Բենվենուտո Չելլինի (իտալ.՝ Benvenuto Cellini, նոյեմբերի 1, 1500[1][2][3], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[4][5][3] - փետրվարի 13, 1571[3][2], Ֆլորենցիա, Իտալիա[4][3], իտալացի քանդակագործ, ոսկերիչ, գրող, գեղանկարիչ, ռազմիկ և երաժիշտ։

Բենվենուտո Չելինի
իտալ.՝ Benvenuto Cellini
Cellini, Benvenuto ÖNB.jpg
Ծնվել էնոյեմբերի 1, 1500[1][2][3]
ԾննդավայրՖլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[4][5][3]
Մահացել էփետրվարի 13, 1571[3][2] (70 տարեկան)
Վախճանի վայրըՖլորենցիա, Իտալիա[4][3]
Ազգությունիտալացի[6]
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ՈւսուցիչMichelangelo Brandini?
Ստեղծագործություն(ներ)Fontainebleau Nymph?, Perseus with the Head of Medusa? և Ֆրանցիսկ I-ի աղաման
Ոճմաներիզմ[6]
Ժանրդիցաբանական գեղանկարչություն[7] և կրոնական նկարչություն[7]
Մասնագիտությունքանդակագործ, գրող, մետալագործ, ինքնակենսագիր, գծագրող և ոսկերիչ
Benvenuto Cellini Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Սովորել է ոսկերիչ Բանդինելլիի մոտ, կրել Միքելանջելոյի ազդեցությունը։ Աշխատել է Ֆլորենցիայում, Պիզայում, Բոլոնիայում, Վենետիկում, Հռոմում (1532-1540), Փարիզում, Ֆոնտենբլոյում՝ Ֆրանցիսկ I-ի պալատում (1540-1545)։ Մաներիզմի նշանավոր ներկայացուցիչ։ Չելլինին իր քանդակագործական և ոսկերչական նրբակերտ գործերում պատկերել է բարդ շարժումներով, չափազանց վերձիգ մարմիններ («Խաչելություն», մարմար, 1562, էսկորիալի եկեղեցի, Իսպանիա, Ֆրանցիսկ I թագավորի աղամանը, ոսկի, արծն, թանկարժեք քարեր, 1539-1543, Պատմագեղարվեստական թանգարան, Վիեննա), լուծել բացարձակ բոլորաքանդակի խնդիրներ («Պերսևս», բրոնզ, 1545-1554, Լոջիա, դեի Լանցի, Ֆլորենցիա)։ Չելլինին, որպես գրողի համաշխարհային ճանաչում է բերել «Ֆլորենտացի մաեստրո Զովաննի Չելլինիի որդի Բենվենուտոյի կյանքը գրված իր կողմից Ֆլորենցիայում» գիրքը (1728, հայ․ հրտ․ 1974)։ Գիրքը թելադրել է ինքը 1558-1565 թվականների միջև, մնացել է անավարտ։ Դա ինքնակենսագրական վեպ է, աչքի է ընկնում պատումի անմիջականությամբ, գրական ոճի ավանդական նորմերի արհամարհումով։ Հանդես է եկել նաև որպես արվեստի տեսաբան («Երկու տրակտատ ոսկերչական արվեստի ու քանդակագործության մասին», 1568)։

ԳրականությունԽմբագրել

  • Дживелегов А․ К․, Очерки итальянского Возрождения, Кастильоне, Аретино, Челлини, М․, 1929;
  • Виппер Б․ Р․, Бенвенуто Челлини, в его кн․։ Статьи об искусстве, [М․, 1970]․

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 688