Ֆրանցիսկ II (Ֆրանսուա II )(ֆր.՝ François II,հունվարի 19, 1544[1], Ֆոնտենբլո - դեկտեմբերի 5, 1560[2], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[1]), միապետ Վալուա դինաստիայից: 1558թ.-ի ապրիլի 24-ից Շոտլանդիայի արքա կոնսորտ և 1559թ.-ի հուլիսի 10-ից Ֆրանսիայի թագավոր:

Ֆրանցիսկ II
FrancoisII.jpg
Ծնվել է՝հունվարի 19, 1544[1]
ԾննդավայրՖոնտենբլո
Մահացել է՝դեկտեմբերի 5, 1560[2] (16 տարեկան) բնական մահով
Վախճանի վայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն[1]
Սեն Դենի աբբայություն
ԵրկիրBannière de France style 1500.svg Ֆրանսիա
ՏոհմՎալուաներ
քաղաքական գործիչ
ՀայրՀենրի II[2][3]
ՄայրԵկատերինա Մեդիչի[2][3]
Հավատքկաթոլիկություն
ՊարգևներՈսկե գեղմի շքանշանի ասպետ

ԿենսագրությունԽմբագրել

ՄանկությունԽմբագրել

 
Դաֆին Ֆրանցիսկ II(1551թ.):

Հենրի II-ի ավագ որդին, անվանվել է պապի՝ Ֆրանցիսկ I-ի պատվին: 1558թ.-ի ապրիլի 24-ին ամուսնացել է Շոտլանդիայի երիտասարդ թագուհու՝ Մարի Ստյուարտի հետ(նրա երեք ամուսիններից առաջինն էր) և ամուսնությունից հետո դարձել Շոտլանդիայի արքա կոնսորտ: Այդ ամուսնության մասին համաձայնության էին եկել դեռ 1548թ.-ի հունվարի 27-ին, երբ փեսացուն և հարսնացուն համապատասխանաբար 4 և 6 տարեկան էին: Հետագա տաս տարիների ընթացքում Մարին դաստիարակվել է ֆրանսիական պալատում:

 
Ֆրանցիսկ Երկրերդը և Մարի Ստյուարտը:

Անցումը գահինԽմբագրել

Ֆրանցիսկը շուրջ 15 տարի բավականին հիվանդ դեռահաս է եղել: 1559թ.-ի հուլիսի 10-ին Հենրի II-ի հետ տեղի ունեցած դժբախտ պատահարը բարձրացրեց նրան Ֆրանսիայի գահին: Ֆրանցիսկը թագադրվեց սեպտեմբերի 21-ին Ռեյմսում: Ըստ ֆրանսիական օրենքի նա արդեն չափահաս էր, սակայն ոչ ոքի համար գաղտնիք չէր, որ նա չէր կարող և չէր ուզում թագավորել առանց կողմնակի օգնության: Ֆրանցիսկը չէր զբաղվում քաղաքական գործերով՝ հանձնելով դրանք Մարիի մորեղբայրներ՝ Ֆրանսուա և Կարլ դե Գիզներին: Որդու վրա մեծ ազդեցություն ուներ նաև նրա մայրը՝ Եկատերինա Մեդիչին: Թագավորը ոչ մի գործի չէր մասնակցում և ամբողջ ժամանակը ծախսում էր քաղաքից դուրս պալատներում խրախճանքների և որսորդության վրա:

Կրոնական քաղաքականությունըԽմբագրել

Գիզերը խիստ կաթոլիկներ էին այդ իսկ պատճառով նրանց ազդեցությունն ավելի շատ երևում էր կրոնական քաղաքականության ոլորտում: Նրանք Ֆրանցիսկին դրդեցին շարունակել հոր՝ Հենրի Երկրորդի քաղաքականությունը, ով 1559թ.-ին հրամայել մահապատիժ կիրառել բոլոր հերետիկոսների նկատմամբ:Այժմ ավելացել էին այլ պայմաններ բողոքականների տները պիտի ավերվեին և գաղտնի հավաքների բոլոր մասնակիցները պետք է մահապատժի ենթարկվեին: Այս ամենը հանգեցրեց բողոքականների կողմից պատասխան գործողությունների:

 
Ֆրանցիսկ II-ը 1559թ.-ին

Բողոքական կուսակցությունը ղեկավարում էին երկու արքայազններ Բուրբոնների տոհմից՝ Նավառայի թագավոր Անտուան դե Բուրբոնը և նրա եղբայրը Լյուդովիկոս Կոնդեն: Մեծ դեր է կատարել նաև ծովակալ Գասպար դե Կոլինին: Նրանք անուղղակի մասնակցություն ունեին Նանտում տեղի ունենալիք այսպես կոչված Ամբուազսյան դավադրությունը՝ կազմակերպված գավառակն ազնվական Լա Ռենոդիի կողմից: Դավադիրները ենթադրում էին բռնել թագավորին և բոլոր պալատականներին Բլոիս ամրոցում և ստիպել, որ նա հրաժարվի կրոնական հալածանքներից և հեռացնի Գիզերին: Ծրագիրը բացահայտվեց մինչ ի կատար ածվելը, պալատականները թաքնվեցին Ամբուազում: Լա Ռենոդիի ծրագիրը ձախողվեց՝ նրա մարդիկ ջախջախվեցին իսկ ինքն ընկավ մարտում: Բազմաթիվ բողոքականներ մեղադրվեցին հայրենիքի դավաճանության մեջ և ենթարկվեցին մահապատժի առանց որևէ դատի:1560թ.-ի դեկտեմբերին կալանավորեցին Անտուան դե Բուրբոնին և արքայազն Կոնդեին, ովքեր եկել էին Օռլեան Գլխավոր շտատների հավաքին: Երկուսն էլ դատապարտվեցին մահապատժի, սակայն Եկատերինա Մեդիչիի և Ֆրանսիայի կանցլեր Միշել դե լ’Օպիտալի միջնորդությամբ խուսափեցին շտապ մահապատժից:

Ֆրանցիսկի մահԽմբագրել

 
Օռլեանում Գրոսլոտ հյուրանոցը՝ Ֆրանցիսկ II-ի մահվան վայրը:

Այս իրադարձությունների ընթացքում Ֆրանցիսկը հանկարծակի հիվանդացավ և ստացավ ձախ ականջի բորբոքում: Երկու շաբաթից ավելի քիչ հիվանդ լինելուց հետո Ֆրանցիսկ II-ը մահացավ Օռլեանում: Քանի որ նա երեխաներ չուներ գահն անցավ իր 10-ամյա եղբորը՝ Կարլ IX-ին:

Կերպարը ՄշակույթումԽմբագրել

Գրականության մեջԽմբագրել

ԿինեմատոգրաֆիայումԽմբագրել

  • 1971- «Մարի` Շոտլանդիայի թագուհի» (դերը կատարում է Ռիչարդ Դենինգը),
  • 2013- «Մարի` Շոտլանդիայի թագուհի» (դերը կատարում է Սիլվեն Լեվիտը),
  • 2013-2016- «Թագավորությունը» հեռուստասերիալ (դերը կատարում է Տոբի Ռեգբոն):

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #119077647 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 П. К—ий Франциск II (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1902. — Т. XXXVIа. — С. 532—533.
  3. 3,0 3,1 Kindred Britain