Բացել գլխավոր ցանկը

Անդրեաս Վեզալիուս


Անդրեաս Վեզալիուս, (15141564), բնախույզ, գիտական անատոմիայի հիմնադիրը։

Picto Info sciences exactes.png
Անդրեաս Վեզալիուս
լատ.՝ Andreas vesalio
Vesalius Fabrica portrait.jpg
Ծնվել է դեկտեմբերի 31, 1514[1]
Բրյուսել, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[2]
Մահացել է հոկտեմբերի 15, 1564 (49 տարեկանում)
Զակինթոս, Zakynthos Municipality, Հոնիական կղզիներ, Հունաստան
Քաղաքացիություն Հաբսբուրգյան Նիդերլանդներ
Մասնագիտություն անատոմ, կենսաբան, բժիշկ, վիրաբույժ և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ) Պեդուայի համալսարան, Պիզայի համալսարան և Բոլոնիայի համալսարան
Գործունեության ոլորտ Medicina y cirugia և անատոմիա
Ալմա մատեր University of Paris, Պեդուայի համալսարան և Old University of Leuven
Տիրապետում է լեզուներին լատիներեն[3]
Գիտական ղեկավար Gemma Frisius[4]
Հայր Joshua the High Priest
Andreas Vesalius Վիքիպահեստում

Ավարտել է Լուվենի (Ֆլանդրիա) համալսարանը, որտեղ ուսումնասիրել է հումանիտար գիտություններ և անտիկ դասականներին։ 1532 թվականից բժշկագիտությամբ է զբաղվել Մոնպելիեի համալսարանում, ապա Փարիզում։ 1537 թվականին Պադուայում ստացել է բժշկության դոկտորի աստիճան։ 1538 թվականին հրատարակել է Անատոմիական աղյուսակներ, իրականացրել Կ․ Գաչենի աշխատանքների նոր հրատարակությունը։ 1539 թվականին Վեզալիուսը անատոմիա է դասավանդել Պադուայի համալսարանում և այն ուղեկցել է դիակների հերձումով, հետազոտությունների նոր մեթոդներով։ Վեզալիուսը ժխտել է Գալենի որոշ հայացքները մարդու մարմնի կառուցվածքի մասին։ 1543 թվականին Բազելում հրատարակել է «Մարդու մարմնի կառուցվածքի մասին» տրակտատը (յոթ գրքով), որը ժամանակակից անատոմիայի գիտական հիմքն է։ Վեզալիուսը ճիշտ նկարագրել է մարդու կմախքը, ապացուցել է, որ սրտի աջ և ձախ փորոքների միջնապատում անցքեր չկան (դրանց առկայության մասին գրել էին նախորդ անատոմները) և դրանով նպաստել արյան մեծ ու փոքր շրջանառությունների բացահայտմանը Վեզալիուսը Հարվեյի կողմից։ Մեծ են Վեզալիուսի ծառայությունները անատոմիայի նոր տերմինաբանության ստեղծման և հնի ճշտման գործում։ Թշնամիների և եկեղեցու հետապնդումներից դրդված Վեզալիուսը այրել է իր ձեռագրերի և հավաքած Փորձնական նյութի մեծ մասը։ Սակայն ինկվիզիցիան նրան հանգիստ չի թողել և արտաքսել է Պաղեստին։ Վերադառնալիս նավը խորտակվել է, Վեզալիուսը ընկել է Զանտե կղզին, որտեղ և մահացել է։

ԵրկերԽմբագրել

О строении человеческого тела, пер․ с латинского, т․ 1–2, М․, 1950–1954․

ԳրականությունԽմբագրել

Терновский В․ Н․, А․ Везалий, 1514–1564 թթ., М․, 1965։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 358