Մատյաշ I Կորվին (հայտնի է նաև որպես Մատյաշ Հունյադի, փետրվարի 24, 1443[1] կամ փետրվարի 23, 1443[2], Կլուժ-Նապոկա, Հունգարիայի թագավորություն - ապրիլի 6, 1490 կամ ապրիլի 7, 1490[2], Վիեննա, Սրբազան Հռոմեական կայսրություն[2]), Հունգարիայի թագավոր (1458 թ. հունվարի 24-ից -1490 թթ.) Հունյադի տոհմից։ Յանոշ Հունյադիի որդին։ Նրա օրոք միջնադարյան Հունգարական թագավորությունը հասել է իր հզորության գագաթնակետին։ Ֆեոդալական քաոսի տասնամյակներից հետո ամրապնդել է հունգարական պետականությունը և թագավորական իշխանությունը բազմաշերտ բարեփոխումների անցկացման միջոցով։ Վերածննդի գաղափարներից ազդված Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի առաջին տիրակալը, հովանավորել է նկարիչներին և ճարտարապետներին։ Վարել է պատերազմներ Ավստրիայի և Օսմանյան Թուրքիայի դեմ, որոնց ընթացքում նրան անգամ հաջողվել է գրավել Վիեննան։

Մատյաշ Հունյադի
Ծնվել է՝փետրվարի 24, 1443[1] կամ փետրվարի 23, 1443[2]
ԾննդավայրԿլուժ-Նապոկա, Հունգարիայի թագավորություն
Մահացել է՝ապրիլի 6, 1490 (47 տարեկան) կամ ապրիլի 7, 1490[2] (47 տարեկան)
Վախճանի վայրՎիեննա, Սրբազան Հռոմեական կայսրություն[2]
Սեկեշֆեխերվարի տաճառ
Երկիր Հունգարիա
ՏոհմՀունյադի
քաղաքական գործիչ և միապետ
ՀայրՅանոշ Հունյադի
ՄայրԷրժբեթ Սիլյադի
ԵրեխաներՅանոշ Կորվին և Ն. Հունյադի
ՍտորագրությունИзображение автографа

«Կորվին» (թարգմանաբար նշանակում է «ագռավ») մականունը ստացել է այն բանի համար, որ նրա զինանշանի վրա պատկերված է եղել նույնանուն թռչունը։ Հունգարերն նրա անունը գրվում է որպես Hunyadi Mátyás կամ Mátyás király («Մատյաշ թագավոր»), լատիներեն՝ Matthias Corvinus, սլովակերեն՝ Matej Korvín, չեխերեն՝ Matyáš Korvín, ռումիներեն՝ Matei Corvin, սերբոխորվաթերեն՝ Matija Korvin։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մատյաշ Հունյադի» հոդվածին։