Հին չեխեր կուսակցություն

«Հին Չեխեր» (չեխ.՝ Staročeši, պաշտոնական անվանումը՝ Ազգային կուսակցություն [Národní strana]), չեխական կուսակցություն 1860- 1918 թվականներին։ «Հին չեխեր» անվանումը կուսակցությունն ստացել է 1874 թվականին, երբ նրանից առանձնացել են երիտչեխերը (բուրժուալիբերալներ)։ Գաղափարախոսներն ու պարագլուխներն էին Ֆրանտիշեկ Պալացկին, Ֆրանտիշեկ Ռիգերը և ուրիշներ։ Հանդես էին գալիս հանուն Հաբսբուրգների միապետության պահպանման, չեխական պետական իրավունքի իրականացման (չեխական գահի հողերի ինքնավարություն՝ Հաբսբուրգների կայսրության սահմաններում), դեմ էին բուրժուադեմոկրատական բարեփոխումների։

Հին չեխեր կուսակցություն
չեխ․՝ Národní strana
Տեսակկուսակցություն
Երկիր Ավստրո-Հունգարիա
Հիմնադրված1848
Լուծարված1918
Գաղափարախոսությունազգային լիբերալիզմ և Ռեֆորմիզմ
Քաղաքական հայացքաջական

Մինչև 1879 թվականը փորձել են խոչընդոտել ավստրիական ռայխսրատի գործունեությանը, այնուհետև մտել են դրա կազմի մեջ՝ որդեգրելով ծայրահեղ աջ դիրքորոշում։ 1891 թվականի ընտրություններում պարտվելուց հետո, կորցրել են քաղաքական ազդեցությունը։ 1918 թվականին մտել են Չեխական պետական-իրավական դեմոկրատիա (1919—1934 թվականներին՝ նացիոնալ-դեմոկրատական) կուսակցության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 411