Էդմունդ Սպենսեր
Սպենսեր Էդմունդ (Edmund Spenser) (մոտ 1552[1], , Լոնդոն[2] - հունվարի 13 (23), 1599[3][4][5][…], Լոնդոն, Անգլիայի թագավորություն), անգլիացի բանաստեղծ։
Էդմունդ Սպենսեր անգլ.՝ Edmund Spenser | |
---|---|
Ծնվել է | 1552[1] |
Ծննդավայր | , Լոնդոն[2] |
Վախճանվել է | հունվարի 13 (23), 1599[3][4][5][…] |
Վախճանի վայր | Լոնդոն, Անգլիայի թագավորություն |
Գերեզման | Վեստմինստերյան աբբայություն |
Մասնագիտություն | բանաստեղծ, թարգմանիչ և գրող |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Անգլիայի թագավորություն |
Կրթություն | Պեմբրոկ քոլեջ և Քեմբրիջի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Հավերժահարսների թագուհին |
Ամուսին | Machabyas Childe? և Elizabeth Boyle? |
Edmund Spenser Վիքիպահեստում |
Սովորել է Քեմբրիջի համալսարանում։ Ստացել է մագիստրոսի աստիճան։ Սպենսերի «Հովվի օրացույց» (1579) հովվերգություն է՝ բաղկացած 12 էկլոգից, որոնցից յուրաքանչյուրը կապված է տարվա մի ամսվա հետ։ Ավանդական այլաբանությունը Սպենսերը ծառայեցրել է նաև երգիծանքի նպատակին («Քոլին Քլաութի վերադարձը», 1591, «Սայր Հաբբարդի հեքիաթը», 1591)։ Նրա քնարերգությունը ներկայացված է հիմներով («Չորս հիմն», 1596), սոնետների շարքով («Սիրերգեր», 1591—1595)։ Սպենսերի ամենածավալուն գործը «Հավերժահարսների թագուհին» (1590—1596, անավարտ) այլաբանական պոեմն է։ Անգլիական տաղաչափության մեջ մտցրել է այսպես կոչված «սպենսերյան տուն» (ավանդական ութնյակի փոխարեն՝ ինը տողանոց տուն)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 https://en.wikisource.org/wiki/Page:Lives_of_Poets-Laureate.djvu/48
- ↑ 3,0 3,1 3,2 Hieatt A. K. Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 5,0 5,1 5,2 Discogs — 2000.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդմունդ Սպենսեր» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 69)։ |