Քրիստոֆեր Մառլո, անգլ.՝ Christopher Marlowe (1564, փետրվարի 26 - 1593, մայիսի 30), անգլիացի բանաստեղծ, դրամատուրգ։

Քրիստոֆեր Մառլո
անգլ.՝ Christopher Marlowe
Christopher Marlowe.jpg
Ծնվել էմոտ. փետրվարի 23, 1564[1][2][3]
ԾննդավայրՔենթերբերի, Kent, Անգլիայի թագավորություն[4]
Վախճանվել էմայիսի 30, 1593(1593-05-30)[4][5][6][…] (29 տարեկան)
Վախճանի վայրԴեպտֆորդ, Kent, Անգլիայի թագավորություն[4]
Մասնագիտությունդրամատուրգ, բանաստեղծ, թարգմանիչ, գրող և հեղինակ
Լեզուվաղ ժամանակակից անգլերեն[5]
Ազգությունանգլիացիներ
ՔաղաքացիությունFlag of England.svg Անգլիայի թագավորություն
ԿրթությունԿորպուս Քրիստի քոլեջ և Քեմբրիջի համալսարան
Գրական ուղղություններԵլիզավետյան դրամա
Ուշագրավ աշխատանքներԷդվարդ II, Բժիշկ Ֆուստի ողբերգական պատմությունը և The Jew of Malta?
Christopher Marlowe Signature.svg
Christopher Marlowe Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1564 թվականի փետրվարի 26-ին Քենթրբերիում, կոշկակարի ընտանիքում։ Ընկերների աջակցությամբ կարողացել է ընդունվել Քեմբրիջի համալսարանը, որտեղ ինքնագլուխ, անհնազանդ ու հախուռն բնավորության տեր ուսանողի համբավ է ունեցել։ Ավարտել է (1583) թվականին։ Միայն Անգլիայի կառավարական օրգան Գաղտնի խորհրդի միջնորդությամբ է համալսարանի խորհուրդը համաձայնվել նրան մագիստրոսի աստիճան տալ։ Դա վկայում է, որ նա պետական գաղտնի գործունեության մեջ է եղել։ 1587 թվականին տեղափոխվել է Լոնդոն, որտեղ կապվել է ժամանակի լուսավորյալ ազնվական սըր Վալտեր Ռոլիի «աթեիստական» խմբակի հետ։

Մառլոն ունեցավ կարճատև կյանք։ 1593 թվականի մայիսի 30-ին քսանինը տարին նոր բոլորած, նա սպանվեց Լոնդոնից ոչ հեռու գտնվող Դեփթֆորդի մի պանդոկում։ «Թեթևաբարո կնոջ պատճառով» բռնկված սարքովի վեճի առասպելն անհուսալի քող էր՝ ծածկելու համար նշանավոր «աստվածագողի», վտանգավոր ազատախոհի սպանության իրական քաղաքական էությունը։ Շեքսպիրի նախորդներից ամենատաղանդավորը դարձավ Եղիսաբեթ I -ի կառավարության զոհերից մեկը, իսկ «ինքնապաշտպանության դիմելիս» նրա աչքը դաշույն խրած ոմն Ինգրեմ Ֆրիզեր արդարացվեց և ողորմած թագուհուց լիակատար ներում ստացավ։

ՍտեղծագործություններԽմբագրել

Մառլոյի առաջին ողբերգությունը «Լենկ-Թեմուր Մեծ»-ն է (1587-1588, հրատարակությունը 1590)՝ դրամայի վերածված կենսագրությունը Թեմուրի, որի բերանում ասավածամարա հանդուգն խոսքեր են դրված։ «Դոկտոր Ֆաուստի ողբերգական պատմությունը» (1582, հրատարակությունը 1604) պիեսի կենտրոնում կերպարն է գրբացի, ուսյալ դոկտորի, որի համար իմացությունը վեր է ամեն ինչից, հանուն դրա նա ըմբոստանում է նաև կրոնի դեմ։ Տիտանականությունն է բնորոշ «Մալթացի հրեան» (մոտ 1588, հրատարակությունը 1633) ողբերգության հերոսի համար։ «Էդուարդ II» (1593, հրատարակությունը 1594) պատմական ժամանակագրության մեջ Մառլոն արդեն հերոսներին զրկել է բացառիկությունից՝ նրանց մոտեցնելով կյանքին։ Նրա պատմական ժամանակագրության մեջ, ինչպես հետագայում Շեքսպիրի ժամանակագրության մեջ, քննարկվում են քաղաքական այժմեական խնդիրներ։ Մառլոյի ստեղծած ողբերգությունը նոր փուլ էր այդ ժանրի զարգացման ասպարեզում[7][8]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. Internet Speculative Fiction Database — 1995.
  3. https://www.noosfere.org/livres/auteur.asp?numauteur=-46730 (фр.) — 1999.
  4. 4,0 4,1 4,2 Краткая литературная энциклопедия (ռուս.)М.: Советская энциклопедия, 1962. — Т. 4. — С. 644—646.
  5. 5,0 5,1 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. Internet Broadway Database — 2000.
  7. ՀՍՀ։ Երևան: հ.7։ 1981։ էջ էջ 265 
  8. Ռընե Ուելլեք, Օսթին Ուորրեն (2008)։ Գրականության տեսություն։ Երևան: Սարգիս Խաչենց։ էջ էջ 475 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 265