Յադ Վաշեմ (եբրայերեն՝ יָד וַשֵׁם‎ - հայերեն՝ «հիշողություն և անուն»), Իսրայելում Հոլոքոստի զոհերի հիշատակին կառուցված պաշտոնական հուշարձան։ Հիմնադրվել է 1953 թվականին՝ Երուսաղեմի Հիշողության լեռան արևմտյան լանջի՝ Հերցլ սարի վրա, ծովի մակարդակից 804 մետր բարձրության վրա ու կից է Երուսաղեմի անտառին։ Համալիրն ընդգրկում է 18 հեկտար տարածք, բաղկացած է Հոլոքոսթի պատմության թանգարանից, Երեխաների հուշարձանից ու Հիշողության պատից։ Այստեղ է գտնվում նաև Հոլոքոսթի ուսումնասիրությունների միջազգային դպրոց-ինստիտուտը։ Իսկ Աշխարհի արդարակյացների այգին յուրահատուկ հարգանքի տուրք է բոլոր այն մարդկանց, ովքեր Հոլոքոսթի ընթացքում հրեաների են փրկել։ Արևմտյան պատից հետո Յադ Վաշեմը, որի մուտքն ազատ է,համարվում է զբոսաշրջիկների կողմից այցելվող երկրորդ վայրն Իսրայելում։

Յադ Վաշեմ
Изображение логотипа
Տեսակգիտահետազոտական ինստիտուտ, արխիվ, documentation centre?, հուշահամալիր, production team?, հրատարակչություն, թանգարան, պատմության թանգարան և statutory corporation?
Երկիր Իսրայել[1][2][3]
ՏեղագրությունԵրուսաղեմ[1][2]
ՎայրՀերցլի լեռ[2]
Կազմված էYad Vashem Collection?
Հասցեת.ד. 3477, ירושלים 91034[3]
Հիմնադրվել է1953[4]
ՏնօրենRonen Plot?
Կայքyadvashem.org(անգլ.) և yadvashem.org/he.html(եբրայերեն)
Քարտեզ
Քարտեզ
Յադ Վաշեմի տեսքը վերևից
Անունների սրահը, որը պարունակում է Հոլոքոսթի ընթացքում զոհված միլիոնավոր հրեաների Վկայությունների էջերը։

Բառի ծագումնաբանություն

խմբագրել
 
Վագոն հուշարձանը (կամ՝ կենդանիների մեքենան)

Յադ Վաշեմ անվանումը ծագում է Աստվաշնչից՝ Եսայիի մարգարեության գրքի 56-րդ գլխի 5-րդ հատվածից.

  Նրանց իմ Տան մէջ և իմ պարսպի ներսում աւելի անուանի տեղ կը տամ, քան որդիներին ու դուստրերին, կը տամ նրանց յաւիտենական մի անուն, որ չի կորչելու։  

Այսպիսով՝ Հոլոքոսթի հուշարձանը Յադ Վաշեմ անվանելով՝ հրեա զոհերի անուններն ընդմիշտ հիշելու նպատակով ազգային պահոց հիմնադրվեց։

 
Ոչնչացված համայնքների հովիտը

Պատմություն

խմբագրել

Նացիստական տիրապետության տակ գտնվող երկրներում Երկրորդ համաշխարհայինի ընթացքում հրեաների զանգվածային սպանությունները միտք հղացան հրեաների պատմական հայրենիքում հուշարձանի կառուցման մասին։ Առաջին անգամ Յադ Վաշեմի գաղափարն առաջարկվեց 1942 թվականի սեպտեմբերին՝ Հրեական ազգային ֆոնդի ղեկավարների ժողովի ընթացքում՝ Մորդեխայ Շենհավիի կողմից։ 1945 թվականի օգոստոսին այս ծրագիրը մանրամասն քննարկվեց Լոնդոնում կայացած Սիոնիստական ժողովի ընթացքում։ 1946 թվականի փետրվարին Յադ Վաշեմը գրասենյակ բացեց Երուսաղեմում ու մի մասնաճյուղ էլ՝ Թել Ավիվում։ 1947 թվականի հուլիսին Երուսաղեմի Հրեական համալսարանում կազմակերպվեց Հրեական ուսումնասիրությունների առաջին համաժողովը։ 1953 թվականին Քնեսեթը՝ Իսրայելի խորհրդարանը, միաձայն ընդունեց Յադ Վաշեմի մասին օրենքը՝ հիմնելով Նահատակների ու հերոսների հիշատակման ղեկավարությունը։ 1948 թվականին Սիոն սարի վրա հիմնադրված Հոլոքոսթի պալատը վերածննդի մասին սիմվոլիկ հաղորդագրություն էր աշխարհին։ Պալատի պատերի դասավորվածությունը խորհրդանշական կերպով հիշեցնում են Հոլոքոսթի ընթացքում կործանված 2000 հրեական համայնքների մասին։ Յադ Վաշեմի նոր՝ 100 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ թանգարանի նախագծի հեղինակն է իսրայելա-կանադացի ճարտարապետ Մոշե Սաֆդին։ Նոր թանգարանը կառուցվեց 10 տարվա ընթացքում, իսկ 2008 թվականի նոյեմբերին ռաբբի Յիսրաել Մեյր Լաուն ղեկավար նշանակվեց։

 
Մշտավառ կրակը

Նպատակներ

խմբագրել

Յադ Վաշեմը կրթական, հետազոտական, փաստագրական ու ոգեկոչման նպատակներ է հետապնդում։ Իսրայելում ու աշխարհով մեկ կազմակերպվում են մասնագիտական զարգացման դասընթացներ ուսուցիչների համար, տարբեր ցուցահանդեսներ, ձեռք են բերվում նոր լուսանկարներ, փաստաթղթեր ու անձնական կենցաղային օգտագործման իրեր։ Իսկ Վկայության էջերում ավելացվում են Հոլոքոսթի զոհերի մասին նոր տվյալներ։ Ամեն տարի գրեթե 10,000 իսրայելցի ու օտարազգի ուսուցիչներ Յադ Վաշեմում վերապատրաստման դասընթացներ են անցնում։ Գործում է բազմալեզու համանուն ուեբսայթ։ Յադ Վաշեմի քաղաքականությունը հետևյալն է.«Հոլոքոսթը չի կարող համեմատվել այլ իրադարձությունների հետ»։ 2009 թվականին մի դոցենտ ազատվեց աշխատանքից՝ հրեաների տառապանքն Իսրայելի Անկախության պատերազմի ընթացքում պաղեստինցիների կրած տառապանքների հետ համեմատելու պատճառով։ «Յադ Վաշեմի ուսումնասիրություններ» ամսագիրը կիսամյակը մեկ 1957 թվականից ի վեր անգլերեն ու եբրայերեն լեզուներով տպագրվող գիտական ամսագիր է Շոայի մասին։

 
Յադ Վաշեմի տեսքը

Թանգարան

խմբագրել
 
Յադ Վաշեմի Հոլոքոսթի թանգարանը

Յադ Վաշեմը հանրության առջև դռները բացեց 1957 թվականին։ Ցուցանմուշները ներկայացնում են Վարշավայի գետոյում հրեական դիմադրությունը, Սոբիբորի ու Տրեբլինկայի մահվան ճամբարների ապստամբություններն ու Իսրայել հասնելու համար կենդանի մնացածների պայքարը։ Յադ Վաշեմի նոր շինությունը բաղկացած է երկար միջանցքից ու ցուցադրման 10 սրահներից, որոնք վերաբերում են Հոլոքոսթի տարբեր ժամանակահատվածներին։ Թանգարանում ներկայացված են Հոլոքոսթի 90 զոհերի ու կենդանի մնացածների անձնական պատմությունները, ինչպես նաև 2500 անձնական իր։ Նոր թանգարանը պաշտոնապես բացվեց 2005 թվականի մարտի 15-ին։ Բացմանը ներկա էին 40 երկրների ղեկավար ու ՄԱԿ-ի նախկին Գլխավոր քարտուղար Քոֆի Անանը։

Պատվո պատ

խմբագրել

Պատվո պատը հուշարձան է՝ նվիրված 6 միլիոն հրեաների հիշատակին, ովքեր Հոլոքոսթի զոհը դարձան։ Ունի երկու կոն.մեկն ունի 10 մետր բարձրություն, իսկ մյուսը փորված է ստորգետնյա ժայռի մեջ, որի հիմքը լցված է ջրով։ Վերին կոնի վրա փակցված են Հոլոքոսթի զոհերի 600 նկար ու հատվածներ Վկայության էջերից։ Հարթակը շրջապատված է շրջանաձև շտեմարանով, որն ունի 2.2 միլիոն դատարկ Վկայության էջեր։ 1950-ականներից սկսած՝ Յադ Վաշեմը ձեռք է բերել 110,000 տեսալսողական ու գրավոր վկայություններ Հոլոքոսթը վերապրածների մասին։

 
Նացիստների կողմից սպանված Երեխաների հուշարձանը

Արխիվը Յադ Վաշեմի հնագույն վարչությունն է։ Մինչ ցուցահանդես կազմակերպելը՝ Յադ Վաշեմը իրեր է հավաքում։ Դրանցից լավագույնները պատմական լուսանկարներն են, ինչպես նաև վերապրածներից հավաքված Վկայության էջերը։ Վերջինս անձնական տեղեկատվության տվյալների բազա է հանդիսանում Հոլոքոսթի ընթացքում զոհվածների ու կենդանի մնացածների մասին։ Յադ Վաշեմն ազատորեն օգտվում է Բադ Արոլսենի Միջազգային հետախուզման ծառայության (անգլ.՝ International Tracing Service) և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տվյալների բազաներից։

Աշխարհի արդարակյաց

խմբագրել

Յադ Վաշեմի նպատակներից մեկն էլ ազգությամբ ոչ հրեաների հանդեպ հարգանքն է, ովքեր ռիսկի են ենթարկել իրենց կյանքը, ազատությունն ու պաշտոնը՝ Հոլոքոսթից հրեաներին փրկելու համար։ Այս նպատակով, հատուկ անկախ հանձնաժողով հիմնադրվեց, որի անդամները պատմաբաններ, հանրային դեմքեր, իրավագետներ ու Հոլոքոսթը վերապրածներ են, իսկ նախագահը Բարձրագույն դատարանի պաշտոնաթող դատավոր է։ Վերջիններս հետազոտում ու գնահատում են յուրաքանչյուր դեպք՝ սահմանված չափանիշներին ու կարգավորումներին համապատասխան։ Արդարակյացները հարգանքի վկայական ու շքանշան են ստանում, իսկ իրենց անունները գրվում են Աշխարհի արդարակյացների այգու պատին։

Արվեստի թանգարան

խմբագրել

Յադ Վաշեմում է գտնվում 1933-45 թվականներին Նացիստական շրջապատման ընթացքում աշխարհում հրեաների ու այլազգի զոհերի ստեղծած արվեստի գործերի ամենամեծ հավաքածուն։ Այժմ հավաքածուն ունի 10.000 նմուշ, որին տարեկան գրեթե 300 նմուշ է ավելանում, որոնք թանգարանին են նվիրաբերում վերապրածների ընտանիքները։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յադ Վաշեմ» հոդվածին։