ծագումով հրեական ընտանիքից էր։
Կրթություն
խմբագրելՄոնտենը դաստիարակվել է հոր լիբերալ-հումանիստական մանկավարժական մեթոդիկայով։ Նրա ուսուցիչը գերմանացի էր և իր հետ խոսում էր բացառապես լատիներեն։ Դրա շնորհիվ՝ Մոնտենը լատիներենին տիրապետում էր մայրենիի նման[12]։
1539 թվականին՝ 6 տարեկան հասակում, Մոնտենը ընդունվել է Բորդոյի քոլեջ, և 13 տարեկանում՝ ժամանակից շուտ, ավարտել այն (1546): Չնայած նրան, որ Բորդոյի քոլեջը լավագույններից էր Ֆրանսիայում, և այնտեղ դասավանդում էին մի շարք հումանիստ մանկավարժներ, այդտեղ ստացած կրթությունը քիչ բան է տվել Մոնտենին։
Մոնտենի կյանքի հաջորդ մի քանի տարիների մասին քիչ տեղեկություններ են պահպանվել։ Հայտնի է, որ կրթությունը շարունակել է Թուլուզի համալսարանում, այն ավարտելով ստացել իրավաբանի մասնագիտություն[13]։
Հասարակական-քաղաքական գործունեություն
խմբագրել21 տարեկանում Մոնտենն աշխատանքի է անցել դատական համակարգում՝ փոխարինելով հորը՝ Պիեր Էյքեմին, վերջինս ստացել էր Բորդոյի քաղաքագլխի պաշտոնը և անցել նոր պարտականությունների կատարմանը։ Մոնտենն իր պաշտոնեական պարտականությունները բարեխղճորեն է կատարել, բայց առավել որդիական ակնածանքից դրդված, քան ներքին մղումով։
1557 թվականին Մոնտենն աշխատանքի է անցնում Բորդոյի դատական ատյանում՝ որպես խորհրդական և 30 տարի զբաղեցնում այդ պաշտոնը։
Բորդոյի դատական ատյանում աշխատելու տարիները Մոնտենի համար նշանավորվում են հայտնի ֆրանսիացի հումանիստ մտածող, հրապարակախոս Էթիեն դե լա Բոեսիի հետ նրա ծանոթությամբ։ 1558 թվականին սկսված այս ծանոթությունը կարճ ժամանակ անց վեր է ածվում ջերմ ընկերական փոխհարաբերությունների, որը, սակայն, ընդհատվել է Լա Բոեսիի մահով (1563)։ Հետագայում՝ 1570 թվականին, Մոնտենը հրատարակում է Լա Բոեսիի գրական երկերը[Ն 2]։
Մոնտենը Լա Բոեսիի հետ ունեցած ընկերության մասին գրել է իր «Փորձեր» աշխատության մեջ։
1581 թվականին Մոնտենը ընտրվում է Բորդոյի քաղաքագլուխ, երբ նա ճանապարհորդում էր Ֆրանսիայի սահմաններից հեռու[14]։ Ինքն այս ընտրության համար ոչ մի ջանք չի գործադրել։ Մոնտենի թեկնածությունը հավանության է արժանանում նաև այդ տարիներին թագավորող Հենրիխ 3-րդի կողմից, և նրան հրամայվում է անհապաղ անցնել իր պարտականությունների կատարմանը։
1565 թվականին Մոնտենն ամուսնանում է Ֆրանսուազ դը լա Շասենի հետ։
1568 թվականին՝ հոր մահից հետո նա պաշտոնաթող է լինում և 1571 թվականին հիմնավորվում տոհմական կալվածքում։
Ծառայության բերումով որոշ ժամանակ Մոնտենը անց է կացրել արքունիքում։ Տեղեկություններ կան, որ նա Եկատերինա Մեդիչիի հորդորով՝ Կարլոս 9-րդի համար գրել է խրատներ։
Հայտնի է նաև, որ թագավորը Մոնտենին շնորհել է Սուրբ Միքայելի շքանշան՝ ֆրանսիական ազնվականության բարձր պարգևը։
1572 թվականին 38 տարեկան հասակում, Մոնտենը սկսում է գրել իր «Փորձեր» հայտնի աշխատությունը (1-ին երկու գրքերը լույս են տեսել 1580 թվականին, Բորդոյում)[15]։
Հայտնի է նաև 1584 թվականի ձմռանը Մոնտենն իր դղյակում ընդունել է հոգևորականների առաջնորդ Հենրիկոս Բուրբոնին՝ իր շքախմբով։ Պահպանվել է նրա նամակագրությունը Հենրիկոսի հետ, ով պատրաստվելով գահ բարձրանալ, համառորեն ձգտում էր մտերմություն հաստատել փիլիոփայի հետ։ Սակայն պալատական պաշտոնակալությունը չի գրավում Մոնտենին։
«Փորձեր» աշխատությունը գրելուց հետո Մոնտենը ձեռնարկել է մի տևական ճանապարհորդություն Շվեյցարիա, Գերմանիա, Իտալիա և կյանքի վերջում՝ կարճատև, բայց իրադարձություններով հարուստ ուղևորություն դեպի Փարիզ[16]։
Վերջին տարիներ
խմբագրելԿյանքի վերջում՝ 1588 թվականին Մոնտենը գալիս է Փարիզ, որպեսզի ներկա գտնվի իր «Փորձերի» հերթական՝ երրորդ գրքի լրացված հրատարակությանը։ Մոնտենն այստեղ հայտնվում է քաղաքական լարված իրադարձությունների կիազակետում։ Ապստամբած քաղաքային ստորին խավերն իշխանությունը վերցնում են իրենց ձեռքը, Հենրիկոս 3-րդ թագավորն իր պալատականներով փախչում է Փարիզից։ Մոնտենը հետևում է արքունիքին մինչև Շարտր և Ռուան, ապա վերադառնում Փարիզ։ Այստեղ նրան Հենրիկոս Գիզի ղեկավարած «Կաթոլիկական լիգայի» կոմնակիցները ձերբակալում են և բանտարկում՝ որպես պատանդ։
Եկատերինա Մեդիչիի միջոնրդությամբ[Ն 3] ազատվում է բանտից, այնուհետև ուղևորվում Բլուա և ներկա գտնվում այնտեղ գումարված Գլխավոր նահանգներին (այն ժամանակվա ֆրանսիական պառլամենտը)[17][18]։
Թագավորական հանձնարարությունները կատարելիս դրսևորած իմաստությունը, արքունիքին և բարձրաշխարհիկ հասարակությանը մոտ լինելը նրա առջև վերստին ճանապարհ են բացում դեպի պետական պատվավոր ծառայությունը։ Սակայն պալատական ծառայությունը չի գրավում Մոնտենին, և նա այն մեկընդմիշտ թողնելու որոշում է կայացնում։
Վերադառնալով տուն՝ Մոնտենը իր «Փորձերը» համալրում է «Բարձր դիրքի ճնշող ազդեցության մասին» գլխով։
Իր ապրած ժամանակաշրջանը Մոնտենը բնորոշել է հետևյալ կերպ․ «Ինձ վիճակվել է ապրել այնպիսի ժամանակ, երբ մեր շուրջը թիվ ու համրանք չկար քաղաքացիական պատերազմների ծնած բարոյական անկման արդյունք անհավանական դաժանություններին։ Հին տարեգրություններում մենք չենք գտնում հիշատակումներ ավելի սոսկալի բաների մասին, քան նրանք, որ այժմ ամեն օր կատարվում են մեզ մոտ[19]»։
Մոնտենը մահացել է 1592 թվականի սեպտեմբերի 13-ին։ 1886 թվականի մարտի 11-ին նրա մասունքները փոխադրվել և թաղվել են Բորդոյի համալսարանի շենքում[20]
Սոցիալ-քաղաքական հայացքները
խմբագրելԻր սոցիալական համոզմունքներով Մոնտենը հակված չէր ծայրահեղությունների։ Նա գիտակցում էր ժամանակակից հասարակարգի, քաղաքական ու իրավական հաստատությունների, բարքերի ու կենսակերպի թերությունները․ «Կա արդյոք առավել արտառոց բան, քան այն, որ չգրված օրենքով դատական պաշտոնները վաճառվեն, իսկ դատավճիռները վճարվեն դրամով, որտեղ նման ձևով միանգամայն օրինականորեն, արդար դատաստանը մերժում է նրանց, ովքեր դրա դիմաց վճարելիք չունեն»,- գրում է նա[21]։
Մոնտենը 15 տարի աշխատել էր դատական համակարգում և լավ գիտեր գոյություն ունեցող իրավիճակը։ Իր «Փորձեր» աշխատությունը լի է սոցիալական անհավասարության, կառավարչական ապարատի քարացածության, կրթական ու դաստիարակչական համակարգի հիմնավոր ու բովանդակալից քննադատությամբ։ Ըստ Մոնտենի՝ այդ հաստատություններն ընդունակ չեն վերջ դնելու բռնություններին ու վայրագությանը։
Միևնույն ժամանակ՝ Մոնտենը ծայրաստիճան զգուշավորությամբ է վերաբերվում պետական կարգի ու գոյություն ունեցող օրենքների փոփոխմանը․ «Օրենքները պետք է անվերապահորեն կատարվեն։ Դրանց բարեբերությունը ամենից առաջ, պայմանավորված է դրանց անսասանությամբ, այլ ոչ թե բարոյական հատկանիշներով»[22]։
Մոնտենը կարծում է, որ առկա դրության ոչ մի փոփոխություն ի վիճակի չէ սպասված շահեկանությամբ գերազանցել այն չարիքին, որ առաջանում է դրա հեղաշրջումից։ Ըստ նրա՝ նրանք ովքեր խարխլում են պետական կարգը, շատ հաճախ առաջինն իրենք են զոհվում դրա փլուզումից։ Իսկ հասարակարգի լավագույն ձևերի վերաբերյալ ճամարտակությունները պիտանի են մտքի նրբակրթման համար, բայց հազիվ թե արժանի են գործնական վերաբերմունքի․
Ինձ, ճիշտն ասած, չափից դուրս եսասիրություն ու մեծագույն սնապարծություն է թվում սեփական հայացքներն այնքան գերագնահատել, որ հանուն դրանց հաղթանակի կանգ չառնել հասարակական անդորրը խանգարելու և այնքան անխուսափելի աղետների անկման միջև, որ իրենց հետ բերում են քաղաքացիական պատերազմները[23]։ - «Փորձեր»
|
Մոնտենի այս վերբերմունքը փոփոխություններին պայմանավորված էր նրանով, որ ավատատիրական պատերազմներում առաջին տեղում տեղում իշխանության հասնելու մոլուցքն էր, ագահությունն ու մոլեռանդությունը։
Սոցիալական տեղաշարժերը, փոփոխությունները որքան էլ խոստումնալից լինեին, այնուամենայնիվ կապված են մեծ արյունահեղությունների հետ։ Մոնտենը գիտակցում էր, որ եթե անգամ ցնցումները հանգեցնում են բարեփոխումների, ապա դա միայն ապագայի համար է։ Իսկ այդ ժամանակ այդ փորձերը սանձազերծում են միայն բռնության, դաժանության բնազդները, վատ օրենքները լավով փոխարինելուց ոչ մի օգուտ չկա, եթե այդ փոփոխությունների ընթացքում մարդկային զանգվածները ձեռք են բերում ցանկացած օրենք ոտնակոխ անելու մոլություն։ Ըստ նրա՝ ամեն մի մասնակցություն երկպառակտչական կռիվներին՝ հղի է անձնական ազատության, ինքնուրույնության ու անկախ կարծիքի կորստով։
Բորդոյի քաղաքագլխի պաշտոնը զբաղեցնելու ամբողջ ընթացքում նա համառորեն հաշտեցնում է հակամարտող կողմերին, ձգտելով մեղմացնել բախումների սրությունը, բացահայտորեն չհարելով կուսակցություններից ոչ մեկին․ «Հիմնարություն է գործի մեջ մտնել այնտեղ, ուր գլխացավը բուժում են գլխատումով։ Շատ ավելի խելամիտ կլինի եղած գժտություններին նորերը չավելացնել և հետամուտ լինել կարգուկանոնի ու խաղաղության»[24]։
Թագավորական դինաստիան, որին հարում էր Մոնտենը, ձգտում էր պետության կենտրոնացման և կայունացման։ Մոնտենը անձնական ոչ մի շահ չէր հետապնդում․ այդ է վկայում Հենրիկոս Նավարացու հետ ունեցած նրա նամակագրությունը։ Նամակներից մեկում Մոնտենը մերժում է ապագա թագավորի՝ իրեն վարձրահատույց լինելու առաջարկությունը, պատասխանելով․ «Ես երբևէ չեմ օգտվել արքայական որևէ շնորհից, երբեք չեմ հայցել, ասենք արժանի էլ չեմ եղել, ու արքունի ծառայության մեջ երբեք ոչ մի քայլիս համար որևէ վարձատրություն չեմ ստացել»[25]։
Մոնտենի կողմից թագավորական իշխանությանը սատարումը թելադրված էր ժողովրդի՝ իբրև մեկ միասնական ամբողջության պահպանման պետական շահերով։
Փիլիսոփայական հայացքները
խմբագրելՓիլիսոփայության մեջ Մոնտենը փնտրում է «ինքնաճանաչում, նաև ճանաչում այն բանի, ինչը կարող է սովորեցնել հանգիստ մեռնել և հանգիստ ապրել»։ Մոնտենը իմաստնացած է կենսափորձով և հակամետ չէ ծայրահեղությունների, այդ թվում և գիտությամբ զբաղվելիս։ «Եթե փիլիսոփայության մեջ տարվենք ավելորդություններով, այն կխլի մեր բնական ազատությունը և մեզ կշեղի բնության մատնանշած գեղեցիկ ու հարթ ճանապարհից»[26]։
«Փորձերի» գլուխներից մեկում ասվում է, որ չարի ու բարու մարդու ընկալումը նշանակալի չափով պայմանավորված է դրանց մասին նրա ունեցած պատկերացումներով։ Մոնտենն ապացուցում է, որ յուրաքանչյուրը լավ կամ վատ է ապրում՝ կախված այն բանից, թե ինքն այդ մասին ինչ է մտածում։ Այդ առնչությամբ Մոնտենը խորհրդածում է հարստության, փառքի, առողջության, մահվան մասին։ Նույն կերպ նա խորհրդածում է նաև բանականության հնարավորությունների շուրջ։
Մոնտենն ուզում էր, որ գիտությունը ծառայի մարդուն, լուսավորի նրա գործերն ու արարքները, նրան դնի ճիշտ ճանապարհի վրա։ Հենց որ բանականությունը կորցնում է իրական հողը, մարդը զրկվում է կյանքին և ինքն իրեն սթափորեն վերաբերվելու ընդունակությունից։
Մոնտենին անհիմն է թվում բանականության հավակնությունը ամեն ինչի էության սպառիչ ճանաչման նկատմամբ։ Չէ որ միտքը միշտ անհատական է, և նրան հասանելի է երևույթների չափազանց աննշան մասը, որով անկարելի է հավաստի դատել ամբողջ աշխարհի մասին։ Մոնտենը թերահավատորեն է վերաբերվում այն ամենին, ինչ բանականության անվան տակ մատուցվում է որպես անառարկելի դոգմա և պատվիրան։ Մոնտենի այս դիրքորոշման մեջ չկան ագնոստիցիզմի տարրեր և բնության ու աշխարհի ճանաչման համար բանականության հնարավորությունները սահմանափակելու ձգտում։ Մոնտենի քննադատությունն ուղղված է ոչ թե բանականության, այլ տիեզերքի համակողմանի ու ավարտուն ճանաչման հավակնող մետաֆիզիկայի դեմ։
Մոնտենը ոչինչ չի հաստատում, կտրականապես ոչինչ չի պնդում։ Նա ձգտում է սասանել ու խորտակել քրիստոնեական գաղափարախոսության դոգմաները։ Այդ նպատակին են հետամուտ նրա կասկածները, նրա սկեպտիցիզմը։
Մոնտենին հաճախ են քննադատում սկեպտիցիզմի համար, նշելով, որ այն խանգարել է նրան գիտության պատմության մեջ ավելի խոր հետք թողնելու համար։
Մանկավարժական հայացքները
խմբագրելՄոնտենն իր «Փորձեր» աշխատության մեջ մարդուն դիտարկում է որպես բարձրագույն արժեք՝ հավատում նրա անսպառ հնարավորություններին և կասկածանքով վերաբերվում աստվածային նախախնամությանը․ «Մենտենը գերադասում էր Աստծո առաջ հանել գլխարկը, բայց ծնկի չգալ»[27]։
Սխոլաստիկ կրթության քննադատություն
խմբագրելԻր «Փորձերում» Մոնտենը ջախջախիչ քննադատության է ենթարկել սխոլաստիկ կրթությունը, «կիկերոնականությունը», մակերեսային և դատարկ «գիտնականությունը»։ Մոնտենը ծաղրի է ենթարկում «գրքերով բեռնված ավանակներին», որոնց մոտ «գիտությունը լողում է ուղեղի մակերեսի վրա»։ Նրա իդեալը խոհուն, քնննադատորեն մտածող մարդն է։ Մոնտենը կողմնակից է գիտելիքների գիտակցական յուրացմանը, աշակերտների ինքնագործունեությանը, նրանց մեջ հարցասիրություն և իրենց գիտելիքներն ազատորեն գործադրելու կարողություն զարգացնելուն[28]։
Ըստ Մոնտենի՝ սխոլաստիկ ուսումը հոգ չի տանում ուղեղի զարգացման մասին և արհամարհում է առաքինությունների դաստիարակությունը․ «Մենք աշխատում ենք միայն նրա համար, որ լցնենք մեր հիշողությունը, իսկ մեր բանականությունն ու խիղճը չենք լցնում»[29]։
Նա պահանջում էր, որ դաստիարակն ստիպի աշակերտին սեփական մաղով մաղել այն ամենը, ինչ ինքը մատուցում է նրան, և ոչինչ «չմտցնի նրա գլուխը՝ հենվելով լոկ իր հեղինակության ու ազդեցության վրա․․․»։
Մոնտենը կարևորում էր երեխաներին ինքնուրույն մտածելու հնարավորություն տալը, աշակերտի պարտականությունը միայն լսածը կրկնելը չպետք է լինի։ Հարկավոր է թույլ տալ, որ աշակերտն իր հնարավորություններին ընդունակություններին համապատասխան կարողանա արտահայտվել, երբեմն պետք է ուսուցիչը ուղի ցույց տա, բայց երբեմն էլ պետք է թողնել, որ աշակերտն ինքը գտնի այդ ուղին[30]։
Նշումներ
խմբագրել- ↑ Մոնտենի դղյակը գրեթե ամբողջությամբ ավերվել է 1865 թվականին՝ հրդեհի պատճառով, բայց աշտարակը, որտեղ գտնվում էր Մնոտենի թանգարանը, գրեթե չի վնասվել, և գրեթե անփոփոխ է մնացել 16-րդ դարից սկսած։
- ↑ Մոնտենը չի հրատարակում միայն հեղինակի՝ «Դիտողություններ կամավոր ստրկության մասին» տրակտատը և մի քանի հոդվածներ, մտավախություն ունենալով, որ նրա արմատական գաղափարները կբորբոքեն կրքերը և կմթագնեն նրա պայծառ հիշատակը։
- ↑ Մեդիչին մնացել էր Փարիզում և թագավորական տան անունից բանակցություններ էր վարում «Կաթոլիկական լիգայի» ներկայացուցիչների հետ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Sankovitch T. A. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.) — Encyclopædia Britannica, Inc., 1768.
- ↑ 2,0 2,1 Педагоги и психологи мира (ռուս.) — 2012.
- ↑ 3,0 3,1 3,2 Sankovitch T. A. Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 5,0 5,1 5,2 Discogs — 2000.
- ↑ https://www.cairn.info/revue-ela-2003-2-page-137.htm
- ↑ Montaigne et le français (ֆր.) — 2012.
- ↑ Michel de Montaigne – Ecole Montaigne (ֆր.)
- ↑ https://gw.geneanet.org/pierfit?lang=fr&n=de+la+chassaigne&oc=0&p=francoise
- ↑ Փորձեր։ [Փիլիսոփայական, հոգեբանական վերլուծություններ] / Մ. Մոնտեն; Թարգմ.՝ Ա. Խոցանյան; Խմբ.՝ Ռ. Ասատրյան. - Երևան։ Հայաստան, 1991. - Գ.1 ; 21 սմ. Անվանացանկ, էջ՝ 435-411 (գ.1) Թարգմ. ռուսերեն 2-րդ հրատ.-ից։
- ↑ «А.А. Грицанов, A.M. Бобр, Новейший философский словарь». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ «Н. Рыкова. Писатели Франции. Сост. Е.Эткинд, Издательство "Просвещение", Москва, 1964 г.». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ «Шендрик А.И. Теория культуры: Учеб. пособие для вузов. - М.: ЮНИТИ-ДАНА, Единство, 2002. - 519с». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ Мишель де Монтень - биография, факты из жизни, фотографии, справочная информация.
- ↑ «Энциклопедия «История философии»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ Мишель Монтен: Биография
- ↑ Միշել Մոնտեն, Արժանավայել ապրելու արվեստի մասին։ Փիլ․ ակնարկներ։ /Կազմ․ և առաջաբանի հեղ․՝ Ա․ Գուլիգա, Լ․ Պաժինտով․,Թարգմ․՝ Թ․ Պետրոսյան/․-Եր․։ Արևիկ, 1989․-288 (էջ 14)
- ↑ [https://web.archive.org/web/20120604035130/http://monten.ru/item/68.html Արխիվացված 2012-06-04 Wayback Machine Мокульский С. Литературная энциклопедия: В 11 т. - [М.], 1929—1939. Т. 7.- М.: ОГИЗ РСФСР, гос. словарно-энцикл. изд-во "Сов. Энцикл.", 1934.(էջ 467)]
- ↑ Միշել Մոնտեն, Փորձեր, ՍՍՀՄ ԳԱ հրատ, Մ․-Լ․, 1958-1960, գիրք Ա, էջ 424 (էջ 122)
- ↑ Чекалов К.А. Монтень, Мишель де // Большая Российская Энциклопедия.-Том 21.- М., 2013.- (էջ 68).
- ↑ Միշել Մոնտեն, Փորձեր, ՍՍՀՄ ԳԱ հրատ, Մ․-Լ․, 1958-1960, գիրք Ա, էջ 149 (էջ 149)
- ↑ Միշել Մոնտեն, Արժանավայել ապրելու արվեստի մասին։ Փիլ․ ակնարկներ։ /Կազմ․ և առաջաբանի հեղ․՝ Ա․ Գուլիգա, Լ․ Պաժինտով․, Թարգմ․՝ Թ․ Պետրոսյան/․-Եր․։ Արևիկ, 1989․-288 (էջ 19)
- ↑ Միշել Մոնտեն, Փորձեր, ՍՍՀՄ ԳԱ հրատ, Մ․-Լ․, 1958-1960, գիրք Ա, (էջ 153)
- ↑ Միշել Մոնտեն, Արժանավայել ապրելու արվեստի մասին։ Փիլ․ ակնարկներ։ /Կազմ․ և առաջաբանի հեղ․՝ Ա․ Գուլիգա, Լ․ Պաժինտով․, Թարգմ․՝ Թ․ Պետրոսյան/․-Եր․։ Արևիկ, 1989․-288 (էջ 22-23)
- ↑ Միշել Մոնտեն, Փորձեր, ՍՍՀՄ ԳԱ հրատ, Մ․-Լ․, 1958-1960, գիրք Ա, էջ 429 (էջ 153)
- ↑ Միշել Մոնտեն, Փորձեր, ՍՍՀՄ ԳԱ հրատ, Մ․-Լ․, 1958-1960, գիրք Գ, (էջ 10)
- ↑ Образование в эпоху Возрождения
- ↑ История педагогики и образования. От зарождения воспитания в первобытном обществе до конца XX в.: Учебное пособие для педагогических учебных заведений / Под ред. академика РАО А.И. Пискунова.–2-е изд., испр. и дополн.–М.:ТЦ «Сфера», 2001.-512 с. (էջ 66)
- ↑ Мишель Монтень. О педантизме
- ↑ «Хрестоматия по истории зарубежной педагогики. Сост. и авт. статей чл.-корр. Акад. пед. наук СССР, проф. А. И. Пискунов. М., 'Просвещение', 1971». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
Գրականություն
խմբագրել- Charlotte C. S. Thomas (2014). No greater monster nor miracle than myself. Mercer University Press. ISBN 9780881464856.
- [https://web.archive.org/web/20101203030244/http://www.libfl.ru/mimesis/txt/monten.php Արխիվացված 2010-12-03 Wayback Machine Косиков Г. К. Последний гуманист, или Подвижная жизнь истины] // по изданию: Косиков Г. К. Последний гуманист, или Подвижная жизнь истины // Монтень М. Опыты. Избранные главы / Составление, вступительная статья Г. К. Косикова, М.: Издательство «Правда», 1991. С. 6-32.
- В. П. Комарова. «Шекспир и Монтень»
- Aulotte: Robert Aulotte, Études sur les Essais de Montaigne, Europe Éditions, s.d.
- Robert Aulotte, Montaigne: "Essais", Presses universitaires de France, 1988
- Bardyn: Christophe Bardyn, Montaigne. La splendeur de la liberté, Flammarion, 2015, 544 pages.
- Bellenger: Yvonne Bellenger, Montaigne, une fête pour l'esprit, Balland, 1987
- Bonnefon: Paul Bonnefon, Montaigne : l’homme et l’œuvre, G. Gounouilhon, Bordeaux, 1893; xiii+502 p.
- Brunschvicg: Léon Brunschvicg Descartes et Pascal, lecteurs de Montaigne, éd. de la Baconnière, 1945.
- Butor: Michel Butor, Essais sur les Essais, Gallimard, Paris, 1968
- Cazeaux: Guillaume Cazeaux, Montaigne et la coutume, [https://archive.today/20151030014053/http://editionsmimesis.fr/catalogue/livres/philosophie-et-societe/montaigne-et-la-coutume Արխիվացված 2015-10-30 archive.today Éditions Mimésis], 2015.
- Chaignet: A.-Ed. Chaignet, Montaigne psychologue et pédagogue, Paris, 1964
- Chardin: Marc-Henri Chardin Lire et relire Montaigne, lumière des temps – 248 pages. Éd. Glyphe, Paris 2009
- Conche: Marcel Conche Montaigne ou la conscience heureuse, éd. PUF, 2002
- Cresson, André, Montaigne, sa vie, son œuvre, avec un exposé de sa philosophie, PUF
- Daudet: Léon Daudet, Flambeaux. François Rabelais, Montaigne et l’ambiance du savoir, Hugo grandi par l’exil, Charles Baudelaire, Paris, Grasset, 1929, 255pp.
- Demonet, Marie-Luce, Michel de Montaigne: "Les Essais", PUF, Paris, 1985/2002; 128 p.
- Dréano, Mathurin, La religion de Montaigne, Nizet, Paris, 1969
- Europe: no 729-730 de la revue Europe, consacré à Montaigne, Messelot, Paris, 1990
- Philippe Desan Les Commerces de Montaigne par Philippe Desan, Paris, Nizet, 1992
- Marc Fumaroli, La diplomatie de l’esprit, de Montaigne à La Fontaine, Gallimard, Paris, 2001; 563 p.
- Gray: Floyd Gray, Le Style de Montaigne, Nizet, 1967 (or 1958?)
- Lablénie: Edmond Lablénie, Montaigne auteur de maximes, Société d'édition de l'enseignement supérieur, 1968; réed. 1995. 978-2-7181-1798-0
- Gagnebin: Charles Gagnebin La Philosophie critique de Montaigne, Éditions de l'Aire, Vevey, 2007, 315 pages
- Gide: André Gide Essai sur Montaigne, 1929.
- Jama: Sophie Jama L'Histoire juive de Montaigne, éd. Flammarion, 2001
- Lacouture: Jean Lacouture Montaigne à cheval, - éd. Seuil (Collection Points) 1998
- Lazard: Madeleine Lazard Michel de Montaigne, biographie, Éditions Fayard, 2002, 2-213-61398-2
- Lefèvre: Daniel Lefèvre, Montaigne et La Boétie : Deux images de l'amitié, article paru dans la revue Imaginaire et Inconscient, no 20, 2006, L'Esprit du Temps éditeur. 978-2-84795-114-1
- Lobet: Bernard Lobet, Montaigne. La réflexion à l'essai, Ousia, 2013.
- Macé-Scaron: Joseph Macé-Scaron Montaigne, notre nouveau philosophe - éd. Plon
- Manent : Pierre Manent, Montaigne, La vie sans loi - éd. Flammarion, 2014
- Merleau-Ponty: Maurice Merleau-Ponty, Lecture de Montaigne, in: Signes, Gallimard, Paris, 1960
- Micha: Alexandre Micha, Le Singulier Montaigne, Nizet, 1964
- Michel: Pierre Michel, Montaigne et les Essais (1580-1980), Slatkine, Paris, 1983
- Naudeau: Olivier Naudeau La Pensée de Montaigne et la composition des Essais, éd Droz, 1975
- Rat: Maurice Rat, Michel de Montaigne, Essais, Paris, Garnier, 1941 (introduction et notes)
- Sainte-Beuve : Charles-Augustin Sainte-Beuve, Causeries sur Montaigne, Champion, Paris, 2003.
- Schlanger : Jacques Schlander, Du bon usage de Montaigne, Paris, Hermann, 2012
- Starobinski : Jean Starobinski Montaigne en mouvement - éd. Folio Essais
- Jean Starobinski, Montaigne und La Boétie. „Brouillars et papiers espars.“ (Kritzeleien und verstreute Papiere). In: Lucien Dällenbach et Christiaan L. Hart Nibbrig (Hrsg.) : Fragment und Totalität. Suhrkamp, Francfort-sur-le-Main 1984, ISBN 3-518-11107-8, S. 141–159.
- Jean Starobinski, Montaigne. Denken und Existenz. Fischer-Taschenbuch-Verlag, Frankfurt am Main 1989, ISBN 3-596-27411-7 (Fischer 7411 Fischer-Wissenschaft).(en allemand)
- Strowski: Fortunat Strowski, Montaigne. Sa vie publique et privée, Paris, Nouvelle Revue Critique, 1938
- Vauvenargues: Luc de Clapiers, marquis de Luc de Clapiers, Vauvenargues, Fragments sur Montaigne. Manuscrit édité et précédé d'une étude Vauvenargues et les philosophes par Jean Dagen, Champion, Paris, 1994; 128 p. 978-2-85203-335-1
- Villey: Pierre Villey 1908, Les Sources et l'évolution des Essais de Montaigne, tome I : Les Sources et la chronologie des Essais ; tome II : L'Évolution des Essais, Paris, 1908 ; ouvrage en ligne sur (չաշխատող հղում) Gallica.
- Pierre Villey,1911 L'influence de Montaigne sur les idées pédagogiques de Locke et de Rousseau, 270 p., Hachette, Paris, 1911 ; ouvrage en ligne sur (չաշխատող հղում) Gallica.
- Pierre Villey 1933, Lexique de la langue des Essais de Montaigne et index des noms propres, 1933
- Pierre Villey 1935, Montaigne devant la postérité, 379 p., Boivin, Paris, 1935
Արտաքին հղումներ
խմբագրել- Միշել Մոնտեն «Փորձեր»
- Միշել դը Մոնտենի «Փորձեր» գրքի հառաջին հատորի հայերեն թարգմանությունը «Հայկական համահայկական գրադարանի» կայքում
- Michel de Montaigne | Quotidiana
- Միշել դը Մոնտենի ստեղծագործությունները
- Միշել դը Մոնտենի դղյակի պաշտոնական կայք (ֆր.)
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միշել դը Մոնտեն» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միշել դը Մոնտեն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 16)։ |