Ժան Կլուե

ֆրանսիական Վերածննդի մանրանկարիչ և նկարիչ

Ժան Կլուե (մոտ 1480[1][2], Բրյուսել - 1541[3][4][5][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն), Ֆրանսիայի Ֆրանցիսկ I թագավորի պալատական նկարիչ, որը հիմք դրեց ֆրանսիական դիմանկարչության ավանդույթին։

Ժան Կլուե
Ծնվել էմոտ 1480[1][2]
ԾննդավայրԲրյուսել
Վախճանվել է1541[3][4][5][…]
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտություննկարիչ և գծանկարիչ
ՈճՖրանսիական Վերածնունդ
Ժանրդիմապատկեր
Թեմաներդիմանկարային մանրանկարչություն
ՄեկենասներՖրանցիսկ I
Պաշտոնպալատական նկարիչ
ԶավակներFrançois Clouet?[6]
 Jean Clouet Վիքիպահեստում

Կենսագրություն և ստեղծագործական կյանք

խմբագրել

Ծնվել է մոտավորապես 1485 թվականին Բրյուսելում։ Հայրը Վերածննդի շրջանի նկարիչ Ֆրանսուա Կլուեն է։ Գիտնականները նրան նույնացնում են Մուլենսկյան վարպետի հետ։

Ժան Կլուեի անունը առաջին անգամ հիշատակվում է 1509 թվականին Լեմեր Բելգիացու պոեմում։ 1516-ից սկսած Կլուեն դառնում է Ֆրանցիսկ I արքայի պալատական նկարիչը։

Կլուեի ստորագրած ստեղծագործություններ չեն պահպանվել, բայց նրան են վերագրվում յոթ մանրանկար «Գալլական պատերազմ» ձեռագրից և ֆրանսիական ազնվականության 130 նկարների էսքիզներից կազմված հավաքածուն, որը պահպանվում է Շանտիյիի Կոնդե թանգարանում։ Էսքիզների մեջ կան աստվածաշնչյան թեմաներով որոշ ուրվանկարներ՝ միլանցի Սոլարիի ոճով, որոնք ցուցադրվում են Լուվրում։ Բնորդների ձեռքերը նկարված են տարբեր տեխնիկաներով, ինչը վկայում է, որ նկարների ստեղծմանը մասնակցել են աշակերտներ։

Կլուե ավագի առեղծվածային կերպարի վրա լույս է սփռել հումանիստ Գիլյոմ Բյուդեի նկարի մաքրումը։ Այդ մասին հիշատակել է ինքը՝ Բյուդեն։ Էսքիզների մեջ պահպանվել է այդ կտավի ուրվանկարը։ Չնայած բրյուսելցի նկարիչների աշխատանքների նմանությանը, Կլուեն առանձնանում է նրանցից նկարների վստահ պլաստիկությամբ, հմտությամբ և հոգեբանական ռեալիզմի ձգողությամբ։ Նրա դիմանկարային աշխատանքները համընկնում են անգլիացի պալատական վարպետ Գոլբեյնի ստեղծագործությունների հետ, որը կարող էր Կլուեյից աշխատանքի որոշ նրբություններ սովորել։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Կլուե» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 484