Էրազմ Ռոտերդամցի
Էրազմ Ռոտերդամցի (Desiderius Erasmus Roterodamus, հոկտեմբերի 28, 1466[1][2][3], Ռոտերդամ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ[1][3] - հուլիսի 12, 1536[4][5], Բազել, Շվեյցարիա[1]), նիդեռլանդական հումանիստական գրականության ամենաականավոր դեմքը։
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Ռոտերդամ քաղաքում, ծագումով հոլանդացի էր, հոլանդական մի բյուրգերի «ապօրինի զավակը»։ Վաղ հասակից զրկվելով ծնողներից` նա ստիպված է լինում վանք մտնել թե՛ իր գոյությունը պահպանելու, թե՛ ուսումը շարունակելու նպատակով։ Այստեղ նա մնում է մոտ երկու և կես տարի։ Նա ամբողջ ժամանակը նվիրում է ուսման գործին, սովորում է դասական լեզուներ և ուսումնասիրում հին հունական ու հռոմեական գրողների գործերը։ Վանքից դուրս գալով` 1496-ին ուսումը շարունակելու նպատակով գնում է Փարիզ։ Այնուհետև սկսում է ճանապարհորդություններ կատարել Եվրոպայում, լինում է իր հայրենքում, Նիդերլանդներում, Իտալիայում, ապա անցնում է Անգլիա։ Քեմբրիջի համալսարանում դասավանդում է հունարեն և աստվածաբանություն։ Ծանոթանում է Թոմաս Մորի հետ և դառնում նրա ամենամոտ բարեկամներից մեկը։
Վերադառնալով Անգլիայից` նա ապրում է Գերմանիայում, մի քանի տարի ծառայում է Կառլոս V-ի պալատում։ Կյանքի վերջին տարիներին անցկացնում է Շվեյցարիայում, որտեղ էլ մահանում է[13]։
ՍտեղծագործություններԽմբագրել
- «Գովք հիմարության» (թարգմանվել է հայերեն Վահե Միքայելյանի կողմից[14])[15]
- «Դատողություն կամքի ազատության մասին»
- «Քրիստոնյա մարտիկի զենքը»
Էրազմ Ռոտերդամցին հայերենԽմբագրել
- Գովք հիմարության, Ե., Հայպետհրատ, 1964, 343 էջ։ Ռուսերենից թարգմ.՝ Վ. Միքայելյան։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Эразм Роттердамский // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 http://webdept.fiu.edu/~mirandas/bios1535.htm#Erasmus
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Houbraken A. Desiderius Erasmus // De groote schouburgh der Nederlantsche konstschilders en schilderessen (նիդերլ.) — Arnold Houbraken, 1718. — P. 17.
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.biografischportaal.nl/persoon/29366356
- ↑ 5,0 5,1 5,2 BeWeB
- ↑ 6,0 6,1 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mirabile: Digital Archives for Medieval Culture (իտալ.) — SISMEL – Edizioni del Galluzzo.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Contemporaries of Erasmus: A Biographical Register of the Renaissance and Reformation — UTP, 2003. — Vol. 1.
- ↑ Հ. Մամիկոնյան (1961)։ Արտասահմանյան գրականության պատմություն (վերածննության դարաշրջան)։ Երևան: Հայպետուսմանկհրատ։ էջ 243
- ↑ Գովք հիմարության։ [Վեպ] / Է. Ռոտերդամցի; Թարգմ.՝ Վ. Միքայելյան; Ծանոթագր.՝ Լ. Պինսկի; Խմբ.՝ Ի. Կարումյան. - Երևան։ Հայպետհրատ, 1964. - 343 էջ։
- ↑ (hy-AM) Էրազմ Ռոտերդամցի Գովք հիմարության 1-15, https://www.youtube.com/watch?v=mpkO6OzU8ko, վերցված է 2022-07-04, Կարդում է Արթուր Մուսայելյանը
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 89)։ |