Առնոլֆո դի Կամբիո
Առնոլֆո դի Կամբիո (իտալերեն՝ Arnolfo di Cambio, մոտ 1240[1][2][3][…], Կոլե դի Վալ դ’Էլսա, Սիենա, Տոսկանա, Իտալիա - մոտ մարտի 8, 1302[1][4], Ֆլորենցիա[5]), իտալացի քանդակագործ և ճարտարապետ։
Առնոլֆո դի Կամբիո իտալերեն՝ Arnolfo di Cambio | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մոտ 1240[1][2][3][…] |
Ծննդավայր | Կոլե դի Վալ դ’Էլսա, Սիենա, Տոսկանա, Իտալիա |
Մահացել է | մոտ մարտի 8, 1302[1][4] |
Վախճանի վայր | Ֆլորենցիա[5] |
Ոճ(եր) | Գոթիկա, Դուչենտո և Պրոտոռենեսանս |
Ուշագրավ աշխատանքներ | Dormitio Virginis?, Madonna dagli occhi di vetro?, Սուրբ Պետրոս, Սանտա Կրոչե եկեղեցի և Սանտա Մարիա դել Ֆիորե |
![]() |
Աշակերտել է Նիկոլո Պիզանոյին։ Քանդակագործական աշխատանքներում (Աննիբալդի կարդինալի դամբարանը՝ Հռոմի Սան-Ջովաննի ին Լաթերանո եկեղեցում, 1276, շատրվանի ֆիգուրներ, 1281, Ֆլորենցիայի տաճարի ճակատի քանդակները, մոտ 1300), հետևելով անտիկ կերպարներին, ձգտել է իր կերտվածքներին հաղորդել կենդանություն, մարմնական հզորություն, որը և նրան դարձրեց Պյտոռենեսանսի ականավոր քանդակագործը։ Ճարտարապետական գործերում (13-րդ դարի վերջին սկսված Սանտա-Կրոչե եկեղեցին և Պալացցո Վեքիոն Ֆլորենցիայում) նա իտալական գոթիկայի տիպիկ ներկայացուցիչն է։ 1296 թվականին սկսել է Ֆլորենցիայի տաճարի շինարարությունը։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Athenaeum
- ↑ 3,0 3,1 Structurae — Ratingen: 1998.
- ↑ 4,0 4,1 4,2 Poeschke J. Arnolfo di Cambio // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4 — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T004203
- ↑ 5,0 5,1 5,2 Union List of Artist Names — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 546)։ |