ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վտանգված օբյեկտների ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վտանգված օբյեկտները (անգլ.՝ List of World Heritage Sites in danger), Համաշխարհային ժառանգության օբյեկտներ են, որոնց սպառնում են լուրջ և որոշակի վտանգներ, ինչպիսիք են «զարգացող ավերածությունների արդյունքում ոչնչացման սպառնալիքը, լայնածավալ հասարակական կամ մասնավոր աշխատանքների նախագծերը, քաղաքների և զբոսաշրջության արագ զարգացումը, վայրի փոփոխության կամ հողի սեփականության փոփոխման հետևանքով ոչնչացումը, անհայտ պատճառներով լուրջ վնասները, ինչ-ինչ պատճառներով բնական աղետները, զինված հակամարտության վտանգը, մեծ հրդեհները, երկրաշարժերը, սողանքները, հրաբխային ժայթքումները, ջրի մակարդակի փոփոխությունները, ջրհեղեղները, հեղեղումները»[1]։
Ցուցակում ընդգրկելը նշանակում է Համաշխարհային ժառանգության օբյեկտների պահպանման կարևոր աշխատանքների անհրաժեշտություն, ֆինանսական օժանդակության տրամադրում համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի շրջանակներում։
Ցուցակը կազմվում է, թարմացվում և հրատարակվում է Համաշխարհային ժառանգության կոմիտեի կողմից, հանձնաժողովի ամենամյա նիստերի ընթացքում։ Արտակարգ իրավիճակների դեպքում կոմիտեն ցանկացած պահի կարող է ընդգրկել նոր վայր, արտահերթ նիստում[1]։
Երբ վտանգը վերանում է, օբյեկտը հեռացվում է ցուցակից։
Բուդդայի երկու հանրահայտ արձանները ավերվել են թալիբների կողմից 2001 թվականին։ 2003 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդգրկել է ողջ շրջակա հուշարձանները (փլուզված և պահպանված) ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վտանգված օբյեկտների ցանկում։ 2007 թվականին իրականացվել է թալիբների ևս մեկ հարձակում, որի արդյունքում կրկին վնասվել է արձաններից մեկը[3]։
Ներառված է և՛ Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում, և՛ վտանգված օբյեկտների ցանկում։ Ծղոտի և կավի խառնուրդից պատրաստված կառույցները չեն կարող դիմակայել առատ տեղումներին[7]։
Ցանկում ընդգրկվել է Համաշխարհային ժառանգության օբյեկտի տարածքում հանքարդյունաբերության և գվինեական հատվածում մեծ թվով փախստականների ներհոսքի պատճառով[8]։
Արգելոցն ընդգրկված է եղել ցանկում 1996-2007 թվականին։ 2011 թվականին Գոնդուրասը նորից անկարող է լինում վերհսկել տարածքը, որովհետև այս վայրը գտնվում է նարկոբարոնների ձեռքում[9]։
Վտանգված օբյեկտների ցանկում ընդգրկվել է 2001 թվականից։ Մելիորացիայի արդյունքում գրունտային ջրերի մակարդակը բարձրացավ, ինչը հանգեցրեց համալիրի քայքայմանը[10][11]։
ՅՈՒՆԵՍԿՕ-ն համարում է, որ Երուսաղեմի հին քաղաքը հանդիսանում է Արևելյան Երուսաղեմի մի մասը, որի շուրջ վիճելի տարածք է Իսրայելի և Պաղեստինի միջև, և այն ընդգրկել է Համաշխարհային ժառանգության ցանկում մյուս երկրներից առանձին՝ նշելով այն որպես «տարածք, որն առաջարկվել է Հորդանանի կողմից»։
Օբյեկտը ցանկում ներառվել է 2011 թվականից սկսած՝ որսագողության, ապօրինի անտառօգտագործման, գուղատնտեսական նպատակներով օգտագործման, և ճանապարհաշինարարական աշխատանքների համար։
Օբյեկտը ցանկում ներառվել է 2003 թվականից սկսած՝ Իրաքյան պատերազմի պատճառով։ Բացի դրանից մոտակայքում պլանավորվում էր կառուցել ջրամբար, սակայն նախագիծը հետաձգվել է։ Աշուրի միջնաբերդը պայթեցվել է 2015 թվականի մայիսին, ԻԼԻՊ-ի մարտիկների կողմից[12]։.
2016 թվականից բոլոր լիբիական օբյեկտներն ընդգրկվել են ցանկում, քանի որ երկրում 2011 թվականից շարունակվում է քաղաքացիական պատերազմը։ Զինված խմբերը գտնվում են այդ օբյեկտների կամ այդ տարածքների մոտ, ինչը նրանց պահպանման համար վտանգ է ներկայացնում։
Թվով վեց արգելոցներ, որոնցում առկա են մեծ քանակությամբ էնդեմիկ տեսակներ, 2010 թվականին ընդգրկվել են վտանգված օբյեկտների ցանկում ապօրինի ծառահատումների պատճառով։
2012 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հանձնաժողովը 36-րդ նստաշրջանում ընդառաջում է Մալիի կառավարությանը և ընդգրկում Տոմբուկտու քաղաքն ու Ասկիա դամբարանը վտանգված օբյեկտների ցանկում, ինչը կօգներ պաշտպանել դրանք՝ շրջանում ընթացող զինված հակամարտության դեպքում։
2014 թվականին ընդգրկվել է միաժամանակ և՛ Համաշխարհային ժառանգության, և՛ Վտանգված օբյեկտների ցանկում․ սոցիալ-մշակութային և աշխարհաքաղաքական փոփոխությունները կարող են մեծ վնաս հասցնել օբյեկտի ամբողջականությանը՝ մասնավորապես բաժանարար պարսպի կառուցումը, որը կարող է արգելք դառնալ ֆերմերների համար դեպի իրենց դաշտեր, որոնք նրանք մշակել են դարեր շարունակ։
Բոլոր հուշարձանները ընդգրկված են վտանգված օբյեկտների ցանկում, քանի որ 2011 թվականից սկսած երկրում ընթանում են քաղաքացիական պատերազմներ։ Սիրիայի տարածքի մի մասը գրավել են ԻԼԻՊ-ի ահաբեկիչները, որոնք պարբերաբար ոչնչացնում են ոչ միայն Սիրիայի, այլ նաև Իրաքի հուշարձանները։ Դրանք ավերվել են ռազմական գործողությունների պատճառով, իսկ ոմանք էլ մասամբ կործանվել։ Օբյեկտները ցանկում ընդգրկվել են 2013 թվականին։
Արևմտյան կիսագնդի ամենամեծ մանգրենու անտառները 1992 թվականի փոթորիկի պատճառով ընդգրկված են եղել վտանգված օբյեկտների ցանկում (1993—2007)։ 2010 թվականին ազգային պարկը կրկին ընդգրկվել է ցանկում շարունակական դեգրադացիայի պատճառով։ Մեքսիկական ծոցի էկոլոգիական ճգնաժամը, որն իրականացվել է Ֆլորիդայի մոտ, չի համարվում ցանկում ընդգրկվելու նախապայման։
2010 թվականի մարտին տեղի ունեցած հրդեհը պատճառ դարձավ, որպեսզի օբյեկտն ընդգրկվի ցանկում։ Հուղարկավորված մնացորդները չեն վնասվել, և կառավարությունը խոստացել է վերստին կառուցել համալիրը։
Վտանգված օբյեկտների ցանկում ընդգրկվել է 2016 թվականին անտարբերության պատճառով՝ կառույցները փլուզվում են, իսկ դրնց կից կառուցվում են բարձրահարկ հյուրանոցներ։
Երբեմնի ծաղկուն քաղաք-գործարանն անկում ապրեց 20-րդ դարի սկզբին առավել կատարելագործված տեխնոլոգիայով արտադրություն բացելու պատճառով։ 1960 թվականին քաղաքը դարձավ լքված բնակավայր։ Ընդգրկվել է վտանգված օբյեկտների և միևնույն ժամանակ Համաշխարհային ժառանգության ցանկում։ Լքված գործարանը տուժել է երկրաշարժից։