Մյանմար կամ Բիրմա (բիրմ․՝ ), պետություն Հարավարևելյան Ասիայում։ Մայրաքաղաքը 2005 թվականից համարվում է Նեյպիդոն, իսկ ամենախոշոր քաղաքը նախկին մայրաքաղաք Յանգոնն է։ Երկիրը սահմանակից է Բանգլադեշին, Հնդկաստանին, Չինաստանին, Թաիլանդին և Լաոսին։ Երկրի բնակչության հիմնական մասը բիրմացիներն են (68 %), երկրորդ ազգը Շաներն են (9 %) իսկ երրորդ ազգը կարեններն են (7 %)։ Մյանման հարուստ է նեֆրիտներով, թանկարժեք քարերով, նավթով և բնական գազով և այլ հանքային հանածոներով։ Մյանմայի պաշտոնական կրոնը Բուդդայականությունն է, փոքրամասնական կրոններ են քրիստոնեությունը, Բիրմական դասական կրոնը, իսլամը և հինդուիզմը։ Մյանմայի առողջապահությունը ցածր մակարդակի վրա է։ Կառավարությունը երկրի ՀՆԱ-ի 3%-ը ծախսում է առողջապահության վրա։ Հանրային հիվանդանոցներում բացակայում են նորագույն սարքավորումները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 446)։