Չարլզ Ստյուարտ Պառնել

Չարլզ Ստյուարտ Պառնել (անգլ.՝ Charles Stewart Parnell, հունիսի 27, 1846(1846-06-27)[1][2], Ուիկլոու, Լենստեր, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հոկտեմբերի 6, 1891(1891-10-06)[1][3], Բրայթոն, Բրայթոն և Հոուֆ, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն), իռլանդացի քաղաքական գործիչ, հոմրուլ շարժման առաջնորդ (1877 թվականից)։ 1875 թվականից անգլիական պառլամենտի անդամ։ Գիտակցելով ժողովրդական զանգվածների աջակցության անհրաժեշտությունը՝ Պառնելը դաշնակցել է իռլանդական շարժման արմատական թևի հետ։ 1879 թվականին մասնակցել է Տողային լիգայի ստեղծմանը և դարձել դրա նախագահը։ 1881 թվականին ձերբակալվել է և մինչև 1882 թվականը եղել բանտում, որտեղ փոխզիջողական պայմանագիր է կնքել անգլիական լիբերալ կառավարության հետ։ Ձգտել է ինքնավարության հասնել պառլամենտական պայքարի միջոցով։ 1890 թվականի վերջին հոմրուլականների աջ մեծամասնությունը Պառնելին մեկուսացրել է ղեկավարությունից։

Չարլզ Ստյուարտ Պառնել
Charles Stewart Parnell photograph.jpg
 
Կուսակցություն՝ Irish Parliamentary Party?
Կրթություն՝ Մագդալենայի քոլեջ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունիսի 27, 1846(1846-06-27)[1][2]
Ծննդավայր Ուիկլոու, Լենստեր, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանի օր հոկտեմբերի 6, 1891(1891-10-06)[1][3] (45 տարեկան)
Վախճանի վայր Բրայթոն, Բրայթոն և Հոուֆ, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն
Գերեզման Գլասնևին գերեզմանատուն
Թաղված Գլասնևին գերեզմանատուն
Քաղաքացիություն Իռլանդիա
Հայր John Parnell?[3][4]
Մայր Delia Tudor Stewart?[3][4]
Ամուսին Քետրին Օ'Շի[4]
Զավակներ Clare O'Shea?[3] և Claude Sophie O'Shea?[4]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 136 CC-BY-SA-icon-80x15.png



  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Энциклопедия Брокгауз (нем.)
  2. 2,0 2,1 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Lundy D. R. The Peerage
  4. 4,0 4,1 4,2 4,3 Kindred Britain