Էլիս Փոլ
Էլիս Սթոուքս Փոլ (անգլ.՝ Alice Stokes Paul, հունվարի 11, 1885[1][2][3], Mount Laurel Township, Բերլինգտոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ - հուլիսի 9, 1977[1][2][3] կամ հուլիսի 9, 1978[4], Moorestown Township, Բերլինգտոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի սուֆրաժիստուհի և ակտիվիստ: Լյուսի Բըրնսի և մյուսների հետ միասին, նա իրականացրել է կանանց ընտրական իրավունքների հաջող քարոզարշավը, որը նպաստել է 1920 թվականին Սահմանադրության 19-րդ լրացմանը[6]:
Էլիս Փոլ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 11, 1885[1][2][3] |
Ծննդավայր | Mount Laurel Township, Բերլինգտոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Մահացել է | հուլիսի 9, 1977[1][2][3] (92 տարեկան) կամ հուլիսի 9, 1978[4] (93 տարեկան) |
Մահվան վայր | Moorestown Township, Բերլինգտոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Սուորթմոր քոլեջ, Փենսիլվանիայի համալսարան, Ջորջթաունի համալսարանի իրավունքի կենտրոն և Վաշինգտոնի ամերիկյան համալսարան |
Մասնագիտություն | իրավաբան, ֆեմինիստ և սուֆրաժիստ |
Պարգևներ և մրցանակներ | Կանանց փառքի ազգային սրահ[5] Կոնեկտիկուտի կանանց փառքի սրահ New Jersey Women's Hall of Fame? և Նյու Ջերսիի փառքի սրահ |
Անդամություն | Ամերիկյան հեղափոխության դստրեր, Լուռ պահապաններ և Կանանց սոցիալական և քաղաքական միություն |
Alice Paul Վիքիպահեստում |
ԿրթությունԽմբագրել
Էլիս Փոլը կրթություն է ստացել քվակերների Սվորթմոր քոլեջում, ապա Փենսիլվանիայի համալսարանում ստացել է մագիստրոսի և գիտությունների թեկնածուի աստիճան: 1922 թվականին Փոլն ավարտել է Վաշինգտոնի իրավագիտության քոլեջը` ստանալով իրավունքի բակալավրի աստիճան[7]: 1927 թվականին ստացել է մագիստրոսի, իսկ 1928 թվականին` Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանի քաղաքացիական իրավունքի թեկնածուի աստիճան[8]: 1949 թվականին Ամերիկյան համալսարանի և Վաշինգտոնի քոլեջի միավորման կապակցությամբ Փոլը ձգտում էր գիտական աստիճաններ ունենալ երկու ուսումնական հաստատություններից էլ[9]:
ՍուֆրաժիզմԽմբագրել
Փենսիլվանիայի համալսարանն ավարտելուց հետո Էլիսը միացել է «Կանանց իրավասարության ամերիկյան ազգային ասոցիացիային» և նշանակվել է կազմակերպության Վաշինգտոնի կոմիտեի նախագահ:
Կազմակերպությունը քարոզում էր կանանց քվեարկելու իրավունքի համար սահմանադրական փոփոխությունների կարևորությունը: Այս փոփոխության համար իսկզբանե պայքարել են սուֆրաժիստուհիներ Սյուզան Էնթոնին և Էլիզաբեթ Սթենտոնը, որոնք փորձում էին քվեարկություն անցկացնել ԱՄՆ-ի բոլոր նահանգներում[10]:
Երբ քարոզչությանն ուղղված նրանց ջանքերը արդյունք չեն տալիս, Փոլը և նրա գործընկերները 1916 թվականին ձևավորում են «Կանանց ազգային կուսակցությունը», որտեղ կիրառում են այնպիսի մեթոդներ, որոնցից մի քանիսն օգտագործվել են Մեծ Բրիտանիայում ընտրական իրավունքի շարժման մեջ[10]: Մեթոդներն իրենց մեջ ներառում էին ցույցեր, երթեր, զանգվածային միտինգներ, հացադուլներ: Բոլոր գործողությունները լուսաբանվում էին «Սուֆրաժիստուհիներ» շաբաթաթերթում:
1916 թվականին նախագահական ընտրությունների ժամանակ Պոլը և նրա գործընկերները շարունակում են արշավը Վուդրո Վիլսոնի և այլ դեմոկրատների դեմ, որոնք հրաժարվում էին սատարել փոփոխությունները: 1917 թվականին հունվարին «Ազգային կանանց կուսակցությունը» Սպիտակ տան մոտ առաջին պիկետն է անցկացնում[10]: Պիկետի մասնակիցները, որոնք հայտնի են որպես «լուռ պահապաններ», քվեարկելու իրավունքը պահանջող վահանակներ էին պահում: Դա քաղաքացիական անհնազանդության ոչ բռնի արշավի օրինակ էր: 1917 թվականի հունիսին պիկետի մասնակիցները ձերբակալվում են «տեղաշարժմանը խոչընդոտելու» մեղադրանքով[11]: Շատերը, այդ թվում՝ Էլիս Փոլը, մեղավոր են ճանաչվում և բանտարկվում Վիրջինիայի Օկկովկեն բանտում: Որպես բողոքի նշան` Փոլը հացադուլ է հայտարարում բանտում, որտեղից նրան տեղափոխում են հոգեբուժարան: Դա շարունակվող ցույցերի և մամուլում հրապարակվող նյութերի հետ ճնշում էր գործադրում Վիլսոնի աշխատակազմի վրա:
1918 թվականի հունվարին Վիլսոնը հայտարարում է, որ կանանց ընտրելու իրավունքը անհրաժեշտ միջոց է[11]: 1920 թվականին ընդունվում է ԱՄՆ Սահմանադրության 19-րդ փոփոխությունը[12]:
Հետագա կյանքԽմբագրել
1929 թվականին սկսում է ապրել Ալվա Բելմոնտի կողմից գնված տանը, որը գտնվում է Վաշինգտոնում, Կապիտոլիումի հարևանությամբ: Տունն այժմ հայտնի է որպես «Սյուե- Բելմոնտի տուն-թանգարան»[10]:
ՄահԽմբագրել
Էլիս Փոլը մահացել է 1977 թվականի հուլիսի 9-ին, Նյու Ջերսիում[10]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 American National Biography — 1999.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank
- ↑ 4,0 4,1 4,2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ https://www.womenofthehall.org/inductee/alice-paul/
- ↑ Jean H. Baker(չաշխատող հղում) "Placards at the White House, " American Heritage, Winter 2010.
- ↑ «Honoring Alice Paul»։ Washington College of Law։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-22-ին։ Վերցված է 2010-09-03
- ↑ «Alice Paul Biography.»։ Lakewood Public Library: Women in History։ Արխիվացված է օրիգինալից 2006-06-19-ին։ Վերցված է 2006-05-01
- ↑ «Timeline»։ History of WCL։ Washington College of Lax։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-22-ին։ Վերցված է 2010-09-03
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 Alice Paul: Facts, Discussion Forum, and Encyclopedia Article
- ↑ 11,0 11,1 «Alice Paul Biography — Biography.com»։ Արխիվացված է օրիգինալից 2011-02-22-ին։ Վերցված է 2019-04-08
- ↑ Simkin, J. «Alice Paul» Archived 2013-04-03 at the Wayback Machine. Women’s Suffrage in the USA, Spartacus Educational Retrieved: 2006-07-27.