Վիշեգրադ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վիշեգրադ (այլ կիրառումներ)
Վիշեգրադ (բոս․՝ Višegrad, սերբ.՝ Вишеград / Višegrad, խորվ.՝ Višegrad), քաղաք Բոսնիա և Հերցեգովինայի Սերբական Հանրապետություն վարչական կազմավորման արևելյան հատվածում։ Համանուն համայնքի վարչական կենտրոնը։ Այն տեղակայված է Դրինա գետի վրա։ Քաղաքից ոչ հեռու գտնվում է Վարդա լեռը։ Անվանումը ծագում է նախասլավոնական vyše gordъ բառից, որը թարգմանաբար նշանակում է ամրոց, որը տեղակայված է գետի վրա[2]։
Քաղաք | |||
---|---|---|---|
Վիշեգրադ | |||
բոս․՝ Višegrad, սերբ.՝ Вишеград / Višegrad, խորվ.՝ Višegrad | |||
| |||
Երկիր | Բոսնիա և Հերցեգովինա | ||
Երկրամաս | [[Սերբական Հանրապետություն]] | ||
Շրջան | [[Իստոչնո Սարաևո]] | ||
Համայնք | Վիշեգրադ (համայնք) | ||
Քաղաքապետ | Տոմիսլավ Պոպովիչ | ||
Հիմնադրված է | 1407 թ. | ||
Առաջին հիշատակում | 1433 թվական | ||
Մակերես | 1,91 կմ² | ||
ԲԾՄ | 359 մ | ||
Կլիմայի տեսակ | մայրցամաքային | ||
Խոսվող լեզուներ | բոսնիերեն, սերբերեն, խորվաթերեն | ||
Բնակչություն | 5869[1] մարդ (2013) | ||
Ազգային կազմ | բոսնիացիներ, խորվաթներ, սերբեր | ||
Ժամային գոտի | UTC+1 | ||
Փոստային ինդեքս | 73240 | ||
Փոստային դասիչ | 73240 | ||
Պաշտոնական կայք | modrica.ba | ||
| |||
Ըստ 2013 թվականի մարդահամարի տվյալների՝ քաղաքի բնակչությունը կազմում է 5 869 մարդ, իսկ համայնքի բնակչությունը՝ 11 774 մարդ[1], իսկ 1991 թվականի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմել է 21 199 մարդ։
Կլիմա
խմբագրելՎիշագրադում գերակշռում է բարեխառն մայրցամաքային կլիման։ Ամռան միջին ջերմաստիճանը կազմում է +19.1 °C, իսկ ձմռան միջին ջերմաստիճանը՝ −1.3 °C։ Միջին տարեկան ջերմաստիճանը կազմում է +9.5 °C։
Բնակչություն
խմբագրելԱզգություն[3] | 2013 | 1991 | 1981 | շ1971 |
Բոսնիակներ | 3.463 (50,17 %) | 2.854 (47,66 %) | 2.429 (49,91 %) | |
Սերբեր | 2.619 (37,94 %) | 2.446 (40,84 %) | 2.141 (43,99 %) | |
Խորվաթներ | 23 (0,33 %) | 52 (0,86 %) | 53 (1,08 %) | |
Հարավսլավներ | 270 (3,91 %) | 518 (8,65 %) | 107 (2,19 %) | |
Այլազգիներ | 527 (7,63 %) | 118 (1,97 %) | 136 (2,79 %) | |
Ընդամենը | 5.869 | 6.902 | 5.988 | 4.866 |
1991 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ Վիշեգրադ համայնքում ապրել է 21199 մարդ, որոնցից՝
- սերբեր - 6743 (31.8 %);
- բոսնիակներ - 13471 (63.54 %);
- հարավսլավներ - 319 (1.5 %);
- խորվաթներ - 32 (0.15 %);
- այլազգիներ - 634 (3.37 %)։
1992-1995 թվականների Բոսնիական պատերազմից հետո բնակչության թիվը և Վիշեգրադ համայնքի էթնիկ կազմը զգալի փոփոխվել է։ Համայնքի բնակչության քանակը նվազել է երկու անգամ։ Սերբերը սկսել են կազմել բնակչության մեծամասնությունը, իսկ մուսուլմանները քանակը փոքրացել է մի քանի անգամ։
213 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ Վիշեգրադ համայնքում ապրել են 10668 մարդ, որոնցից՝
- սերբեր - 9338 (87.53 %);
- բոսնիակներ - 1043 (9.77 %);
- խորվաթներ - 33 (0.3 %);
- այլազգիներ - 54 (1.5 %);
- ազգը նշված չէ - 200 (1.87 %).
Մշակույթ
խմբագրելՔաղաքը գրավում է շատ զբոսաշրջիկների։ Այն հայտնի է Դրինայի իր կամրջով, որը կառուցել է Մեհմեդ փաշան 1571 թվականին։ Կամուրջը ընգրկված է ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։
Սպորտ
խմբագրելՔաղաքի սպորտային ակումբները՝ Ֆուտբոլ - «Դրինա», Բասկետբոլ - «Վարդա», Վոլեյբոլ - «Հիդրոելեկտրանե նա Դրինի»։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Попис становништва, домаћинстава и станова у Босни и Херцеговини 2013 на територији Републике Српске - Прелиминарни резултати, Републички завод за статистику, Бања Лука, 2013. Արխիվացված 2014-01-24 Wayback Machine
- ↑ «Višegrad». // mirjanadetelic.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին.
- ↑ Савезни завод за статистику и евиденцију ФНРЈ и СФРЈ: Попис становништва 1948, 1953, 1961, 1971, 1981. и 1991. године