Բացել գլխավոր ցանկը


Գերհարդ Մերկատոր, Գերհարդ վան Կրեմեր (Gerhardus Mercator, Gerhardus van Kremer, մարտի 5, 1512[1][2][3][4][5][6][7][8], Ռուպելմոնդ, Ֆլանդրիայի դքսություն, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[9][10][11] և Ռուպելմոնդ, Kruibeke - դեկտեմբերի 2, 1594(1594-12-02)[9][8][1][2][3][4][5][6][7], Դույսբուրգ, United Duchies of Jülich-Cleves-Berg, Սրբազան Հռոմեական կայսրություն[12][9] և Դույսբուրգ, Գերմանիա), ֆլամանդացի քարտեզագիր։ Եվ գերմաներեն Kremer, և' նրա լատիներենացված Mercator ձևերը նշանակում են վաճառական։

Գերհարդ Մերկատոր
լատ.՝ Gerhardus Mercator
Gerardus Mercator 3.jpg
Ծնվել էմարտի 5, 1512[1][2][3][4][5][6][7][8]
Ռուպելմոնդ, Ֆլանդրիայի դքսություն, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[9][10][11] կամ Ռուպելմոնդ, Kruibeke
Մահացել էդեկտեմբերի 2, 1594(1594-12-02)[9][8][1][2][3][4][5][6][7] (82 տարեկանում)
Դույսբուրգ, United Duchies of Jülich-Cleves-Berg, Սրբազան Հռոմեական կայսրություն[12][9] կամ Դույսբուրգ, Գերմանիա
ԳերեզմանChurch of Our Saviour
Մասնագիտությունմաթեմատիկոս, աշխարհագրագետ, փիլիսոփա, աստվածաբան, քարտեզագիր, գյուտարար, cosmographer, համալսարանի պրոֆեսոր և instrument maker
Հաստատություն(ներ)Universities in Leuven?
Գործունեության ոլորտաշխարհագրություն և Քարտեզագրություն
Ալմա մատերԼյովենի Հին համալսարան և Լուվենի կաթոլիկ համալսարան
Տիրապետում է լեզուներինլատիներեն[8] և հոլանդերեն
Գիտական ղեկավարGemma Frisius?
Երեխա(ներ)Գերհարդ Մերկատոր, Rumold Mercator? և Arnold Mercator?
Gerardus Mercator Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1512 թվականին Ռուպելմոնդում (արևելյան Ֆլանդրիա, այժմ Բելգիա)։ Սկզբում սովորել է Հերտոգենբոսում (այժմ Նիդերլանդներ), ապա Լուվենի (այժմ Բելգիա) համալսարանում։ Համալսարանն ավարտելուց հետո՝ 1532 թվականից Գեմա Ֆրիսիուսի հետ միասին սկսում է պատրաստել Երկրի և Լուսնի գլոբուսներ, միաժամանակ պատրաստում է ճշգրիտ օպտիկական գործիքներ, դասավանդում աշխարհագրություն և աստղագիտություն։

1544 թվականին Մերկատորը, որ բողոքականության կողմնակից էր, մեղադրվում է հերետիկոսության մեջ և ձերբակալվում։ Ազդեցիկ կապերի միջոցով ազատվում է, բայց վախենալով հետապնդումներից տեղափոխվում է Դույսբուրգ (Գերմանիա)։ Մահացել է այդտեղ 1594 թվականին։

ԳործունեությունԽմբագրել

 
Եվրոպայի քարտեզը

Զբաղվել է ճշգրիտ օպտիկական (գեոդեզիական) գործիքների, գլոբուսների, քարտեզների պատրաստումով։ Հանույթային աշխատանքներ է կատարել Լոթարինգիայում ու Բավարիայում, կազմել այդ շրջանների առաջին տեղագրական քարտեզները։ Իր կազմած քարտեզների ժողովածուն անվանել է «Ատլաս», և այդ անունը, մտնելով համաշխարհային գրականության մեջ, գործածվում է աշխարհի բոլոր լեզուներում։

Ստեղծել է քարտեզագրական գլանային հավասարանկյուն պրոյեկցիան (Մերկատորի պրոյեկցիա), որը ծովային քարտեզների համար մինչև հիմա էլ անփոխարինելի է։ Այդ պրոյեկցիայի վրա լոքսոդրոմիան պատկերված է ուղիղ գծով, որը հնարավորություն է տալիս արագ ու հեշտ որոշելու նավի կուրսը։ Մեծ արժեք է ներկայացնում Մերկատորի կազմած և նրա մահից հետո՝ 1595 թվականին որդիների կողմից հրատարակված աշխարհի ատլասը, որը մաթեմատիկական ճշտությամբ և կատարման գեղեցկությամբ իր ժամանակին իր հավասարը չի ունեցել և օրինակ է ծառայել ուրիշ ատլասներ կազմելու համար։ Մերկատորը որոշել է երկրի մագնիսական բևեռների աշխարհագրական կոորդինատները։

Մերկատորի անունովԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Gerard Mercator
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Gerard Mercator — 2009.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Encyclopædia Britannica
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 SNAC — 2010.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Real Academia de la Historia Diccionario biográfico españolReal Academia de la Historia, 2011.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 9,8 http://www.encyclopedia.com/topic/Gerardus_Mercator.aspx
  10. 10,0 10,1 10,2 http://www.amazon.co.uk/Mercator-The-Man-Mapped-Planet/dp/075381692X#reader_075381692X
  11. 11,0 11,1 11,2 http://www.amazon.co.uk/Mercator-The-Man-Mapped-Planet/dp/075381692X
  12. 12,0 12,1 12,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118580973 // Gemeinsame Normdatei — 2012—2016.

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 493