Հավայան կղզիներ
Հավայան կղզիներ[1] (անգլ.՝ Hawaiian Islands), նախկինում Սանդվիչյան կղզիներ[1], Խաղաղ օվկիանոսի հյուսիսում գտնվող քսանչորս կղզիներից և ատոլլներից կազմված կղզեխումբ։ Կղզեխումբն ունի հրաբխային ծագում. անունը ստացել է կղզեխմբի խոշորագույն կղզի Հավայիի անվանումից։ Կղզեխումբը 1959 թ-ից սկսած որպես առանձին նահագ մտնում է ԱՄՆ-ի կազմի մեջ։ Հավայան կղզիները հայտնաբերվել են 1778 թ-ի հունվարի 18-ին անգլիացի հռչակավոր ծովագնաց Ջեյմս Կուկի կողմից։
![]() '
| ||
Կոորդինատներ | 19°28′46″ հս․. լ. 155°27′28″ ամ. ե.HGЯO | |
Երկիր | ![]() | |
Կղզիների քանակը | 24 | |
Ընդհանուր մակերեսը | 28 311 կմ2 | |
Ամենաբարձր կետը | 4205 մ | |
Ջրատարածություն | Խաղաղ օվկիանոս | |
Բնակչություն (2010) | 1 360 301 մարդ | |
Բնակչության խտությունը | 48,048 մարդ/կմ2 | |
![]() ![]() | ||
![]() ![]() | ||
![]() |
ԱնվանումԽմբագրել
Հայտնագործել է անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկը 1778 թվականին (բայց դեռևս 16-րդ դարում այդ կղզիներն այցելել էին իսպանացի ծովագնացները) և անվանել Սանդվիչյան կղզիներ՝ ի պատիվ անգլիական ծովակալության այն ժամանակվա լորդ Սանդվիչի (Sandwich)․ այդ անվանումը կղզիների բնիկները երբեք չեն ընդունել։ Կղզիները Հավայան կղզիներ են կոչվել Հավայի գլխավոր կղզու անունով, որը հավայի լեզվով նշանակում է «աստվածների տեղ» և կապված է կղզում գտնվող Մաունա Կեա և Մաունա Լոա հրաբուխների հետ։
1898 թվականի իսպանա-ամերկյան պատերազմի ժամանակ ԱՄՆ-ն բռնակցեց այս կղզիները՝ նրանց տալով «տարածքի» ստատուս[2]։
Կղզեխմբի կղզիներըԽմբագրել
Հարավարևելյան (հիմնական) կղզիներ.
Հյուսիսարևմտյան կղզիներ (փոքր կղզիներ, խութեր, ժայռեր).
ԱղբյուրներԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Հովհաննես Բարսեղյան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք։ էջ 48, 53։ ISBN 99941-56-03-9
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հավայան կղզիներ կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 259)։ |