Բուդա (Բուդապեշտ)
Բուդա (հունգ.՝ Buda, սլովակ.՝ Budín, խորվ.՝ Budim, թուրքերեն՝ Budin, սերբ.՝ Будим կամ Budim) կամ Օֆեն (գերմ.՝ Ofen)[1], Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի արևմտյան մասը։ Գտնվում է Դանուբի աջ ափին։ Լեգենդի համաձայն` Բուդա անվանումն առաջացել է հոների Բլեդա առաջնորդի անունից, իսկ մեկ այլ տարբերակի համաձայն` քաղաքի անվանումն ունի սլավոնական ծագում. առաջացել է բուդա բառից, որ նշանակում է տուն, շինություն, շեն[2]։

Բուդայի տարածքը կազմում է Բուդապեշտի մոտ մեկ երրորդը։ Ծածկված է բլուրներով ու անտառներով։
Պատմություն խմբագրել
Բուդան եղել է Հունգարիայի մայրաքաղաքը 1361 թվականից մինչև 1541 թվականը, երբ մտել է Օսմանյան կայսրության կազմի մեջ։ Դրանից հետո նոր մայրաքաղաք է եղել Պոժոնը (այժմ` Բրատիսլավա` Սլովակիայի մայրաքաղաքը)։
1686 թվականին Ավստրիան զավթել է Բուդան։
Բուդան ազատ քաղաք է հռչակվել 1703 թվականին, իսկ ավելի ուշ` 1784 թվականին` Հունգարիայի մայրաքաղաք։
1873 թվականին Բուդա, Օբուդա և Պեշտ քաղաքների միավորումով ձևավորվել է Բուդապեշտ քաղաքը։
Տեսարժան վայրեր խմբագրել
Բուդայի բլուր խմբագրել
- Բուդա ամրոց։ Միջնադարյան պալատ և ամրոցի մնացորդներ
- Հին քաղաքապետարան
- Սուրբ Մատյաշի եկեղեցի
- Մարիամ Մագթաղինացու եկեղեցի
- Ամրոցային թատրոն
- Ձկնորսական բաստիոն
- Եվգենի Սավոյացու արձան
- Բուդայի բլրի կատակոմբներ
- Շանդորի պալատ
Գելերտ բլուր խմբագրել
- Աշտարակ
Մերձդանուբյան հատված խմբագրել
- Սուրբ Աննայի եկեղեցի
- Կապուցինների մենաստան և եկեղեցի
- Սուրբ Ելիզավետայի մենաստան ու եկեղեցի
Աստղագիտության մեջ խմբագրել
Բուդայի պատվին է կոչվել (908) Բուդա աստերոիդը, որ հայտնաբերվել է 1918 թվականին։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Буда, город»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- ↑ Географические названия мира: Топонимический словарь Поспелов Е. М. М: АСТ 2001
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բուդա (Բուդապեշտ) կատեգորիայում։ |