Ջանֆրանցեսկո Պոջո Բրաչոլինի, Պոջո Ֆլորենտացի (իտալ.՝ Gianfrancesco Poggio Bracciolini, փետրվարի 11, 1380[1][2][3][…], Տերանուովա Բրաչոլինի, Արեցո, Տոսկանա, Իտալիա - հոկտեմբերի 30, 1459[1][2][3][…], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[4]), իտալացի նշանավոր հումանիստ, գրող, հին ձեռագրերի հավաքորդ։ Համարվում է ռոմանական տառատեսակի հեղինակը։

Ջանֆրանցեսկո Պոջո Բրաչոլինին
իտալ.՝ Gianfrancesco Poggio Bracciolini
Դիմանկար
Ծնվել է11 փետրվար, 1380
ԾննդավայրՏերանուովա Բրաչոլինի
Մահացել է30 հոկտեմբեր, 1459
Մահվան վայրՖլորենցիա
ՔաղաքացիությունԻտալիա
Ազգությունիտալացի
Մասնագիտությունպատմաբան, կլասիցիստ, փիլիսոփա և թարգմանիչ
Poggio Bracciolini Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Տոսկանայի Տերանուովա Բրաչոլինի քաղաքում, դեղագործի ընտանիքում։ Ֆլորենցիայի համալսարանում ուսումնասիրել է նոտարական աշխատանք։

Մտերիմ էր հումանիստների խմբակի անդամների հետ, որը գլխավորում էր Կոլյուչո Սալյուտատին։ Վերջինիս առաջարկության համաձայն, 1403 թվականին Պոջոն ծառայության է անցել հռոմեական կուրիայում և մինչև 1453 թվականը ընդմիջումներով ծառայել է այնտեղ։ 1453-1458 թվականներին զբաղեցրել է Ֆլորենցիայի կանցլերի պաշտոնը։

Բրաչոլինին այցելել է Ֆրանսիա, Գերմանիա, Շվեյցարիա և Անգլիա, որտեղ վանքերի գրադարաններում փնտրել է Անտիկ դարաշրջանի ոչ այնքան հայտնի կամ մոռացված ձեռագրերը, որոնք պատկանում էին Վեգետիուսին, Մարկոս Մանիլիոսին, Ամմիանուս Մարցելինուսին, Վիտրուվիոսին, Պետրոնիուս Արբիտրին, ինչպես նաև Քվինթիլիանուսի «Հռետորի կրթությունը» աշխատությունը, Ստացիուսի «Սիլվե» ժողովածուն և այլն։ 1417 թվականին նա հայտնաբերել է Լուկրեցիուսի «Իրերի բնության մասին» ամբողջական աշխատությունը, որը կայսրության անկումից հետո կորած էր համարվում։ 1427 թվականին Կոզիմո Մեդիչիի հետ պեղումներ է կատարել Օստիայի հինավուրց ավերակներում։

Գաղափարախոսությամբ Բրաչոլինին մոտ է քաղաքացիական հումանիզմին, նրա աշխարհայացը կրում է հստակ աշխարհիկ բնույթ, իսկ ստեղծագործությունները տարբերվում են նուրբ հեգնանքով, երգիծանքով, արդիականությամբ և էլեգանտ էրոտիզմով։ Բրաչոլինիի ստեղծագործական ժառանգությունը ներառում է բարոյագիտական թեմաներ, նամակներ, «Կեղծավորների դեմ» երկխոսությունը (1447-1448), որը դատապարտվեց վանականության կողմից։ 1438-1452 թվականներին Բրաչոլինին գրել է «Ֆացետիների գիրք»-ը (լատ.՝ facētia, կատակ, երգիծանք[5],), որը Վերածննդի լատինական արձակի նմուշ է։

56 տարեկան հասակում Պոջոն ամուսնացել է 18-ամյա աղջկա հոտ, որը նրան պարգևել է 6 զավակ, ի հավելում նրա տասնչորս անօրինական երեխաներին։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Petrucci A., Bigi E. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1971. — Vol. 13.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 BeWeB
  4. 4,0 4,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118741292 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  5. Дворецкий И. Х. Латинско-русский словарь. — М.:Рус.яз.-Медиа, 2003.

Արտաքին հղումներԽմբագրել