Գեյ
Գեյ (անգլ.՝ gay), նույնասեռական տղամարդ։ «Գեյ» բառն օգտագործվում է տղամարդկանց սեքսուալ նույնականացման կամ սեքսուալ պահվածքի տեսակետից նշելու համար, անկախ սեռական կողմնորոշումից։ Այն նաև կարող է օգտագործվել որպես ածական՝ տղամարդկանց նույնասեռականության կամ տղամարդկանց միջև գրավչությունները բնութագրման համար։

Անգլերեն ածական, որը սկզբում նշանակում էր «անհոգ», «ուրախ», «վառ»։ Սակայն ժամանակակից անգլերենում (1960-1970-ական թվականներից) այդ բառն օգտագործվում է որպես ածական կամ գոյական տղամարդու նույնասեռականությունը ցույց տալու համար[1]։
Անգլերենում «գեյ» բառը կարող է օգտագործվել քվիր և նույնասեռական կանանց կամ տղամարդկանց, նրանց ապրելակերպի նկարագրման համար։ Սակայն «լեսբի» տերմինն օգտագործվում է անգլերենում միայն նույնասեռական կանանց նշելու համար։
Ստուգաբանություն Խմբագրել
Բառի հիմնական նշանակությունը նշանակալի փոփոխություններ է ունեցել 20-րդ հարյուրամյակի ընթացքում։ Սակայն այն փոփոխություններն անսպասելի չէին՝ նրանք առաջացել են այդ բառի սեռականացված օգտագործման վաղ օրինակներից (մարմնավաճառության, «թեթև պահվածքի» նշման համար)[2]։
1960-1970-ական թվականներից սկսած «gay» բառն անգլերենում արդեն չէր կարող օգտագործվել այդ իմաստով առանց կրկնակի երանգների կամ քողարկված նշանակության։
1990 թվականի դրությամբ «Gay» հատուկ անունն եղել է 795-րդը տարածմամբ ԱՄՆ-ում[3]։
Վերջին տասնամյակներին «Gay» բառը սկսել է օգտագործվել այդ թվում նաև որպես հապավում «Good As You» («քեզ պես լավը») նշանակությամբ[4]։
Բառի ժամանակակից նշանակության ծագում Խմբագրել
«gay» տերմինի օգտագործումը նույնասեռականության վերաբերյալ առաջանում է դրա «անհոգ և անկաշկանդ» նշանակության սեռականացված կոննոտացիայի լայնացումից։ Սկզբում այդ բառն ավելի լայն օգտագործվում էր հետերոսեքսուալների անկաշկանդ պահվածքի նկարագրման համար, ինչպես, օրինակ, ժամանակին հայտնի «gay Lothario» («անհոգ Լոտարիո») խոսքում[5]։
1929 թվականի «Քաղցր դառնություն» մյուզիքլը ներառում է «gay» բառի օգտագործման այլ օրինակ, որը ենթադրում է նույնասեռականությունը։ Մյուզիքլում հնչած «Կանաչ մեխակ» երգում 1980-ականների չորս «դենդի» երգում են․
- Pretty boys, witty boys, You may sneer
- At our disintegration.
- Haughty boys, naughty boys,
- Dear, dear, dear!
- Swooning with affectation…
- And as we are the reason
- For the «Nineties» being gay,
- We all wear a green carnation.
Տես նաև Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ http://www.lib.ru/PSIH/KON/blove.txt(չաշխատող հղում)
- ↑ «The Gay Parisian» (անգլերեն)։ IMDb։ Վերցված է 2019-06-23
- ↑ «Архивированная копия»։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-09-ին։ Վերցված է 2006-11-26
- ↑ Например, Alex Fletcher. Davidson departs 'Kitchen' after gay row Archived 2011-10-17 at the Wayback Machine., Digital Spy, September 11 2007. Помимо прочего, название «Good As You» носит одна из гей-организаций Индии: Gay pride rally turns curious heads in Bangalore, Daily News & Analysis, June 29, 2008.
- ↑ Словарь Бартлби